Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի 2018 թվականի վճարային հաշվեկշիռը, որից պարզ է դառնում, թե որքան են կազմել նախորդ տարվա ներդրումները, մասնավորապես օտարերկրյա ներդրումները։
Կենտրոնական բանկի տվյալները փաստում են, որ ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանի հեղափոխական իշխանությունները ԱԺ արտահերթ ընտրություններում բարձր լեգիտիմությամբ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ էին կերտում՝ նախորդ իշխանություններին վերջնականապես փռելով ասֆալտին, օտարերկրյա ներդրողները ուղղակի հեռու էին մնում մեր երկրից։ ԿԲ հրապարակած թվերի համաձայն՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ իրականացված ուղղակի ներդրումները կազմել են 70,7 մլն դոլար, որը 5 միլիոն դոլարով պակաս է երրորդ եռամսյակի ցուցանիշից և շուրջ 31 մլն դոլարով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ողջ տարվա կտրվածքով ներդրումային ամենամեծ ակտիվությունը բաժին է ընկնում առաջին եռամսյակին, երբ օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերը գերազանցել են 94 մլն դոլարի շեմը, այն դեպքում երբ տարեսկիզբը սովորաբար տնտեսության համար պասիվ շրջան է։ Հետագա երեք եռամսյակներում, սակայն, արդեն օտարերկրյա ներդրումների այդ ծավալը մնաց ամենաբարձրը, և արձանագրվեց համեմատական նվազում, ինչը պայմանավորված էր հեղափոխությունից հետո ստեղծված անվստահությամբ, ինչպես նաև ՌԴ-ից ակնկալվող ներդրումների սառեցմամբ։ Ամեն դեպքում առաջին եռամսյակի ներդրումային բումը նախորդ իշխանությունների նվերն էր Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությանը, քանի որ շնորհիվ հենց այս եռամսյակի բարձր ցուցանիշի՝ ներդրումների չնչին աճ ապահովվեց տարվա կտրվածքով։ Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցած՝ 2018 թվականին կազմել են 254,3 մլն դոլար` նախորդ տարվա 249,8 միլիոնի դիմաց։ Արձանագրված 4,5 մլն դոլար աճը պայմանավորված է առաջին եռամսյակի բարձր ակտիվությամբ և երկրորդ եռամսյակի պլանային ցուցանիշների վերանայմամբ։ Հանուն արդարության պետք է նկատել, որ հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում ներդրումների շեշտակի նվազում ամեն դեպքում տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ ներդրողները հետհեղափոխական առաջին փուլում դեռ որոշակի դրական սպասումներ ունեցել են։ Ավելին՝ երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անգամ աճել էին, և այդ փաստին մեծ ոգևորությամբ անդրադարձել էր անձամբ վարչապետ Փաշինյանը՝ ՖԲ իր էջում կատարելով հետևյալ գրառումը․ «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018թ. երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50 տոկոսով աճել են` 2017թ. նույն եռամսյակի համեմատ։ 2018-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է 75,5 մլն դոլար` 2017թ. 50,9 մլն դոլարի դիմաց»: Հետաքրքիր է՝ ի՞նչ գրառում կանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորրորդ եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Հեղափոխության օրերին նա հրապարակից հայտարարում էր, թե կոռուպցիայի վերացումից հետո օտարերկրյա ներդրումները հորդելու են Հայաստան։ Իշխանություններն ասում են՝ կոռուպցիան արդեն վերացել է, որտե՞ղ են ներդրումները։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը