Զոհվածների և վիրավորների ընտանիքներն ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են

«Զոհվածների և վիրավորների ընտանիքներն ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են: Մարտական գործողությունների ժամանակ գոյություն ունեն անվերադարձ և վերադարձվող կորուստներ, վերադարձվողները վիրավորներն են, որոնք ապաքինվում են, ետ են վերադառնում մարտական ծառայության: ՀՀ նախագահը եղել է հոսպիտալում, վիրավոր զինվորների մեծ մասը պատրաստակամ է նույնիսկ անդամահատված ոտքերով վերադառնալ և աջակից լինեն իրենց մարտական ընկերներին»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կառավարությունն ի՞նչ ծրագրեր է մշակում զոհվածների հարազատներին օգնելու համար: Ըստ նախարարի` նրանց աջակցություն է տրվում գոյություն ունեցող օրենքների ամբողջ փաթեթի շրջանակներում, առաջին հերթին աշխատում են նրանց արագ ոտքի կանգնեցնելու համար, անհրաժեշտության դեպքում բուժման կուղարկեն նաև արտերկիր: Ս.Օհանյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են նաև զոհվածների ընտանիքները, գոյություն ունեցող օրենսդրական փաթեթի շրջնակներում աջակցում են և’ հուղարկավորությունների, և’ գերեզմանների բարեկարգման հարցում, նաև ՊՆ-ն և ՀՀ ու ԼՂ ղեկավարություններն աջակցություն են ցուցաբերում, բացի այդ աջակցում են որոշ բարերարներ և անհատներ: «Անհատական, խիստ, բոլորին աջակցություն է ցուցաբերվում»,- ասաց Ս.Օհանյանը`հավելելով, որ անցած տարի որոշում է ընդունվել և բոլոր տրվող օգնությունները կրկնապատկվել են. «Ուշադրության արժանի են մեր բոլոր հերոսները, այս օրերին համապետական և համաժողովրդական համախմբվածություն է տիրում, և իշխանության բոլոր թևերն իրենց ուշադրության կենտրոնում են պահում զոհվածների հարազատներին, ընտանիքներին: Բոլորի համար է ցավ, վիշտ, բայց վիշտն ու ցավը մշտապես սփոփվում է այն պարագում, երբ մենք գնահատում ենք տվյալ անձի սխրանքը, և ինչ-որ ժամանակ է անցնում: Մեր պատմության ընթացքում ցավը միշտ շաղախվել է հպարտութամբ և բերել պատասխանատվության»:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am