Բաքվում պետք է հասկանան, որ Փաշինյանը Սարգսյան չէ, ավելի բարդ բանակցող է․ Տրոֆիմչուկ

«Ղարաբաղյան բանակցային գործընթացի շղթան շարունակվեց, շարունակվեց դեպի ապագա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև պաշտոնական առաջին հանդիպմանը:

Նրա գնահատմամբ՝ Վիեննայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը մեկն է` վերջապես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արարողակարգային ձևաչափում հանդիպեցին ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի շրջանակում և բոլոր առանցքային դիտորդների վերահսկողության ներքո: Ըստ նրա՝ Բաքուն, փաստորեն, ընդունեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես լիովին լեգիտիմ զրուցակցի, որը կարելի է համարել «նոր Երևանի ոչ մեծ հաղթանակը»:

«Այսպիսով՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շղթան շարունակվեց, շարունակվեց դեպի ապագա: Չնայած մինչ սա կային որոշակի կասկածներ նրանում, թե արդյո՞ք ՀՀ վարչապետի բանակցությունների չափանիշերի վերաբերյալ, մեղմ ասած, մի շարք նկատելի հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը կհամաձայնի շարունակել գործընթացի սովորական հունը և չի օգտվի բացված «հնարավորության պատուհանից»:

Ավելին, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենք փորձեցին չնկատել ՀՀ վարչապետի վերջին ամիսների հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ և, մասնավորապես, դրանցից գլխավորները: 1) որ հարկավոր է ևս մեկ աթոռ մոտեցնել բանակցային սեղանին ղարաբաղցիների համար, 2) որ Փաշինյանը «խաղաղությունը տարածքների դիմաց» չի փոխանակում: Վստահ եմ, որ իրադարձությունների նման ընթացքը ոգեշնչել է Նիկոլ Վովաևիչին և տրամադրել ապագա նորամուծությունների, գաղափարների այս հարցում: Նա, այսպես ասած, ստացավ միջնորդների աջակցությունը: Եվ երևում է, որ նույն պատճառով հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հորդորեց սպասել միջնորդների հայտարարությանը:

Ինքը՝ Փաշինյանը, հանդիպման արդյունքը որպես բեկում չգնահատեց, սակայն Հայաստանի համար դա ըստ էության հենց այդպես էր: Ադրբեջանի փոխարեն՝ ես նման հնարավորությունը բաց չէի թողնի, բայց, ինչպես հայտնի է, մենք բոլորս գտնվում ենք մեր իսկ տեղերում:

Նշեմ մեկ այլ կարևոր դետալ: Փաշինյան-Ալիև հանդիպումն ի սկզբանե, ինչպես հայտնի է, ծրագրված էր անցկացնել Միացյալ Նահանգների տարածքում, ոչ թե Ավստրիայում: Ինչպես երևում է, Արևմուտքը որոշել է դեռ չսեղմել այս հարցի արգելակին՝ դրանով իսկ չնյարդայնացնելով Մոսկվային: Հենց այդ պատճառով ընտրվեց հանգիստ, չեզոք՝ բոլոր իմաստներով, Վիեննան, այդ թվում՝ որպես մի վայր, որտեղ տեղի էին ունեցել ապրիլյան պատերազմից հետո առաջին քննարկումները: Բայց ըստ էության տեղի ունեցավ գլխավորը` վերահսկողները, առավել ևս՝ հրապարակայնորեն, Փաշինյանից բացատրություն չպահանջեցին բանակցային գործընթացի նորամուծությունների համար, որոնք Բաքուն համարում է միանշանակ և կոպիտ կերպով ձևաչափի փոփոխություն»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Նրա որակմամբ՝ սրանով Երևանի դիրքերն ամրացան, իսկ Բաքուն պաուզա վերցրեց, որպեսզի գնահատի իրադարձությունների նման ընթացքը:

«Բաքվում պետք է հասկանան, որ Փաշինյանը Սարգսյան չէ, որը կնստի կլոր սեղանի շուրջ և ոչինչ չի պահանջի, չի հայտարարի: Փաշինյանը ոչ միայն ավելի բարդ բանակցող է, այլև անձ է, որը մտադիր է ինքը նախաձեռնել և ուղղորդել գործընթացները: Եթե խոսենք ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպման մասին, ապա ես սենսացիաներ չէի ակնկալում: Բայց այն, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չբարձրացրեց որևէ առանցքային հարց, որոնք, ինչպես ասում են, «լեզվի ծայրին էին», կարելի է համարել սենսացիա»,- ասաց Տրոֆիմչուկը:

 

դիտվել է 3434 անգամ
Լրահոս
Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am