Փաշինյանի արածները բումերանգով վերադառնալու են իրեն.Կարինե Աճեմյան
Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:/Մաս 2-րդ/
-Ավշարի դպրոցի դեպքերը,ԵՊՀ-ի շուրջ բարձրացած աղմուկը,ինչ եք կարծում ՝սրա՞նք են դեմոկրատիայի դրսևորումները:
-Սրանք դեռ պտուղնեն են,որ իրենք դեռ քաղելու են:Ավելի մեծ գին,քան տալ իշխանությունը,մենք վճարել ենք այդ ամենի դիմաց,հանձնել ենք իշխանությունը,հիշեք այն մարդկանց,ովքեր այսօր ղեկավարում են,և իրենցից պահանջեք,հիշեք ինչ խոստումներ է տվել և իրենցից պահանջեք:Մերն եք հիշում:Այսօր ծաղրում է ամբիոնից և բանվորին և հավաքարաին և ուսուցչին,ասում է ՝եթե դուք աղքատ եք ,ձեր ուղեներում փնտրեք:Մարդիկ հիմարաբար իրեն հավատացել են:
-Ժողովուրդն ասում է՝ծաղրում է,ինչ է անում,թող Հանրապետականը չխոսի դրա մասին:
-Ես խոսում էի այն պտուղներից,որը ինքն է խաղելու ,ես համոզված եմ,որ ինքը հետևում ,թե յուրաքանչյուր օր բողոքի ինչ օջախներ են առաջանում,դա Ավշարն է,դա Մարալիկն է,կառավարության առջև ամենօրյա ցույցերն ե,միամիտ մարդիկ ,որ կարծում են,որ ինքը տեղյակ չի,մնացած պաշտնայաներն են,որ իրենց խանգարում են: 60 անգամ հարկ բարձրացնել այն դեպքում,երբ նախկինում խոսել է ,որ մեքն կեղեքում ենք մարդկանց, վերցնել այդ մարդկանց հարկերը բարձրացնել,ուրեմն դու փակում ես բիզնեսները:ՀԲ-ի այս տարվա զեկույցում,շատ կոնկրետ մեսիջներ կան ,թող բացեն կարդան :Այնտեղ գրված է,որ եթե հաստատակամ բարեփոխումների ճանապարհով այս իշխանությունը չգնաց,իսկ ՀԲ-ն թվերով է առաջնորդվում,նա շատ մեծ բողոքի ալիքներ է առաջացնելու երկրում:
-ԱՎԾ-ն ամփոփել է փետրվարի տվյալները,որոնք հուսադրող են: Վերոնշյալ ծառայությունը ձեզանից մնացած ժառանգություն է:
-Նիկոլ Փաշինյանը նախկինում մանիպուլացիայի էր ենթարկում թվերը,այսօր նույնն է անում:
-Բայց իրենք արձանագրել են,որ մի շարք ոլորտներում աճ է գրանցվել:
-Արդյունաբերության աճը իջել է,ես թվերին տիրապետում եմ,չի կարելի մանիպուլացնել, եթե բոլորը իրենց վրա ոչ մի փոփոխություն չեն զգում, մարդիկ չբողոքե՞ն,չասե՞ն,որ մենք ուրիշ բան էինք սպասում:
-Դուք նման բողոք տեսնո՞ւմ եք:
-Դուք չեք տեսնո՞ւմ,ես ամեն օր տեսնում եմ:
-Ասում են՝ժամանակ տվեք:
-Ինչքա՞ն,100 տարի՞: Շատ վախենում եմ,որ ինչ-որ ժամանակ անցնի,և մեր իշխանությունների ժամանակը ոսկե ժամանակներ չհամարվեն,որովհետև Ուկրաինայում, երանությամբ հիշում են հին ժամանակները,դա վատ բան է:
-Ասում են՝քանի որ ունի վստահություն,վարկանիշը բարձր է,շատ բաների մասին հստակ է խոսում, իսկ նախորդները դրա մասին հրապարակային չէին խոսում,բայց իրենց գործելաոճը այդպիսին էր:
-Երբ է վերջանալու անցյալով ապրելու,անցյալում մխրճված լինելու,վրեժխնդրությամբ գործելու ոճը,եթե այս ամենը չվերջանա,մենք վերջանալու ենք ,որովհետև ես հասկանում եմ,որ այս մարդիկ պետք է ծրագիր դնեն, մեզ մոռանան,մեզ մոռացեք,մենք ձեզ ենք հանձնել,էլի համեմատում են,մենք վատն էինք ,դուք լավը եղեք:
-Իրենք նեղանում են,որ համեմատում ենք:
-Ես էլ եմ նեղանում:Ես հիմա նեղանում եմ,որովհետև մենք շատ մեծ պրոֆեսիոնալներ ենք ունեցել,այն մարդիկ ովքեր մերոնցից մնացել են,մեր միջին կարգի պրոֆեսիոնալներն են եղել:Իրենց պատգամավորները,ովքեր իբր պայքարում էին ժողովրդավարության համար ,հիմա ոչ մի քննադատության չեն դիմանում,նույնիսկ ցենզուայով են զբաղված,պատկերացնում եք,մենք ասեինք այս լրատվամիջոցը մի կարդացեք…
-Դուք չէիք ասում,դուք տակից էիք գործում…
-Ազատ մամուլի ժամանակներն անցան,եթե ղեկավարը բաժանանար գծեր է դնում,եթե այս մամուլը չի հավանում,այն մեկին չի հավանում,ուրեմն իր քաղաքական ուժի ներկայացուցիչներն էլ այդպես պետք է անեն: Ամենադաժան և ամենաարդար քննադատության մեզ են ենթարկել ,բայց չի եղել,որ մեզանից մեկը արթնանա և ասի՝սրան մի նայեք,սրանով մի զբաղվեք, սա անթույլատրելի եմ համարում:Սա զենզուրայի ձև է,որը ժողովրդավարության հետ կապ չունի:Իրենք պետք է հասկանաա,աղջիկ ջան,տղա ջան,այդքան հեշտ չէ քաղաքական գործիչ լինելը , բա պետք է դիմանաս քննադատոթյանը,մանավանդ,որ քո դեպքում այդ քննադատությունը շատ արդար է:
-Շատ է խոսվում,որ այսօրվա իշխանությունը կարելի է ասել սնվել է Սորոսից,և այսքան տարիների պայքարի արդյունքում եկել իշխանության :Հյուրերիցս մեկը շատ հետաքրքիր դիտարկում արեց,ասաց՝իրենք կարողացան 10 տարի աշխատել գալ,այդ դեպքում իշխանությունը ևս ,ի դեմս երիտասարդների,բնապահպանների,կենդանասերների, կարող էր անել նույնը:Դուք ընդունո՞ւմ եք,որ դուք պարտվել եք ,նաև պատճառն այն էր,որ ամեն ինչ կուսակցականացրեցիք:
-Մեն կարող ենք պարտվել,եթե այս ճանապարհով գնանք,բայց ուզում եմ հիշեցնել,որ ընդհանուր առմամբ,եթե մեր կուսակցականները բոլորը հայտնվել են իրենց կողքին,դա նշանակում է,որ մենք հասարակության խնդիր ունենք,քաղհասրակության մասին խոսելն այսօր ավելորդ է: Մենք համատարած չենք կուսակականացրել,ինչպես ասվում է:Նույն ԵՊՀի մասին ասեմ,ռեկտորի մասին չեմ ուզում որևէ բան ասել,որովհետև նա ինքն իրեն շատ լավ պաշտպանում է,այս ժամանակահատվածում շատ վերլուծություններ արվեցին,գնացին,ստուգեցին,բայց պատկերացնո՞ւմ եք,որ որևէ արտառոց բան հայտնաբերեին, հիմա ի՞նչ էին արել:Ընտրված մադկանց միջամտել,խանգարել,հանել աշխատանքից,դա արվել է նաև ՏԻՄ շրջանակներում,դա նշանակում է,որ մենք նաև ընտրությունների ինստիտուտն ենք ոչնչացնում,բոլորին ամեն տեղից հանեն՞նք ,որովհետև հանրապետական են եղել:
-Իրենք ասում են իներցիայով է:Հիշում եք՝պարգևավճարներ էլ տվեցին և ասացին՝իներցիայով է:
-Նույն Կարեն Կարապետյանի կառավարության 9 տոկոս աճի իներցիան է,որ մենք մինչև այսօր չենք ոչնչանում,որովհետև տնտեսության ճյուղեր կան,գյուղատնտեսություն,ամեն ինչ փոշիանում է: Այս իներցիան երկար չի կարող տևել,որովհետև բոլոն էլ տեսնում են,կառավարությունը չի ձևավորովում,3-4 ամիս խոսում են ,որ կառուցվածք պետք է բերեն,փոխեն:Այդ նախարարություններում հիմա ինչ մթնոլորտ է,այդ մարդիկ գիտեն,որ իրենց կրճատելու են ,ինչ մթնոլորտ է ,դրա՞նք էլ են չէ վաղը ձայն բարձրացնելու:
-Դրա մասին թող կառավարության ղեկավարը մտածի:
-Կառավարության ղեկավարը բոլորի վարչապետն է,բոլորի ղեկավարն է:
-Ձեզ ուղարկեցին խաշ ուտելու:
-Ես էլ ասացի,որ մեզ պետք չի խորհուրներ տալ և ասել այն,որ ժամանակը ցույց կտա,թե ով ինչ կուտի: Այսպես պրիմիտիվացնել ամբողջ դաշտը,մենք չափազանց իջեցրել ենք մեր նշաձողը քաղաքական դաշտում,և ԱԺ-ում,և կառավորությունում:
-Ինչ մարդկանց ինչ կոչումներ էիք տալիս,բա դա իջեցո՞ւմ չէր:Իսկ այսօր այդ նույն դերասանի գրառումը դառնում է դրոշակ:
-Հիվանդություն շատ կա մեր երկրում:Իրենց կյանքը շատ ավելի լավ է եղել այն ժամանակ, հիմա երբ կօպտիմալացնեն և թատրոնները,և որոշակի գործակալություններ,այն ժամանակ կտեսնենք,թե ինչ կխոսեն:
-Ի՞նչ եք կարծում,ԵՊՀ ռեկտորը կզիջի իր դիրքերը:
-Եթե զիջի,մենք շատ մեծ խնդիր ենք ունենալու, որովհետև դա միջամտություն է վարչապետի ,կրթության նախարարի կողմից:
-Դուք այնպիսի մի բան զիջեցիք:
-Ցավոք այո:
-Ավշարի դպրցում տեղի ունեցածը հաղթանա՞կ էր:
-Դա նման էր Ուրցաձորի ընտրություններին,երբ ամեն ինչ արեցին,որ այդ գյուղապետին հրաժարականի առաջ կանգնեցրեցին,նորից նույն մարդը ընտրվեց:ՏԻՄ-ին միջամտելը,ընտրված մարդկանց ասելը,սարփսափելի բան է:
-Ավշարի դպրոցի տնօրենն էլ էր ընտրված,ուսուցիչները որոշեցին,հասան իրենց ուզածին:
-Եթե դու կարողացար գոռալով,երեխաներով ,կանանցով իշխանություն վերցնել,նման բաներ շատ են լինելու:Իրականում ,եթե դու միջատում ես ,ասում ես դու հանրապետական ես ,պետք է գնաս և դա անում ես տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված,մարդու ,ով ընտրված է,դու այդ ինստիտուտն էլ ես ոչնչացնում:Մենք քայլ առ այլ կայացրել ենք այդ ինստիտուտները :Դու ավելի լավացրու,բայց մի քանդիր,մի ոչնչացրու,չի կարելի,դա բումերանգով վերադառնալու է: Խոստումներիդ պետք է տեր կանգնես,չկտրվես իրականությունից,ես տեսում եմ,որ կտրվում է,լավ կյանքով ապրում է:
-Ինքը հանգիստ գնում է գյուղացիների մեջ պտտվում,ծաղիկներ բաժանում,խոսում ոչխարաբուծությունից …
-Մենք էլ էինք գնում,չէիք տեսնում:Ես երբեք գյուղում չեմ ապրել,բայց ասեմ,որ երկու ոչխար ոչ ոք չի պահում ,ոչխարները պետք է հոտով լինեն,գյուղում ծնված մարդը պետք է դա հասկանա: Ցույց տվեք մի բան,որը սարքվում է:
-Առայժմ տեսնում ,տխրում է:
-Դե մինչև տխրի,մինչև,մինչև….ժամանակը կանցնի:
-Եթե դուք հիմա 1000 սխալ ասեք,կասեն այդ 1000-ից 900 ձերն էր:
-Ամենամեծ սխալը այն է,որ մենք հանձնել ենք իշխանությունը:
-Կարող էիք,չպահեցի՞ք:
-Չգիտեմ,բայց որ դա մեզ վատ ուղությամբ է տանում, որևէ լավ բանի չի հանգեցնում, ժամանակավոր է ամեն ինչ:Բոլոր արտաքին խաղացողները իր հետ հույսեր էին կապում,գիտեք չէ այդ հույսերը ինչի հետ է կապված: Աստված տա,որ մեր մտահոգությունները չիրականանան ,բայց ես չեմ կարծում,որ նրանք կարող են ժպտալ,անվերջ աջակցել,նույն եվրոպացիները,այսինքն մենք գին ունենք վճարելու,որն է լինելու:
-Կարևոր բանը որ միշտ ասում են՝դա նախկին իշխանությունների ագահության մեծ չափաբաժինն էր:
-Ագահությունը կարծես թե ազգային առանձնահատկություն է, չմտածեք,որ իրենք ագահ չեն լինելու,որ հասարակությունը փոխվեց,վատերն էին գնացին,լավերը եկան, այդ արատները հասարակության մեջ կան:
-Ուզում էին իշխանությունը նորից պահել:
-Այդ նորից պահելը պատճառներ ունի .մենք Արցախ ունենք պահելու, ինչու եմ ես համարում,որ հանձնելը սխալ էր,որովհետև մենք ուր ենք գնում հայտնի չէ,շատ վտանգավոր ճանապարհ է: Մշտապես առողջ ազդակները գալիս են ընդդիմությունից,թող լսեն,այլ ոչ թե անընդհատ ձեռք առնեն:
-Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր,դուք լսու՞մ էիք:
-Մենք անընդհատ ընդդիմությանը լսել ենք,երբեք որևէ մեկի բերանը չի փակվել:Ի դեպ ,ԱԺ նախագահը ամբիոնից հայտարարեց՝ կոչ եմ անում ընդդիմությանը դեմ քվեարկել այս օրինագծին:ԱԺ նախագահը երբեք իրավունք չունի ասելու,ձեր ձայները մեզ պետք չի ,ինչ ուզում եք արեք: Այն ,ինչ թաքնված էր այս խոսքերի տակ, հենց դա էր,որ մեզ չի հետաքրքրում, մենք ունենք ձայներ և մենք կանցկացնենք:
-Գուցե իրենք ցինիկ են ,նման կերպ են անում,դու էլ ուրիշ կերպ էիք անում:
-Մենք անընդհատ քննարկել ենք,նաև ընդդմության հետ:
Առաջին հատվածն՝այստեղ
Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի