«Չի՛ կարելի թռիչքի մեջ գտնվող թատրոնին մեջքից խփել». Լիլիթ Գալստյան

Հասարակական, քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը ևս անդրադարձել է Կոստանտին Օրբելյանի պաշտոնից ազատմանը շեշտելով, որ մշակույթի նախարարությունից «սեւ թղթի» ավանդույթը շարունակվում է։

«Թվում էր, թե օպերային եւ բալետային արվեստում արձանագրած աննախադեպ ձեռքբերումներից հետո մշակույթի նախարարությունը մշակութային այդ բացառիկ օջախի՝ Ալ․Սպենդիարյանի անվ․ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի, նրա ներկա ձեռբերումները կերտած արտիստների եւ գեղարվեստական ղեկավարի հետ այլ օրակարգով պիտի խոսեր, պիտի գնահատեր ու քաջալերեր հաջողությունները, թատրոնին աջակցելու, նրա վերելքն ամրագրելու մասին մատածեր։ Բայց՝ ոչ: Ի՜նչ երկխոսության կամ գնահատականի մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի Մշակույթ բաժնում մեկ բառ իսկ չկա այդ տասը ամիսների ընթացքում շուրջ յոթ պրեմիերա ներկայացրած, միջազգային աննախադեպ հյուրախաղեր ունեցած, լեփ-լեցուն դահլիճներ ապահոված Ազգային օպերայի մասին», - նշում է Լ. Գալստյանը` շեշտելով, որ չկա հավանաբար երեք պատճառով՝ նախ անհաղորդության, հետո՝ տեսնելու ունակության բացակայության, գուցեեւ՝ դիտավորության պատճառով:

«Ի դեպ, ՀՀ օրենքով Ազգային կարգավիճակ ունեցող մշակութային կառույցի նկատմամբ պետության վերաբերմունքն էլ բացառիկ պիտի լինի։ Բայց սա արդեն արժեքային խնդիր է, գիտակցումի ոլորտից…Միշտ կա բարոյականության եւ օրենքի նուրբ սահմանը, այս սահմանն առավել զգոնություն ու նրբանկատություն է պահանջում մշակույթի, ստեղծագործող անհատականության պարագայում։ Վաղուց, տարիներ ի վեր ակնհայտ, որ միեւնույն՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով պարզապես անկարելի է կառավարել ոչ առեւտրային կազմակերպություններն ու ստեղծագործական կոլեկտիվները։ Դուք գրեթե մեկ տարի ունեիք օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու, դուք ժամանակ ունեիք Կ․ Օրբելյանի հետ քննարկելու եւ լուծումներ գտնելու։ Պարզապես չի կարելի թռիչքի մեջ գտնվող թատրոնին մեջքից խփել, առանց այն էլ ցնցումներից գլուխ չբարձրացնող մեր հանրությանը լարվածության նոր օջախ պետք չէր «նվիրել»։

Արվեստագետի հետ, ինչպես դուք եք ասում, «թղթերով», վարչահրամայական հռետորաբանությամբ չեն խոսում։ Կա Մշակույթի հետ եւ մշակույթի մասին խոսելու նուրբ արվեստը…Բայց, այդպես չանելու համար նախ պետք էր գոնե մեկ անգամ լինել օպերայում, զգալ մթնոլորտը, գնահատել արվածը, պարզապես հասկանալ՝ ով է Կ․ Օրբելյանը։

 

ՀԳ. Ի դեպ, հայոց լեզվին լավ չտիրապետելը Կ․ Օրբելյանի մեղքը չէ, ցավն է…»:

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am