Եկամուտների ինչ գերակատարման մասին է խոսում վարչապետը. Բյուջեի ճշգրտումը երբվանի՞ց դարձավ աննախադեպ երևույթ

168 ժամը գրում է.«Վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- իր գլխավորած նախորդ կառավարության գործունեության ծրագրի կատարման հաշվետվությունն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Ըստ վարչապետի՝ բերված ցուցանիշը վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ նախկինում չի եղել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվեն։

Վարչապետն այնպիսի ոգևորությամբ է խոսում այս ամենի մասին, որ քիչ է մնում հավատաս, որ իսկապես գործ ունենք աննախադեպ երևույթի հետ։ Իրականում ոչ մի աննախադեպ երևույթ էլ չկա` այդպես է եղել ամեն տարի։ Պարզապես վարչապետը որոշել է հերթական չհիմնավորված հայտարարությունն անել` հասարակության վրա տպավորություն գործելու նպատակով։

Բայց մինչ դրան անդրադառնալը՝ մեկ ճշտում. հայտարարված 40 մլրդ դրամը դեռ 90 մլն դոլար չէ, ինչպես ասում է վարչապետը։ Այն համարժեք է 82-83 մլն դոլարի` կախված, թե ինչքան կլինի դոլարի փոխարժեքը։

Հիմա անցնենք բուն թեմային։ Վարչապետի հայտարարած 40 մլրդ դրամ ավելացումը վերաբերում է ընդամենը բյուջեի եկամուտների ճշգրտմանը։ Այդպիսի ճշգրտումներ` պայմանավորված տարբեր գործոններով, ամեն տարվա սկզբին էլ արվում են։ Խոսքն ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի մասին է։ Հենց նման ճշգրտումների հետևանք էր, որ անցած տարի թերակատարվեց բյուջեն, իսկ Պետեկամուտների կոմիտեին չհաջողվեց ապահովել նախատեսված հարկային եկամուտները։ Հակառակ դեպքում կստացվեր, որ դրանք մի բան էլ գերակատարվել են։


Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մի փոքր բացենք փակագծերը։

Այսպես` Ազգային ժողովի կողմից հաստատված, ասենք` 2018թ. պետական բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 1 տրիլիոն 308 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը տարվա ընթացքում կառավարությունը ճշգրտեց։ Արդյունքում` բյուջեի եկամուտներն ավելացվեցին ևս 32 մլրդ դրամով։ Հարկային եկամուտները նախատեսված 1 տրիլիոն 248 մլրդ դրամից հասցվեցին շուրջ 1 տրիլիոն 262 մլրդ դրամի։

Հասկանալի է, որ ճշգրտումներն օդից չեն վերցվում` դրանք կապված են, առաջին հերթին՝ տնտեսական գործընթացների և հարկային վարչարարության հետ։

Այնպես չէ, որ բյուջեի եկամուտների և ծախսերի ճշգրտումներ կատարվել են միայն անցած տարի և այն էլ՝ իշխանափոխությունից հետո։ Այդպես է եղել նաև մինչ այդ։

Բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ ճշգրտման ժամանակին գնաց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը։ Ազգային ժողովում հաստատված 1 տիլիոն 210 մլրդ դրամից 2017թ. պետական բյուջեի եկամուտները հասցվեցին 1 տիլիոն 321 մլրդ դրամի։ Այլ կերպ ասած, ճշգրտման արդյունքում այն ավելացվեց 111 միլիարդով։ Դրա համար հիմք ընդունվեց մի կողմից՝ տնտեսական իրավիճակը, մյուս կողմից` բյուջեի եկամուտների հավաքագրման դինամիկան, առկա դրական ազդակները, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը և մի շարք այլ գործոններ։

Այնպես որ, իրականում ամենևին էլ որևէ արտառոց կամ աննախադեպ երևույթի հետ գործ չունենք, ինչպես հայտարարում է վարչապետը։ Դա սովորական գործընթաց է, որ մշտապես արվում է։ Այլ հարց է, թե տարեվերջին որքանով է հաջողվում կատարել բյուջեի ճշգրտված պլանը։ Ժամանակից շուտ ընդհանրապես անհիմաստ է խոսել բյուջեի եկամուտների գերակատարման մասին, ինչն անում է վարչապետը։ Հատկապես որ, ճշգրտված պլանը հիմնականում թերակատարվում է։

Ասենք` անցած տարի կառավարությանը չհաջողվեց այն կատարել։ 2017թ. ևս բյուջեի ճշգրտված պլանը թերակատարվեց։

Ու դեռ հարց է, դա կհաջողվի՞ անել այս տարի, թե՞ ոչ, չնայած հայտարարված 40 մլրդ դրամը շատ մեծ գումար չէ։ Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին կիսամյակում բյուջեի ճշգրտված պլանով նախատեսված հավելյալ 48 մլրդ դրամից հավաքվեց 27 միլիարդը։ Հիմա կառավարությունը նախատեսում է տարվա կտրվածքով հաստատված բյուջեի համեմատ՝ ավելի հավաքել 40 մլրդ դրամ։

Դա բյուջեի գերակատարո՞ւմ է, թե՞ ոչ, այնքան էլ միանշանակ չէ։ Եթե կառավարությունը որոշել է հրաժարվել ճշգրտումներից, գուցե։ Բայց այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում կստացվի, որ առնվազն նախորդ երկու տարիներին բյուջեի եկամուտները գերակատարվել են։

Մասնավորապես, առանց ճշգրտումների 2017թ. Ազգային ժողովի կողմից հաստատված 1 տրիլիոն 210 մլրդ դրամի փոխարեն՝ ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ, իսկ 2018թ. հաստատված 1 տրիլիոն 308 մլրդ դրամի փոխարեն՝ 1 տրիլիոն 340 միլիարդ։ Նույն տրամաբանությամբ՝ կստացվեր, որ 2017թ. բյուջեն գերակատարվել է՝ 27 միլիարդ, իսկ 2018թ.` 32 մլրդ դրամով։

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ։ Ինչպես 2017թ., այնպես էլ 2018թ. բյուջեի եկամուտները թերակատարվել են, քանի որ դրանց կատարողականը հաշվարկվում է ճշգրտված պլանի համեմատ։ Ուրիշ բան, որ հիմա կառավարությունը գուցե որոշել է փոխել այդ մեթոդաբանությունը` եկամուտների գերակատարում ցույց տալու համար։ Թեև հասկանալի է, որ դրանից իրականում ոչ թե բովանդակությունն է փոխվում, այլ միայն ձևը։

Ամեն դեպքում, ճշգրտումը պատասխանատվության այլ մակարդակ է ենթադրում։ Եթե ճշգրտված ցուցանիշը չի կատարվում, նշանակում է՝ բյուջեն թերակատարվել է։ Մինչդեռ, չճշգրտելու դեպքում ստացվում է այն, ինչի մասին խոսում է վարչապետը։

Հիմա փորձենք հասկանալ՝ ակնկալվող լրացուցիչ 40 մլրդ դրամը մե՞ծ եկամուտ է, թե՞ ոչ։ Բնականաբար, ցանկացած հավելյալ մուտք բյուջեի համար չափազանց կարևոր է։ Բայց 40 միլիարդն այն գումարը չէ, որի մասին այդպես ոգևորված խոսում է վարչապետը։ Ի վերջո, ժամանակին նա խոստանում էր բյուջեն ավելացնել տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարով։ Մինչդեռ այսօր խոսում է ընդամենը 82-83 մլն դոլարի մասին։

Հիշենք, թե 2019թ. պետական բյուջեի նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը. «Սա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է, որը հընթացս պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի»։

Եթե սա է լրջագույն փոփոխությունը, ապա անիմաստ է բյուջեից մեծ ակնկալիքներ ունենալը։ Թեև, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Հայաստանի տնտեսության մեջ, բնավ էլ զարմանալի չէ, որ այդպես է պետք է լիներ։

դիտվել է 480 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am