ՀՀԿ տատիկը կանգնի՝Քոչարյանի դեմ բան ասի,իր ցուցմունքներն էլ կընդունեն.Տիգրան Քոչարյան

Հարցազրույց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ/Մաս 2-րդ/


-Վերջին տարիներին շատ են ասում,որ կեցցեն մեր երիտասարդները,ոնց են պայքարում կանաչի,ծառ ու թփի,պատմամշակութային հուշարձանների համար:Վերջին անգամ ,երբ քանդեցին պատմամշակությանին մի հուշակոթող,ոչ մի արձագանք, 5 հոգի,պլակատներով գնացին և թեման փակվեց:Հիմա կարող ենք ասե՞լ,որ սուտ է, ոչ իր քաղաքի,կանաչի,ծառի համար պայաքարող քաղաքացի մեր իրականության մեջ չկա:Սա նշանակում ,որ մենք առանց այդ սորոսյան կազմակրպությունների պայաքարող քաղաքցի չունենք:

-Տարիների ընթացքում Հայաստանում,նաև դրամաշնորհներով ձևավորվեց <<քաղաքացիական հասարակություն>>, որը ուներ իր անելիքները,որոնք իրեն պարտադրում էին համապատասխան ֆինանսավորողների կողմից: Այն ժամանակ,որ ասում էինք ,ասում էին՝դուք իշխանության ստրուկներեն եք,Սերժի սազանդարներն եք, սակայն բաց և ակներև երևում էր չէ,որ ահա,պետք է գնալ Տարոնի դեմ,ու Գրանդ Քենդիի սարքած այգին,որը ամենալավ այգիներից է լինելու,վայ ծառին կպել են,դեռևս չկառուցած բանի դեմ արագ ակցիա արեցին,ափալ թափալ վազեցին քաղաքապետարանը գրավեցին,մի երեք ժամ նստեցին,հետո իրենց ասցին,որ դեռ շուտ է ,հրաժարական պետք չի, հետո կնայենք ինչ է լինելու,հեռացան:Այդ արհեստական քաղաքացիական հասրակությունը կամ դրա պարագլուխները,իրենք իրենց շուրջ համախմբեցին նաև իր ոչ սրտացավ որոշ քաղաքցիներին, ու հետո լքեցին նրանց:Ներկա պահին շատ տարբեր բացասական կարծիքներ ունեմ Դանիել Իոննիսյանի մասին,իր գործունեության պատճառով,բայց վերջերս ինձ շատ ճիշտ բան ասաց,ասաց՝քաղաքացիական հասրակությունը սպանվել է,որովհետև քաղաքացիական հասարկությունը դարձել է Երևանի ավագանու անդամ,ԱԺ պատգամավոր է և դարձել է կառավարության անդամ:

-Մի քանիսը դուրս եկան,ենթադրվում է,որ ազնիվ մղումներով էին հայտնվել այնտեղ:

-Որոշ զանգվածներ իհարկե խելացի մարդիկ,ովքեր այդ պրոցեսները ղեկավարում են, շատ լավ հասկանում են, որ մի զամբյուղի մեջ բոլոր ձվերը չեն տեղադրում:

-Այնուամենայնիվ ,դրա մեջ քաղքենի բան չկա՞,մենք սիրում ենք մեր Երևանը,մենք պայքարում ենք ,սուտ է,եթե Սորոսի փողերը չկան,ոչ մեկն էլ չի գնա,ուզում են ծառ կտրեն, 5 հոգի կհայտնվեն,լուրջ պայքար չի լինի:

-Նույն սրճարանները քանդելու ժամանակ,մի տեսանյութ տարածվեց,որ բուլդեզերով երևնիների վրա են քշում,արձագանք չեղավ,ես պատկերացնում եմ անցյալ տարի,նախանցյալ տարի ,ինչեր կկատարվեին, համազգային ողբ,լացուկոծ ,հիմա այդ մարդիկ գալիս կանգնում են քաղաքապետի,Կենտրոնի թաղապետի կողքը և ասում են՝լավ ես անում:Ես զարմացա,որ ո ակտիվիստներից մեկը եկավ,ասաց՝բա հանրային շահը դա է պահանջում:Նույն ակտիվիստը Հյուսիսային պողոտայի քանդելու ժամանակ,պետության շահին այնպես դեմ էր խոսում,հիմա միանգամից փոխվեց, այդպես չի լինում ժողովուրդ,ծառը մնում է ծառ,չես կարող դու հիմա դեմ լինես,վաղը կողմ:

-Հիմա կարող ենք ասել ՝ կեցցեն սորոսականները:

-Դա նախորդ իշխանությունների բացթողումն է,միլիոնավոր,հարյուր միլիոնավոր դրամներ գնում էին տարբեր տեսակի երիտասարդական ծրագրերի վրա, նաև քաղաքական…

-Կուսակցական նաև…

-Ցավոք այդ ամենը կուսակցականացվում էր,երիտասրադ կարերիստերն էին հայտնվում այնտեղ,չնայած ստացվում է,որ սորոսականներն էլ կարիերիստ դարձան,բայց այ ինչու չլիներ Հանրապետականների բնասերների խմբակ,Հանրապետականների կենդանիների պաշտպանների խմբակ,որը էլի կտեսներ,կասեր կբողոքեր:Միլիոնավոր դրամներ,աջակցություններ,թոշակների,հետո էլ նույն ուսանողները ,որոնք այդ դրամաշնարոհներով իրենց ուսման վարձն էին վճարել, փողոց էին փակւմ,անիծում էին Հանրապետականներին:Այդպիսի բան սորոսականների պարագայում դժվար է պատկերացնել,չկա նման բան:Այստեղ դա հնարավոր էր,դա նշանակում էր,որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ երիտասարդական քաղաքականության համար,իրենք մեղմ ասած տապալել են այն:

-Տեսնում եք ազնիվ մղումներ՝օրինակ,Քաղաքացու օր,շաբաթօրյակ,գնում է գյուղ ,գալիս է ,ոչխարաբուծության և կոկորդիլոսաբուծարանի հետ կապված է խոսում ,այնքան է հուզվում գյուղացու վատ վիճակից,բանաստեղծություն է գրում, անկեղծությանը հանրությունը չի հավատում:

-Կա հանրություն,որ հավատում է,էյֆորիայի տակ մնացածները,իրենց ինչ էլ ասես,հավատում են:11 ամիս է անցել և 11 ամիս անց ,հին հռոմեական ասացվածքը գիտենք՝հաց և ներկայացումներ,օրական այնքան են ներկայացումները,որ Աստված տվել չի խնայել,հաց չկա,գների էժամանցում չկա,գազը չի էժանաանում,տարբեր ապրանքները թանկանում են,աշխատատեղերը ավելի շատ փակվում են,քան բացվում են,11 ամիս դեռ ներդրումային փաթեթ է քննարկվում, ներդրումներ չկան,զարգացման որևէ տեսլական չկա,և անընդհատ շոու են լցնում:Հիմա մարդ կարող է 10 ժամ նայի շաբաթօրյակի վիդեոն,դրանից իր սառնարանում ոչ մի ուտելիք չի ավելանա,և անընդհատ ասել,որ ընդամենը 11 ամիս է,բա դուք գիտեք 20-25 տարվա քանդածը ,հե՞շտ է 11 ամսում սարքել:Այո, հեշտ է,որովհետև մենք ունեինք վարչապետներ,որոնք շատ կարճ ժամանակում որոշակի հարցեր լուծում էին, նույն Ռոբերտ Քոչարյանը,որ իշխանության եկավ որպես վարչապետ,տարվա վերջ բոլոր աշխատավարձերը,թոշակները,որ ուշացնում էին,վճարեց և բյուջեն կատարվեց: Կարեն Կարպետյանի գալուց 11 ամիս հետո Հայաստանում կային հստակ ներդրումային ծրագրեր,Պոբեդան սկսեց թռնել Հայաստան, տուրիստների զանգվածը ավելացավ,մինչև հիմա որոշ բաներ,մեր տնտեսությունը իներցիայով ստանում է այն,ինչ-որ Կարեն Կարապետյանի ժամանակ եղել է:11 ամսում կարելի էր արդեն ինչ որ բան անել:Ոչ թե անընդհատ քննարկել որ հեսա-հեսա կլինեն,մինչև ձյուն չգա,ներդրում չի լինի, մինչև ձյունը չհալվի ներդրում չի լինի: Չի կարելի 11 ամիս մարդկանց զբաղեցնել ինչ-որ շոուներով:Հասկացանք,որ Փաշինյանի նախկին աշխատանքային ոլորտը,առանց նեղանալու,բոլոր այդ ոլորտի մարդիկ ենք,ռեյտինգացավը ենթագիտակցության վրա նստած է և ամեն օր որոշում է որ մի մի նոր բան անի,որ ժողովուրդը զբաղվի ,բարձր ռեյտինգ լինի,քլիքաբերություն լինի,բայց չէ,ժամանակն է արդեն Գասպարյան Վլադիմիրի ասած սթափվել, չի երևում :800 միլիոն, 1 միլիարդ դոլար պետք է վերադարձնեին,չի երևում այդ գումարը:Ասաց՝գազը 150 դոլորով առնում են ՝300 -ով Հայաստանի բնակիչներին են ծախում,այն 150 -ը իշխանությունները մտնում են,մենք որ գանք իշխանության ,այդ հարցը կլուծենք:Փաստորեն ոչ թե իջել է,այլ նույնիսկ Ռուսաստանը թանկացնում է գազը,հիմա բանակցություններ են գնում,ոնց անել,որ շատ չթանկանա,նույնիսկ որոշ դեպքերում չեմ մեղադրում,որովհետև կողքից քննադատելը շատ հեշտ է ,հետո ,որ ասում են այս քեզ տան,սա էլ մեքենայի բանալիները,գնա տնօրինի:Ինքը գալիս է իշխանության ու հասկանում է,որ պարտադիր կենսաթոշակայինը պետք է լինի, Փաշինյանի ասած այդ անհասկանալի հիմնադրամները բավականին հարգված են արտասահմանյան կազմակերպություններ են ֆինանսական ոլորտում, որ արագաչափերը ոչ թե պետք է պակասեցնել,այլ ավելացնել,կարմիր գծերը պետք է մնան:Մյուս ընդդիմությանը պետք է հասկացնել ,որ դու երբ հայտնվես իշխանության մեջ,քո ասածների համար պետք է պատասխան տաս: Փաշինյանի վիճակը ինչով է վատ,ի տարբերություն Սերժ Սրագսյանի,Ռոբերտ Քոչարյանի,Լևոն Տեր-Պետրոսյանի ,նրանք առանձնապես հույսեր չէին տալիս:

-Ասում է՝հարուստ չի լինելու:

-Հիմա այնպիսի իրավիճակ է,էյֆորայի տակ մնացածներին ,եթե հարցնում ես՝քո վիճակը լավացել է,ասում է՝չէ,բայց հույս կա,կամ ասում են ինչ է փոխվել Հայաստանում,բայց ժողովրդի դեմքին ժպիտ կա:Քանի որ այդ խոստումները ավելի շատ էմոցիոնալ դաշտում են եղել,և Աստված չտա,այդ էմոցիաների տակ տված խոստումները չկատարվեն,հակառակ պրեցեսը լինելու է շատ ավելի վատ:Մի բան է ,որ դու առանց էմոցիաների ինչ-որ բաներ ես ասում,ուրիշ բան է ,որ դու քո վրա մեսսիականության տիպարը փոխում ես և ասում ,որ ժողովուրդ ձեզ այս 40 տարվա քայլարշավից հետ բերեցի,բերեցի արդեն մի երկիր,որը մենք ծաղկացնելու ենք:Այսինքն ժամանակն է,որ իրոք գիտակցել,մենք այնպիսի իրավիճակում չենք,որպես երկիր,որ թույլ տանք 4-5 տարի շոու կազմակերպել՝կան Արցախի,արտագաղթի,ներդրումների բացակայության,դեմոգրաֆիկ վատ իրավիճակի,նախկին ներդրողների հետ սխալ հարաբերությունների պատճառով հնարավոր դատական հայցերի հարցերը:Էլի եմ ասում, գուցե մարդիկ կան ,որ տեսնում են լուծման ճանապարհները,ես դա չեմ տեսնում:

-Դատական գործընթացների մասին:Անցած շաբաթ հրապարակ նետվեց Շիրխանյանի նամակը, ին՞չ տպավորթություն ստացաք այս նամակից,մենք իսկապես պետք է հասնենք 96, 92 թվականներ, 98 ,ո՞ւր ենք գնում:

-Շիրխանյանի նամակի հետ կապված,ասեմ,որ ներկա պահին իշխանության տարբեր օղակներ և նաև Փաշինյանի ընտանիքի անդամները,դժգոհում են լրատվամիջոցներից,ֆեյք լուրերից, սխալ ինֆորմացիաներից,ապատեղեկատվությունից,բայց նույն իշխանական լրատվամիջոցները արտատպում են Շիրխանյանի նամակը,որտեղ ինքը հղում է անում մահացած մարդկանց խոսքերին՝Վազգեն Սարգսյան,Բորիս Ելցին:Ոնց կարելի է ,ամեն մեկս կարող ենք ինչ-որ հուշեր գրել,ես գրեմ իմ ընկերների հետ ինչ եմ խոսել և դա տպվի:Դա մի բան է ցույց տալիս,որ Քոչարյանի դեմ հարուցված գործը այնքան թույլ է ի սկզբանե,որ մեջ են գցում Սիլվա Համբարձումյանի նման կերպարին,որը լուրջ մարդկանց մոտ բացի ժպիտից ուրիշ բան չի առաջացնում, դա էլ չստացվեց,որովհետև վերջին դատական նիստի ժամանակ ասացին,որ կաշառքի պահով վարույթ ընդունելու հիմքեր չկան,դաշտ են գցում Վահան Շիրխանյանին:

-Դուք կարծում եք՝ սա ինքնագործունեությո՞ւն է,թե՞ իսկապես պատվեր է:

-Իմ կարծիքով ,եթե որևէ մեկը կանգնի ասի ես Քոչարյանի վրա բան ունեմ ասելու,ՀՀԿ տատիկը կանգնի ասի՝Քոչարյանի դեմ բան ասի,իր ցուցմունքներն էլ կընդունեն:Նպատակ կա Քոչարյանին պահել մաքսիմալ երկար և նստացնել,բայց լավ հասկանալով ,որ այս ճանապարհով կառուցած գործը,ինքը նույն Եվրոպական դատարանի հետ խնդիրներ է ունենալու, փորձ է կատարվում ինչ-որ մի տեղից մի բան գտնել,բարդացնել,ծանրացնել,որ սրա տակից դուրս գա,նրա տակից չկարողան դուրս գալ:

-Մի վտանգավոր բան կա,սա ունենալու է շարունակություն,հասնելու են 95,96 թիվ, այնտեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է:Հիշում եք՝Վազգեն Մանուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ,Փաշինյանն ասաց,որ այո, դուք իսկապես հաղթել էիք:

-Վտանգներ կան այս ամենի մեջ,իհարկե լավ կլինի,որ 95,96-ին էլ հասնեին,մարդիկ կան,որոնք կ արդարաության սուրը ճոճում են,բայց այդ նույն մարդիկ 96-ին,լինելով ԿԸՀ-ում,ընտրություններ են կեղծել:

-Շիրխանյանին ի նկատի ունե՞ք:

-Եվ Շիրխանյանին,և ԿԸՀ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էր կարծեմ 95-ին,առնվազն ներգրաված է եղել այս բոլոր պրոցեսների մեջ:Վտանգը ինչումն է.եթե Շիրխանյանի լոգիկայով գնալ,կստացվի,որ Վազգեն Սարգսյանը կեղծարար է ,հետո ինչ-որ մեկը,հետո ՀՀ պատմության մեջ քիչ թե շատ հայտնի,լեգենդար,անունով ,հեղինակություն ունեցող մարդիկ,կարելի է բոլոր հեղինակությունները ջրել և մենք կդառնանք սեփական պատմություն չունեցող մի ազգ,որը ըստ Գեբելսի խոսքերի,եթե դու ուզում ես ոչնչացնել ազգը,սկսի ոչնչացնել նրա մշակույթից,լեգենդներից և հերոսներից:Մենք կարող ենք այդ պրոցեսին գնալ:Ինձ թվում է՝ ժամանակին կանգնել,դա ամենաճիշտ քայլը կլինի:

-Հայտարարություններ են եղել 10 տարի շարունակ: Նիկոլ Փաշինյանը կարող է կանգ առնել,թե մնացել են հայտարարությունների,խոստումների տակ, ժողովուրդն էլ ասում է՝սպասում ենք:

-Պետականորեն մտածող մարդը ինքը պետք է կանգնի ,այլ ոչ թե ժողովրդի որոշ մասին քմահաճույքների հետևից վազվզի և զբաղվի պետականաշինությամբ,որովհետև մենք կարող ենք տեսնել,որ նախորդ նախագահները,եթե իրենց դեմ որոշ բիզնեսմեններ գնացել են,իրենք շարունակել են աշխատել,որոշներին ինչ-որ պատժել են,բայց օդերը չեն փակել,չեն նստեցրել:Նույն Խաչատուր Սուքիասյանը Բջնիից զրկվեց ,բայց շարունակեց իր գործունեությունը:Փաստորեն այն մարդու ընտրության դեմ,ում ինքը պայքարել է, ինքը բիզնես հնարավորություն ստացավ :Դա իմ պատկերացումն է :Ազգի ,պետության համար պատասխանատուն,պետք է չլինի նեղացկոտ,քեն պահող,պետք է հասկանա՝ շատ ավելի շատ մարտահրավերներ կան,որ նույն նախկին նախագահները ,նույն կեղծածարը,կարող են իրեն ինչ որ բանով օժանդակել:Մարդը ,եթե մտածում է ազգի,պետության մասին,ինքը նեղ անձնական հարաբերություններից պետք հեռու լինի:

-Այստեղ չափաբաժին ունի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Լևոն Տեր-Պետրոսյանի անձի,գործունեության նկատմամբ բացասական վերաբեմունք ունեմ,բայց որտեղ ինքը կարող էր խառնվել,չի խառնվել, կամ համը հանել,դա չի արել,ինքը որոշ դեպքերում իր էգոն փորձել է սահմանափակել,բայց չմտնել այդ պրոցեսի տակ:Հիմա ես չեմ կարող դա մեկնաբանել՝ինքը գուշակել էր,թե ոնց է զարգանալու,ոնց է լինելու,բայց ամեն դեպքում կարելի էր տեսնել,որ որոշ ժամանակ անց ինքը դարձավ այնպիսի գործիչ,որ որոշ հարցերի շուրջ կարող էր լռություն պահպանել,որովհետև հասկանում էր,որ դա Հայաստանի համար վտանգավոր էր:

-Այդ լռությունը հետագայում ռևանշ անելու նշա՞ն չէ:

-Ես փաստերն եմ արձանագրում,որ նույն ապրիլյան իրադարձությունների ժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ…

-Հոկտեմբերի 27-ից հետո էլ  Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ համախմբվեք :

-Ժամանակը շատ արագ գնում է,և անընդհատ ժողովրդին պահել այդ դատավարությունների կիզակետում,երբ ուրիշ բան էլ չի կատարվում,տնտեսությունը լավ վիճակում չի:Վիճվարչությունում այն տվյալները,որոնք ձեռք են տալիս ցուցադրում են ,որը ոչ՝ չեն ցուցադրում :Օրինակ Հայաստանից արտագաղթ էր եղել,իհարկե փոքր ,բոլորը մեր աչքն են մտցնում,որ 14 000 հոգի ավել է եղել, այդ պահին ,որ պետք էր ,հրապարակեցին: Իմ միակ հորդորը ներկա իշխանություններին՝որոշ դեպքերում վեր կանգնել ներանձնային խնդիրներից և մի քիչ ավելի պետականամետ լինել, պետության մասին և ազգի մասին մտածել,իրավիճակը այնպիսին չէ,որ մենք տարիներով զբաղվենք շոուներով:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2364 անգամ
Լրահոս
Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ողողվել են կեղտաջրով, կա փլուզման ու խոլերայի վտանգ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ոլորտային ցուցանիշներով․ Արմեն Աշոտյան Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել Ինչ է առաջարկում Լևոն Քոչարյանը Մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Իրականում ի՞նչ նպատակով և ինչ մարդկանց հետ են հանդիպել Աննա Հակոբյանն ու Փաշինյանը Վատիկանում․․․ (video) Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Կրակnցներ Երևանում, անչափահաս է հայտնաբերվել Լույս չի լինի COP29-ը օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման համար, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց․ Աբրահամյան Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am