«ՍԻԼ ինշուրանսի» պատասխանը՝ մանիպուլյացիոն վերնագրով հոդվածին

Այսօր լրատվամիջոցներից մեկը «Հայկ Մարությանի «լավությունը» Խաչատուր Սուքիասյանին. Ինչո՞ւ են աշխատակիցներին ապահովագրել «Սիլ ինշուրանսում» վերտառությամբ հրապարակում է արել:

Նյութում լրատվամիջոցը գրել է, որ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների և շախմատի դպրոցների աշխատակիցների առողջության ապահովագրության ընկերությունը փոխել են։ Եթե նախորդ տարի աշխատակիցների առողջությունը ապահովագրել էր «Նաիրի ինշուրանս» ընկերությունը, ապա այս տարի նրանց ապահովագրել են «Սիլ ինշուրանս» ընկերությունում»։ Նյութի հեղինակ լրատվամիջոցը գրել է, որ այս քայլով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լավություն է արել Խաչատուր Սուքիասյանին:

AraratNews.am-ը կապ հաստատեց «ՍԻԼ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն լսելու համար:

«Նախ պետք է հասկանանք, թե ինչ ասել է «լավություն անել»: Ոչ ոք լավություն չի արել Խաչատուր Սուքիասյանին, եղել է մրցույթ, որի ժամանակ հաղթել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը, և ընկերությունն էլ կատարելու է ապահովագրական ծառայություններ»,- ասաց Աննա Մկրտչյանը, նշելով, որ լրատվամիջոցը դիմել է մանիպուլյացիայի՝ բիզնես գործառույթները ներկայացնելով որպես լավություն:

Աննա Մկրտչյանը մեզ ներկայացրեց նաև «ՍԻԼ ինշուրանսի» պատասխանը նշված հրապարակման վերաբերյալ:

«Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ հայտարարված մրցույթում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: 2018 թվականին հայտարարված մրցույթի շրջանակում «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների եւ շախմատի դպրոցների աշխատակիցների առողջապահական ապահովագրության ընկերություն ընտրելու մրցույթում ներկայացրել է ամենացածր գնառաջարկը՝ երկրորդ տեղ զբաղեցրած մասնակցից 21 մլն դրամով ցածր գին ներկայացնելով, ուստի համաձայն վերոհիշյալ օրենքի պահանջների՝ զբաղեցրել է առաջին տեղը, հետևաբար կնքվել է պայմանագիր: Հարկ ենք համարում ընդգծել, որ ընկերության փոփոխությունը իսկապես պատահական չէ, քանի որ նոր իշխանությունը հետևողականություն է դրսևորել օրենքով սահմանված կարգով մրցույթն անցկացնելու ուղղությամբ, ինչը սկզբունքորեն բացակայել է նախկին իշխանությունների օրոք:

Նախորդ տարիներին ևս «ՍԻԼ ինշուրանսը», իսկ 2017 թ. մեկ այլ ապահովագրական ընկերություն ևս, մասնակցել են մրցույթին՝ ներկայացնելով ամենացածր գինը, սակայն տարբեր պատճառաբանություններով, անհասկանալի ձևով գնման պահանջի դադարման և նոր մրցույթի հայտարարման և այլ անհեթեթ հիմքերով չեն ճանաչվել հաղթող, այլ հաղթող է ճանաչվել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ն՝ մրցակից ընկերությունների համեմատ էականորեն բարձր գին տալու պարագայում՝ 2014 թ.՝ 50 մլն դրամ ավելի, 2015 թ.՝ 30 մլն դրամ, 2016-ին՝ 8 մլն դրամ ավելի, այդպիսով առավել խոշոր չափերով վնաս հասցնելով Երևան համայնքի բյուջեին, հետևությունները թողնում ենք իրավապահ մարմիններին»,-ասվում է «ՍԻԼ ինշուրանսի» պատասխանում:

Հարկ է նկատել, որ նախորդ տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն բոլորն էլ գիտեն, թե ինչպես էին այն ժամանակ լուծվում նման խնդիրները:

դիտվել է 1390 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am