Մանվելի ապրելը իրենց այսօր ձեռնտու չէ, իրենք տակն են մնալու.Հարություն Հարությունյան
Հարցազրույց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ:/Մաս2-րդ/
-Հիմա սկսել են,թե նա ուզում էր Մեղրին ծախել ,նա այս էր ուզում,նա այն էր ուզում:
-Օրենքում նման կետ կա՞ր,որ նախագահը կարող է Մեղրին ծախել…
-Շահարվում է չէ՞…
-Մենք պետք է մի քիչ կիրթ լինենք, պետք է հասկանք շահարկումը ոնց է գնում,Մեղրին ոնց էին ծախելու,մի հոգին կարող էր վերցնել ու Մեղրին տալ,ԱԺ,ԱԱԽ գոյություն չունե՞ր, հանրաքվե գոյություն չունե՞ր,ժողովուրդ,գրպանում դրված էր,վերցրեց ու տվեց,չի կարելի:
-Դուք ինչի կողմնակից եք,եթե ասում եք,այն որ խոսում եք 98 –ի մասին, նկատում եք Վագզեն Սարգսյանի նկատմամբ ինչ-որ միտում:
-Ես չեմ ուզում այդ նամակի մասին խոսել,որովհետև գուցե այդ նամակը մեկ կամ երկու հոգու սրտով է,ես կարող եմ կարծել,որ Մարտի 1-ի գործով չեն կարողանում…Որպեսզի ավելի երկար հնարավոր լինի մարդուն պահել ,ավելի խճճել այս վիճակը,միգուցե դա ձեռնտու է այս ամբողջ ճաշի խոհարարին,որը կարծում եմ Նիկոլը չի,գրեթե վստահ եմ,որ Նիկոլը չի:
-Այսինքն այս երեքը ինքնագործունեությամբ են զբաղվու՞մ:
-Իսկ դուք չեք իմանո՞ւմ ,որ հիմա մեր երկրում բոլորը ինքնագործունեությամբ են զբաղվում,իսկ դուք գիտ՞եք,որ բյուջե են կազմում,այնտեղ ինչ-որ տողեր մոռանում են գրել,գիտեք,որ հատուկ դպրոցներում աշխատավարձ չեն ստանում,ոչ թե նրա համար,որ բյուջեում փող չկա,այլ նրա համար ,որ բյուջեում տողով չեն նախատեսել:Բոլոր տեղերում այս վիճակն է: Ես պատահական չէ,որ բերեցի 100 տարի առաջ Կարսի անկման օրինակը,նույն իրավիճակն է,քարտեզների վերաձևում ապագայում,մոտակա ժամանակները էլի Արցախի հարց,այս ամբողջը նույն ձևով կրկնվում է:Մենք պատմությունից դասեր քաղելու սովորություն չունենք:Մանվելը աչքիս լույսը չի և Մավելի ձերբակալելու կամ Մանվելի պատժելու հազար ու մի մեթոդ ու միջոց կար,բավական էր մտնել Էջմիածին,մի քանի հոգուց ցուցմունք վերցնել,և Մանվելին տարբեր ուղղություններով պատժել:Բայց ,որ ներկայացրեցին գեներալ Մանվելը զինվորի հաց է կերել,տուշանկա է տարել,այս է արել,բա ուր է,ինչի,եթե այդ ամենը հստակ էր,եթե առաջին օրը ցույց տվեցիք, եթե գործը պատրաստ էր,այսքան ամիս շարունակելը ո՞րն է: Կարդացել եք երկու օր առաջ,որ Մանվելն ասել էր,սրանք ցելով ուզում են ինձ վերացնել, ես հավատում եմ Մանվելին,որովհետև Մանվելի ապրելը իրենց այսօր ձեռնտու չէ,որովհետև իրենք տակն են մնալու:Այդ կանսերվաները,ծանրոցները, որ ցույց տվեցին,ֆոն ստեղծելու համար էր:Մենք բոլորս գիտենք,որ ԵԿՄ ջոկատը պարտիզանական մի խմբավորում է,որը պատերազմի ժամանակ պետք է դառնա գումարտակ, ինչ-որ մի տարածք պետք է ապահովի,դա մասին չեմ ուզում խոսել,գիտեմ՝ ինչ պետք է արվի,դրա համար պետք է ունենա զենք ,զինամթերք,սննդամթերք:Մանվելը իր համար հանգիստ կեսը տարել լցրել է Երկրապահի պահեստում, տեղ չի եղել,մնացածն էր տարել լցրել է իր պահեստում,որն իր համար նույն բանն էր:Հետո սկսվեց Աղաբեկյան Արթուրի վրա,հետո սկսվեց գեներալիտետի վրա,հետո Սեյրան Օհանյան,հետո Խաչատուրովի այս պատմությունը:
-Այնպես չէր,որ հրեշտակներ էին,այս ամենը ինչպես պետք է լիներ:Հանրությունը տեղյակ էր:
-Հանրությունը ինչից էր տեղյակ,որ Խաչատուրովը վիսկի է խմել,խմե՞լ էր այդ վիսկին:
-Հանրությունը տեղյակ էր ,որ ապրիլյան պատերազմից հետո իրենց ջրի երես հանեցին,սկսեցին քննադատել,քննարկել:
-Իշխանությունը ինչ-որ հանեց քննարկեց,քննադատեց,պատժեց,թող դա շարունակեին:Դա ՊՆ-ն էլ հերքեց բոլոր ասեկոսեները,որ Խաչատուրովը բիլիարդ խաղալուց է եղել, ասվեց,որ նա անմիջապես ներկայացել է աշխատանքի վայր և կառավարել է և հրամաններ է արձակվել:
-Դրա պատասխանն էլ կա,ասում են՝կա հանրային պահանջ:
-Հանրային պահանջը շատ ավելի կոպիտ է ,հանային պահանջը հետևյալն է. Գելյոտինը դրեք հրապարակի մեջտեղում և առանց դատ ու դատաստանի գլուխները կտրեք:
-Այո դա է:
-Հանրությանը ոնց ուղղորդեք,այդպես էլ կլինի,հանրությունը այսօր արյուն է ուզում, թափեք այդ արյունը,ոչինչ այդ գլուխներից մեկն էլ թող իմ գլուխը լինի,ոչինչ:Հետո կանցնի 10 տարի,կարդարացնենք ինձ:Դուք 37 թվականը նորմալ եք համարո՞ւմ,որ հետո բոլորը սկսեցին արդարացվել,հանրությունը այնքան բան կարող է պահանջել,հանրությունը ծովից ծով Հայաստան է պահանջում,դե գնացեք վերցրեք:Հանրության պահանջը այլ է,պետությունը նրա համար ,որ ինքը կարողանա կառավարել,այլ ոչ թե նայի,թե հանրությունն ինչ է ուզում,կարող է հանրությունն այնպիսի բան ուզի,որ այս երկիրը կործանվի:
-Այդպիսի պահանջներ ձևավորվել են,հետաքրքիր է ինչպես են դրա տակից դուրս գալու,մի տեղ դասադուլ է,մի տեղ գործադուլ է,ճանապահ են փակում,ասում՝ սա ,նա չպետք է լինի:
-Մի ամբողջ զորամաս լքում ,հեռանում են,դա հանրության պահանջից է չէ բխում,հիմա հանրությունը պահանջում է,որ նման բան անե՞ն:Նման մի բան էլ 100 տարի առաջ է եղել,այս զորամասը ձնծաղիկն է,բոլոր զինվորը կարող են մտածել այդ ճանապարհով գնալ,դրանք այն տղաներն են,ովքեր ճանապարհ են փակել,պառկել են,հիմա էլ ասում են չհասկացանք ,խի մենք այսքան բանն արել են ,ոնց կուզենք կանենք,ժողովրդավարությունն այս է :Արդյ՞ոք ժողովրդավարությունը բանակում այդպիսին պետք է լինի:
-Ձնագունդը պտտվում է, ասում է՝ես եկել եմ հոկտեմբերի 27,մարտի 1 բացահայտելու,հետո առաջ է գալիս 98 թիվը,96 թիվը…
-Պետք է կանգնեցնել:Երբ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին,անկեղծորեն ինձ թվաց,որ Նիկոլ Փաշինյանը արդեն ուզում է վերջացնել այս պատմությունը,ինքը բոլորի անունից ներողություն խնդրեց,ինձ թվում էր ,որ կամաց –կամաց ընկնելու ենք նորմալ հունի մեջ: Բայց տեսեք և գնահատեք՝կան ուժեր,ովքեր չեն թողելու ,որ այդպես լինի:
-Այս երեքի նման ուժերին ի նկատի ունե՞ք:
-Իհարկե,նույն ուժերը նաև շատ ակտիվ գործում էին հոկտեմբերի 27-ին,96-ին,96-ի ընտրություններն ո՞վ է կեղծել՞Բացեք մամուլը նայեք,թե իրենց մասին ինչեր էին գրում:Հիմա ,որ Վազգենին դարձրել են չգիտեմ ինչ,նայեք,տեսեք Վազգեն Սարգսյանը նրանց քանի կիլոմետրից մոտիկ չէր թողնում:Կա՞ չէ Կանրային գրադարանում այդ մամուլը,բացեք նայեք,թե Վազգեն Սարգսյանի թաղման օրը Ջհանգիրյանը ոնց էր մասնակցում իրենց գյուղի գլավերևում գտնվուղ ինչ –որ աճուրդի,բենզալցակայան կառուցելու համար:Այդ մամուլն է գրել,հո ես չեմ ասում:Այքան լավ ընկերը թաղման օրը կգնա աճուրդի կմասնակցի՞: Պետք է սթափվի և նման մարդկանց իր կողքից հեռացնի,պետք է հասկանա,որ ինքը այլևս թերթի խմբագիր չի,ինքը երկրի ղեկավար է,սրա մասին եմ ասում:Ես գրեթե վստահ եմ,որ 98 թվականի պատմությունը Նիկոլ Փաշինյանը չի ասել գնացեք արեք:
-Նամակը ի նկատի ունե՞ք:
-Իհարկե:Նիկոլ Փաշինյանը հո չի զանգել Սասուն Խաչատրյանին ասել գործը հարուցի, տեսնենք ինչ է լինում: Սասուն Խաչատրյանին պետք է ր սա,որովհետև այսքան քննելուց հետո Մարտի 1-ը,ինքը դեմ է առել պատին: Ինչ-որ մի բան պետք է անի,սա էլ թող անի:
-Այնպես չի,որ Սասուն Խաչատրյանը ինքնագործունեությամբ է զբաղվում ,մենք ուրիշ բան էլ չէ լսեցինք:
-Իհարկե,ես այդ գաղտնալսումները լսել եմ և ես տեսնում եմ,թե ինչու է Սասուն Խաչատրյանը շահագրգռված:Իսկ ինչու էշահագրգռված:
-Դուք կարծո՞ւմ եք,որ միայն այս անձի շահագրգռվածությունն է :
-Այս մասին թո մտածի այս երկրի ղեկավարությունը և ԱԱԾ-ն:
-Այդ նույն ղեկավարությունն ու ԱԱԾ ղեկավարությունն էլ էին այդ զրույցի մասնակից:
-Ես կարծում եմ ,որ իրենք հետևություններ արած կլինեն :
-Ինչ եք կարծում, ինչ-որ մի պահի կանգ պետք է առնեն,թե հստակ է,որ կգնան մինչև 96 թիվ:Իսկ եթե գնան,96-ի հետևում կա Լևոն Տեր-Պետրոսյանը,արդյոք այս ուժերին պե՞տք է ,որ գնան 96:
-Ուզեն –չուզեն արդեն գնալու են:
-Այսինքն իրենք իրենց առաջնորդին տանում են ինչ-որ բանի են դեմ տալի՞ս:
-Այս քայլից հետո ուզեն –չուզեն 96 թվին պետք է անդրադառնան,չեն կարող աչք փակել,այստեղ է երևալու որքան են անկեղծ և որքանով են հարգում օրենքները:Արդեն քայլն արել են և պետք է հասնեն 96 թիվ,հետո 95 թիվ,ու հետո կտեսնենք:Մարդիկ կհայտնվեն,որոնք կգան, կասեն,որ իմ հորը ,հորեղբորը սպանեցին,ով է սպանել,Աշտարակի ճանապարհին սպանեցին,մուտքի մոտ սպանեցին,չէ որ հնչեղ սպանություններ կան:Ֆեյսբուքում բոլորը գրում են,96 են պահանջում,ուզեն –չուզեն բացելու են: Արդոք սա լավ է ,ես չէի ուզենա,որ բացեին: Նիկոլ Փաշինյանն էլ չէր ուզենա,բայց նա էլ հետդարձի ճանապարհ չունի,նա չի կարող զանգել,ասել այդ 96-ին մի անդրադարձեք,որովհետև արդեն հնչեղությունը կա,հասարակական պահանջը կա:Երկիրը թողենք չզարգանա,մտնենք քրեական գործերի,տակ,անըհդհատ գործեր,սրա արդյուքնում ի՞նչ է լինելու:
-Սա անձնական վրեժխնդրությա՞ն պահ է ,թե՞ ժամանակի թելադրանք:
-Սա անձնական վրեժխնդրության պահ չի ,սա հատուկ ծրագիր է,ես վստահ եմ,որ օգտագործում են իրենց ,իրենք էլ չեն իմանում,հատուկ ծառայությունները,ցավով եմ ասում,բայց վստահ եմ,որ այդպես է: Կան հատուկ ծառայություններ ,որոնք ունեն ուղղերդելու տարբեր միջոցներ,որ հաճախորդը չի էլ զգում,որ իրեն ուղորդում են:Անձնական վրեժխնդրության պահը Լևոն Տեր-Պետրոսյանինն էր,որ ասում էր մոնղոլ թաթարները,ավազակները,ավազակապետությունը:Ոնց կարո՞ղ է նախագահ մարդը իր երկիրն անվանել ավազակապետություն:Ճեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել,ես ուղղակի ասում եմ,որ մենք հիմա շատ ծանր վիճակի մեջ ենք:Հանրապետականը այս ինչքան ռեսուրս թողեց,Հանրապետականն էլ աչքիս լույսը չի,բայց վերջին 30 տարում երկիր է կառուցվել,Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է էլ է երկիրը կառուցվել,լավ թե վատ,ինչեր են արել,ինչեր չեն արել,բոլոր ժամանակներում էլ եղել են նման բանել,բայց մտածում եմ՝այդ ինչքան ռեսուրս են թողել,որ այսքան մաշեցնելուց հետո դեռ այս երկիրը ոտքի վրա կանգնած է:
-Ինչքա՞ն ժամանակվա ռեսուրս ունենք:
-Չգիտեմ,ես երկրի ղեկավար կազմից չեմ,չեմ էլ հավակնում,ովքեր ,որ երկիրը ղեկավարում են ,նրանք պետք է մտածեն ,ինչքան ժամանակ ունենք կամ չունենք:Էլի ասեմ՝սա ուղղորդված է դրսից և հատուկ ծառայությունները հատուկ են անում դրսից,որ վերացնեն մեր հերոսների ինստիտուտը:Լավ են ,թե վատը մեր հերոսները,բայց ցանկացած ազգի հերոսներ պետք են,որպեսզի սերունդները դաստիարակվեն:Կարծում եք Անդրանիկը…
-Կենտրոնանալ ,թիրախավորել երկրորդ նախագահին:Հասկանում եմ ,ինչ եք ասում,որ գնան ,փնտրեն Անդրանիկի հետ կապված էլ ինչ-որ բան կգտնեն:Դրսից նշանակեցի՞ն երկրոդի վրա,թե նախկին ՀՀՇ-ական…Իսկ այս հանրության հրճվանքը ինչո՞վ եք բացատրում:
-Անուղեղությամբ,էմիոցիաների,հանրությունը ուզում է լավ ապրի,ես այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն եմ,հանրությունը չի ուզում աշխատել ,բայց ուզում է լավ ապրել:Եվ հիմա տեսեք ինչ են ասում՝մենք սրա համար ենք հեղափոխություն արել,որ իրենք լավ ապրեն,մենք վատ: Հանրությանը պետք է կրթել,մենք չենք կրթել տարիներ շարունակ,մենք հանրությանը միայն բացասական լուրերով ենք սնել:
-Մենք եթե ինչ-որ առումով գերի ենք, ոչ միայն այս իշխանության,այլ նաև նախորդ իշխանության բերած մատուցածի գերին ենք,նույն կրթելու,նախապատրաստելու:
-Ով ասաց,որ ես արդարացնում եմ նախորդներին,ես մտահոգ քաղաքացի եմ:
-Ինչքա՞ն ռեսուրս ունենք:
-Մենք ռեսուրս չունենք,ոչ նավթ ունենք,ոչ հարստություն,եթե ինչ-ր մեկը կարծում է,որ դիկտատուրա կսահմանի և այդ դիկտատուրայով այս երկիրը ևս 10 տարի կպահի,չի կարողանալու:5 տարի էլ,3 տարի էլ չի կարողանալում,չունենք ռեսուրս:Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է ,պետք է կրթել,չխաբել,ասել չշմարտությունը ,այլ ոչ թե մանիպուլացիաներ անել,ամեն մեկը իր քիմքի համար: Եթե ուզում ենք,ոպես երկիր,որպես պետություն այս արևի մի շող էլ մեր վրա ընկնի և մենք ապրենք ,պետք է այս ամենից դուրս գանք պատվով,քայլ անել,քայլը միայն քայլելու համար չի,քայլը նաև քայլ անել է :
Առաջին մասն՝այստեղ
Հարցազրույցը՝Անժելա Թովմասյանի