Ես ինքս եմ տեսել,թե ոնց էին Կարապի լճի մոտ ավտոմատի պոչով կանանց ծեծում.ավելի դաժան ,ավելի ծանր էր ավարտվելու .Հարություն Հարությունյան
Հարցազրույց 5-րդ ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ:/Մաս 1-ին/
-Շատ է խոսվում այն մասին,որ 5-րդ ալիքը պատկանում է երկրորդ նախագահին,ինչ կասեք այս մասին:
-Ընդհանրապես որևէ տեղ, որևէ բան,որ տեղի է ունենում,առք,վաճառք,գործարք,հատկապես ԶԼՄ-ների միջև,միանգամից դա կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:Նորից կրկնեմ,որ 5-րդ ալիքի հետ ոչ Ռոբերտ Քոչարյանը,ոչ էլ Քոչարյանների ընտանիքը որևէ կապ չունեն:Դա չի նշանակում,որ ես դա ասում եմ նրա համար,որ չէի ուզենա որևէ կապ ունենալ:Եթե հեռուստատեսության սեփականապետը լիներ Ռոբերտ Քոչարյանը կամ Քոչարյաններից որևէ մեկը,ես սիրով կաշխատեի,ընդհանրապես ցանկացած տեղ կաշխատեի,ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում,մանավանդ ,որ մեր հեռուստաընկերության սեփանակատերը ՀՀ քաղաքացի է :
-Ակնարկո՞ւմ եք ինչ-որ բան:
-Կարող եք ընդունել,որ կարող եմ նաև ակնարկել:Եթե որևէ հարց կա,սեփականատիրոջ հետ կարող են ճշտել:Սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի մարտական ընկերն է,դա չի նշանակում,որ դա Ռոբերտ Քոչարյանինն է: Էլի կրկնեմ,եթե լիներ Ռոբերտ Քոչարյանինը,ես մեծ սիրով այնտեղ կաշխատեի և մեծ սիրով այդ գործը կանեի:Վատ բան չեմ տեսնում:
-Սեփակաանտիրոջ հետ կապված այլ բան էլ էիք ասել:
-Հայաստանը շատ փոքր երկիր է,թե բնակչությամբ,թե տարածքով,որ մի քիչ փորփրում ես բոլորը իրար կամ ազագական են,կամ բարեկամ,կամ քավոր-սանիկ են: Մեր սեփականատերը Իմ քայլը դաշինքից պատգամավոր , ԱԺ փոխխոսնակի քավորն է,բայց ես դրա մեջ էլ վատ բան չեմ տեսնում,շատ նորմալ է: Քոչարյանի մասով շահարկումները,դրանք զուտ քաղաքական շահարկումներ են:
-Նույն ձևով կարող են նաև դա էլ շահարկել:
-Երբ որ աղմուկ բարձրացավ,գրեցին,որ Արմնյուզը գնել է Քոչարյանը ,ևս մի քանի հեռուստաընկերություն է գնել, նույնիսկ վարչապետն այդ մասին ասաց,որ մի քանի հեռուստաընկերություններ,կայքեր են գնել, չեղած տեղից ոչ ճիշտ ինֆորմացիան փորձեցին մատուցել հանրությանը որպես ճշմարտություն,և մենք դրա ականտեսն ենք լինում համարյա պարբերաբար:Ինձ թվում է,որ դեռևս մեր երկրում ղեկավարումը կազմակերպում է ոչ թե երկրի ղեկավարը,այլ որևէ մի խմբագիր:Այդ մակարդակից դեռ չի աճել ,սա մենեջերի հարց է ,կարող է դու շատ լավ խմբագիր լինես,տնօրեն լինես որևէ հիմնարկում,բայց երկիր ղեկավարելը ավելի մեծ աշխատանք է ,ամեն մարդու չես կարող վստահել երկրի ղեկավարումը:
-Եթե դուք այդ հեռուստաընկերությունում չլինեիք,այլ հեռուստաընկերություն ղեկավարեիք,կցուցադրեի՞ք այն ֆիլմը,որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:Ի հակակշիռ դրա,Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրեց Մարտի 1-ի հետ կապված այլ ֆիլմ:
-Շատ լավ էր,որ Հանրայինը այդ ֆիլմը ցուցադրեց,որովհետև տարիներ շարունակ պնդում էին,որ Հանրայինը այդ ֆիլմը ցուցադրի ,սակայն չէր ցուցադրում: Ես կցուցադրեի,թե չէ,չէի ցուցադրի այն ֆիլմը,որը ձեր ասելով մեծ աղմուկ բարձրացրեց:Ես մենեջեր եմ,ես առաջին հերթին իմ հեռուսաընկերության շահերը պետք է ապահովեմ,այդ ֆիլմը ,որ մենք ցուցադրել ենք մեր հեռուստաընկերությամբ,շատ մեծ աուդիտորիա է գրավել և այդ օրը մեր վարկանիշը բավականին բարձր է եղել:Յութուբից հեռացնելը ինձ չի հետաքրքրում,որովհետև այդ ֆիլմի արտադրողը ես չէի,ես ունեի ցուցադրման իրավունք:Յութուբից չեն հեռացրել այն պատճառով,որ դա սխալ ,վատ ֆիլմ է,պարզապես պահանջել են,որ այնտեղ երկու կամ երեք կադր օգտագործվել է այն մյուս ֆիլմից,դա հեռացնել,հեղինակային իրավունքի հարց է:Սակայն այն ֆիլմում էլ կային կադրեր,որոնք օգտագործվել էին Ա1+-ից:
-Չի բացառվում,որ դրա դեմ էլ ինչ-որ բան լինի:
-Կարծում եմ՝ Ա1+-ը չի բողոքի,որովհետև իրենց նույն դաշտում են,նորից կրկնեմ,դա ինձ չի հետաքրքրում,հեռացրել են,չեն հեռացրել,նորից կհայտնվի ,թե ոչ:
-Իսկ ձեզ որպես մենեջեր կհետաքրքե՞ր այն ֆիլմը,որը ցուցադրվեց Հանրայինով:
- Հանրայինով ցուցադրված ֆիլմը ես տեսել էի շատ վաղուց,տեսել էի յութուբում:Մյուս կողմ էլ ինձ խորթ մարդիկ չեն,կա այսպիսի մի բան,այն ֆիլմն էր 100 ,70 , 50 տոկոսանոց ճշմարտություն չի:Մի բան հաշվի առնենք,որ այն ֆիլմը նկարահանել է Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական շտաբի ղեկավարներից մեկը,ես չեմ ուզում գնահատականներ,տալ,ես ասում եմ,որ դա ճշմարտությանը չի համապատասխանում: Երբ ինձ հարցրեցին Մարտի 1-ի գործ ֆիլմի մասին ինչ կարծիքի եք, ես ասացի,որ փաստերը անհերքելի են,տեսքտում կա ուղղորդում,ես ընդամենը գնահատական եմ տալիս:Որ փաստերը անհերքելի են,դա միանշնակ է:
-Հանրային հեռուստաընկերության մասին,որ խոսում են,ասում են,որ ոչինչ չի փոխվել,եթե Հանրայինը այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ծառայում,հետո Ռոբերտ Քոչարյանին,հետո Սերժ Սարգսյանին,հիմա էլ արդեն Նիկոլ Փաշինյանին:Չի փոխվել ,համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:Երկար ժամանակ ինֆորմացիոն բլոկը դուք եք ղեկավարել,Մարտի 1-ի ժամանակ էլ գիտենք,թե ինչ լարվածություն կար և հեռուստաընկերությունները ոնց էին աշխատում:
-Ես չեմ ուզում Հանրայինի մասին որևէ բառ ասել,որովհետև ես այնտեղ աշխատել եմ երկար տարներ,պարկեշտ չի,որ ես հիմա կարծիք հայտնեմ,կամ ես իմ կարծիքին դեմ գնամ,և հակառակ կարծիք հայտնեմ:
-Դուք ձեր մասով ասեք,ճիշտ է,որ այն ժամանակ ինֆորմացիոն բլոկը ծառայում էր այդ պահի իշխանությանը:
-Այդ ժամանակ դուք էլ եք եղել լրագրության մեջ բավականին ակտիվ, ես կարծում եմ,այդ հարցը տալուց առաջ պետք է հիշեիք,թե լրատվական ծառայության աշխատողներին ինչպես ծեծեցին:Մարտի 1-ի օրը,երբ մեր օպերատորը նկարահանում էր անում,Ժառանգության պատգամավորներից Արմենը Մարտիրոսյան, ինչպես մարմնով պահեց և դանակի հարվածը ինքը ստացավ:Մարտի 1-ը արդեն հասել էր գագաթնակետին,իսկ դա սկսվել էր ավելի շուտ, իշխանության նկատմամբ թույնը,ատելությունը սերմանելը արվել էր արդեն,դա ինչ-որ մի տեղ պետք է իր լուծումը ստանար:Մեզ շատ են մեղադրել,նորմալ է,բայց տեսեք,մի բան ասեմ,մի խնդիր կա,օրինակ մենք չէինք կարող ասել ՝ վայ գիտեք , 5 երեխային սպանել են,այս էլ կոշիկը,նախ նման բան չէր եղել,եթե նույնիսկ եղել էր,դա չէինք կարող որպես Հանրային հեռուստաընկերություն, ,դա իմ սկզբունքն է,չեղած բանը ասել ճշմարտության տեղ:Մենք չէինք կարող ասել,որ ոստիկանական վիլիսը քշեց և ցուցարարներին գցեց տակը,որովհետև չկար նման բան ,բայց այն ժամանակ եղել են այդ տեսակի լուսաբանումներ:Անուններ չտանք,որովհետև այնտեղ էլ են մեր գործընկերներն աշխատում:Նրանց,ում կարելի էր խեղաթյուրել փաստերը,մեզ չէր կարելի խեղաթյուրել:Բայց ժողովուրդը այդ ժամանակ այդ տեսակի լուրեր էր ուզում,որ ավելի բորբոքվեր:
-Երբ հեղափոխություն եղավ, ի սկզբանե սև և սպիտակի տարանջատում եղավ,այս առումով դժվա՞ր էր լրատվամիջոցների համար, կամ դու այս կողմում ես,կամ այն:Դուք որտե՞ղ փորձեցիք ձեզ տեսնել:
-Ինչ է նշանակում դժվար էր լրատվամիջոցի համար: Լրատվամիջոցը ինչի համար է,որ կամ այս կողմը լինի՞,կամ այն կողմը՞:
-Այդպիսի բաժանում եղավ չէ,ընդ որում ժամանակի ընթացքում ոչ թե այլ գույներ հայտնվեցին,այլ գտնվեցին պատգամավորներ, Իմ քայլից,որ հայտարարեցին՝ չկա մնացածը ,պետք է հավատալ միայն սրան,ենթադրելի է,որ դրանք սպիտակ են,մնացածը սև են:
-Հիմա դուք սևի՞ մեջ եք,թե՞ սպիտակի,ես կարմիրի մեջ եմ:
-Դժվարանում եմ ասել:
-Հաճախ լինում են հյուրեր Իմ քայլը դաշինքից մեզ մոտ,հարցազրույցներից հետո գոհ ,երջանիկ,շնորհակալություն են ասում,գնում են,ճանապարհից էլ հետ են զանգում՝ճշտելու համար,թե ժամը քանիսին է լինելու,որ տանեցիներին ասեն ,նայեն:Այսինքն գոհ գնում են,հաջորդ օրը առավոտյան պայթում է:Դուք կանչում եք ,տալիս եք հարցեր,որը մեր պատգամավորները ի վիճակի չեն պատասխանելու,չէ որ մեր պատգամավորները ոլորտային են,ինչու դուք այդ ոլորտներից հարցեր չեք տալիս:
-Մեղադրանքը դա է,թե մոտեցումն է այլ Իմ քայլի նկատմամբ:
-Մեզ համար նման խնդիր չկա,Իմ քայլից եղել են պատգամավորներ,որոնք շատ լավ հարցարզրույցներ տալիս են ,գնում են:Պատգամավորը ,եթե գալիս է տաղավոր,պաշար ունի,կենսագրություն,դու չես կարող նրան հարցեր տալ ,նա այդ հարցերի տակ մնա,կամ չպատասխանի:Պատգամավորներ կան,որոնք ոչ կենսագրություն ունեն,ոչ կարդացած են,գալիս են սկսում են իրենց ինչ-որ լսել են արտահայտել, խոսում են,վերջում իրենք իրենց ասածների խոսացածի ձեռքը կրակն են ընկնում:
-Խեսել եք Վահան Շիրխանյանի մասին,ՀՔԾ-ն արդեն կանչել է հարցաքննության: Չգիտեմ հետո ինչ է անելու բայց, կարելի է միանշանակ պնդել, որ շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով: Սա լավ է՞, թե՞ վատ:Շատերը ասում են լավ է:Կխնդրեի ձեր գնահատականը բաց նամակի հետ կապված,այստեղ շատ կոնկերտ կենտրոնացել էիք պարոն Գագիկ Ջհանգիրյանի,Վահան Շիրխանյանի,Անդրանիկ Քոչարյանի վրա, ասելով,որ այս երեք անձը կոնկրետ գործով են զբաղված:
-Այդ երեքի մասին,որ խոսում եք,ես Շիրխանյանի նամակը մինչև վերջ չեմ կարդացել,որովետև ես այդքան համբերություն չունեմ,գիտեմ ում նամակն է:Կարող եմ կարդալ Ազնավուրի,Չապլինի նամակները ,այն մարդկանց,որոնց վրա իմ ծախսած ժամանակը իմ առողջության վրա վնաս չի լինի:
-Ինֆորմացված մարդ է Շիրխանյանը,հիշում է 92 թվականը, 93 թվականը,փախստականները լցվել էին,ինքը կարողացավ չգիտեմ ուր մտնել:
-Գիտեմ ինչի մասին եք հարցնում,բայց չեմ ուզում Շիրխանյանի մասին բան խոսել:
-Խոսում է,ոնց ականատես…
-Փորձեք Շիրխանյանից հարցնել գուցե նա իմանա,թե Պապ թագավորին ոնց են սպանել: Վերջերս այդ թեման արդիական է,ես ընդամենը գրառում եմ արել որպես քաղաքացի,որ ժողովուրդ կանգ առեք,եթե 98 թիվ եք բացում,վաղը ստիպված եք լինելու բացել 96—ը,95-ը:
-1996 –ի առումով վախենալու բան ունեն՞:
-Հիմա մենք խոսում ենք երկրի՞,թե՞ անհատների մասին:
-Այդ անհատները ստեղծում են տրամադրություն,տրամադրվածություն,հանրությունը մեկ շաբաթ շարունակ ակտիվ ապրում է դրանով:
-Սոցցանցերի հետ կապված,գրառման մեջ գրել էի,որ առանց որևէ կրակոցի Ղարսը 100 տարի առաջ հանձնվել,հանձնվեց ինչի արդյունքնում այն թռուցիկները,որ բաժանում էին զինվորների մեջ,որ թուրքը մեր բարեկամն է, կարմիր թուրքը գալիս է մեզ օգնելու ,մենք պետք է պայքարենք իմպերիալիստների դեմ,իրենք են մեղավոր, և այլն:Կարսը առանց մեկ կրակոցի մեկ գիշերում հանձնվեց:Ինչ որ բան փոխվե՞լ է 100 տարի հետո,բացի այն որ տեխնոլոգիաներն են զարգացել,եթե այն ժամանակ տրեխներով կամ վատ որակի կոշիկներով ու հագուստով էինք,այն ժամանկ թռուցիկները թղթի վրա էին,հիմա արդեն ֆեյսբուքում ենք գրում:Արդյո՞ք ֆեյսբուքը թռուցիկի դեր չի կատարում, Մեղրիում տեղի ունեցածը մեզ համար սովորական փաստ է ,արդյոք պետք է դիտենք հեղափոխության օրերին ,որ դուրս եկավ միացավ ժողովորդին,բանակն իրավունք ունի մասնակցել քաղաքական պայքարի փուլերի,մտնել քաղաքական վայրիվերումների մեջ:
-Դուք հարցեր եք բերում,որ իշխանափոխության դեպքում գալու են օրակարգ:
-Ես հարցեր չեմ բերում,ես մտահոգություն եմ հայտնում,որ պետք է կանգ առնել,նման ձև շարունակելու դեպքում մենք կունենանք բզկտված երկիր,ատելության մթնոլորտը մեծ ծավալի է հասել,սոցցանցերում,դրսում,փողոցում:Դժվար բան է,մարդիկ անհանդուրժող են:Անցած օրը Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման ժամանակ ,այնտեղ եմ եղել,գնացի տեսնեմ ինչ կա,ինչ-որ կանայք գոռում են,30 տարի քանդած երկիրը հանարվո՞ր է կառուցել,ժողովուրդ բա ինչու 30 տարի քանդած երկիր,ի՞նչ է,ով գա պետք է ասի 30 տարի քանդած երկիր,Նիկոլից հետո ,որ գա Պողոսը,Պողոսն էլ պետք է ասի 40 տարի՞:Չէ որ երկիրը, երբ ինֆոստրուկտուրաներով երկիր էր,ամեն ինչը կա , ընդամենը պետք է ր վերցնել և ղեկավարել,մաքրել այն հիմնական բաները ,որոնք դժգոհության առիթ էին դառնում:
-Դժվար է այն ,որ տարիներ շարունակ ընդդիմություն ես,շատ քայլերի մեջ ասում են՝երևում է նաև ՀՀՇ-ի,Լևոն Տեր –Պետրոսյանի գործողությունները,մտածողությունը ,10-15 տարի դա ասել են,ո՞նց եք պատկերացնում:Մարտի 1,հոկտեմբերի 27,օլիգարխիա,մենաշնորհ թալան,նման բաներ են ասել,ու …հիմա եկել է,ու ասում՝ես մեղք չունեմ,լրատվամիջոցներ են մեղադրյալ նշանակել Քոչարյանին:
-Դրա համար էի գրել,որ հիմա լրագրողները գրում են 96-ի մասին,այսինքն՝հիմա, եթե արդար են, պետք է ՀՔԾ-ն կամ դատախազությունը ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին,որովհետև այն ինչ տեղի էր ունեցել 96-ին դա շատ ավելի ահավոր և զզվելի բան էր:96-ին է եղել ,որ զորքը մտցրեցին քաղաք,տանկերով,բանակով,ես անձամբ տեսել եմ,թե ինչպես Կարապի լճի շրջակայքում ոչ թե 18-19 տարեկան զինվորները,ավելի հասուն տղաները, ոնց էին ավտոմատի պոչով կանանց ծեծում,ավելի դաժան ,ավելի ծանր էր ավարտվելու ,եթե Վազգեն Մանուկյանը խոհեմ չգտնվեր և հետ չքաշվեր:Պատկերացնում եք,որ եթե Վազգեն Մանուկյանը վճռական ասեր՝չէ մենք գնում ենք մինչև վերջ,ինչ էր կատարվելու:Հիշեք Արշալուս գյուղի քեֆի այն կտորները…
-Եթե պետք լիներ,800 հոգու էլ կսպանեինք:Վանո Սիրադեղյանի խոսքերը:
-Վերջացավ:Եթե հիմա Մարտի 1-ից ենք խոսում,Մարտի 1-ին ով դրդեց այդ վիճակին:Ասել էին գանցեք Մատենադարան,թող գնային Մատենադարան:
-Մինչև Մատենադարան գնալը ասում էին,որ տեղի են ունեցել նման ընտրությունները:
-Վազգեն Մանուկյանն էլ էր ասում,Վազգեն Մանուկյանի ընտրությունները իրոք կեղծվել են,և խայտառակ ձևով են կեղծվել,25 000 քվերաթերթիկներ լցոնել են,որ 2-րդ փուլ էր չլինի,Վազգեն Մանուկյանը պատրաստ էր երկրոդ փուլ գնալու,որովհետև հայտնի խոսքը կա՝Լևոնը պատրաստ չի:Ես չեմ ուզում ոչ Լևոնի մասին,ոչ Սերժի մասին,ոչ Ռոբերտ Քոչարյանի մասին վատ բան խոսել,նրանք երեքն էլ մեր պատմությունն են,մեր նախագահներն են:
Շարունակությունն ՝այստեղ
Հարցազրույցը՝Անժելա Թովմասյանի