ANCA-ն ճնշում է գործադրում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների վրա` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու համար

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) բարձրաստիճան ներկայացուցիչները Պետդեպում խորհրդակցություն են ունեցել պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ, որի ժամանակ քննարկվել է ամերիկահայերի` Միացյալ Նահանգներից ադրբեջանական ագրեսիան դատապարտել պահանջող կոչերի անհրաժեշտության հարցը։ «Ապրիլի 2-ից սկսած մենք ակտիվ կապի մեջ ենք վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ու օրենսդիրների հետ` փորձելով ամերիկյան կողմին ստիպել սկզբունքային պատասխան տալ Ադրբեջանի անխոհեմ հարձակմանն ընդդեմ Արցախի: Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի ամերիկահայերի ձայնը լսելի լինի ու հարգվի իշխանությունների կողմից»,-նշել է ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը: ANCA-ի ղեկավարությունը նկատում է, որ օրերս փոխնախագահ Ջո Բայդենն ու պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բաց թողեցին Ադրբեջանին խաղաղության պահպանման հարցում սաստելու հնարավորությունը: Եվ ԱՄՆ-ի պաշտոնական մակարդակի լռությունը կանաչ լույս հանդիսացավ Ալիևի համար տարածաշրջանային ագրեսիան «սրելու» հարցում: «Վարչակազմը քաջատեղյակ է, որ Ադրբեջանն է ագրեսիայի սադրիչը, սակայն շարունակաբար հրաժարվում է ստիպել Ալիևին իրեն հաշիվ տալ մարդկային կյանքեր խլող, տարածաշրջանի վիճակն ապակայունացնող ու տարածաշրջանային պատերազմի վտանգը մեծացնող անխոհեմ ու ճակատագրական հարձակումների համար: Միացյալ Նահանգների ու միջազգային հանրության` Ալիևի վերջին բռնարարքները դատապարտել չկարողանալու ֆոնին ամերիկահայերը կշարունակեն առաջ տանել կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելի խաղաղարար առաջարկները»,-նշվում է ANCA-ի տարածած հայտարարությունում: Հիշեցնենք, որ դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։ Հայտնի է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  իրավիճակի կտրուկ սրումից հետո ANCA-ն ԱՄՆ-ի 50 նահանգներում ակտիվացրել է իր ակտիվիստներին, որոնք ընդհանուր առմամբ մոտ 30.000 նամակ են ուղարկել  Սպիտակ տուն, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Զախարովան արձագանքել է Փաշինյանի խոսքերին «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը գիտի՝ իրեն մնացել է երկու ամիս․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am