Փաշինյանը վարկով է ապրում, Միրզոյանին էլ վարկ չեն տալիս
Վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը։
«Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում … եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքերին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ժպիտը դեմքին պատմեց, որ օրեր առաջ գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Միրզոյանի հաշվի վրա։
