Վանեցյանն ընդդեմ Սանասարյանի, թե՞ հակառակը․ պետական երկու ամենահզոր կառույցների պայքարը նոր փուլ է մտնում, ովքե՞ր են խառնված

 

Պետական վերահսկաղոկան ծառայությունը տարածել է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացված արդյուքները բավականին ուշագրավ են, բայց մինչ դրանց անդրադառնալը, նշենք, որ հեմոդիալիզի ուսումնասիրությունն առանձնահառուկ է նրանով, որ այս գործի շրջանակում, համաձայն ԱԱԾ-ի կողմից այս տարվա փետրվարի 28-ին տարածված հաղորդագրության, կալանավորվել են Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը։

Ի՞նչ էր պարզել ԱԱԾ-ն

«ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ. Ա-ն՝ օժանդակելով նշված պաշտոնատար անձանց և գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր», մանրամասնել էր ԱԱԾ-ն:

Սամվել Ալեքսանյանն ու Հայկ Պիվազյանը գերշահույթ են ստացել

Եվ ահա, այս սկանդալային միջադեպից մոտ մեկ ամիս անց, ՊՎԾ-ն ներկայացնում է մանամասներ, որոնք բոլորավին այլ պատկեր են ջրի երես հանում։ Նախ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը արձանագրել, է, որ հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանը ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելու։2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաններ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ինչպես հայտնի է՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար ՍԱմվել Ալեքսանյանին։ Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, որը գրավել է շուկայի ավելի քան 40 տոկոսը, ենթադրվում է, որ այն չէր կարող բիզնես կապեր չունենալ նախկին իշխանությունների հետ։ Մնացած 6 ընկերություններին մատակարարել է «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։

ԱԱԾ-ի բացահայտումները, համաձայն ԶԼՄ հրապարակումների, առավելապես առնչվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի մրցույթին։ ԵՎ ահա ՊՎԾ-ն հայտնում է, որ այս անգամ նույնպես նշված բուժկենտրոնում «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն. դրամ, և սա դեռ առաջին մրցակցային գնման դեպքում։ Հատկանշական է, որ հակառակ հասարակության մեջ լայն տարածում գտած թյուր կարծիքին՝ հիշյալ մրցույթում «Զորաշեն» ՍՊԸ-ն որևէ մասով հաղթող չի ճանաչվել։ << Հատկանշական է այն հանգամանքը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների և մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով։ Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի և պարագաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ>>,- նշվում է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Փաստացի, ՊՎԾ-ն հակադրվել է ԱԱԾ-ի հարուցած գործին, փաստելով, որ ինքը գործել է հանուն բիզնեսի ազատականացման։ Մինչդեռ Վանեցյանի գլխավորած կառույցը, ստացվում է , որ փորձել է հովանավորել նախկինում գերշահույթով աշխատած հայտնի ընկրերությանը։ Հիշեցնենք, որ մինչ այդ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը հրապարակավ հայտարարել էր, թե պետական մակարդակով փորձում են իր բիզնեսը խլել։
Ստացվում է աննախադեպ գլուխկոտրուկ․ հակադրվել են պետական երկու ամենահզոր կառույցները՝ ԱԱԾ-ն ընդդեմ ՊՎԾ-ի, թե՞ հակառակը։


Հայկ Դավթյան

դիտվել է 5996 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am