Փաշինյանն ասում է՝դավադրություն չկա,ես հայտարարում եմ,որ սա դավադրություն է.Դավիթ Շահնազարյան
Հարցազրույց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ/Մաս 1-ին/
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բավականին աժիոտաժ է առաջացրել, մի շարք ուշագրավ հարցեր կան:Մի փոքր հետ գնանք,նոր գանք այս հայատարաությանը:Սկսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից,որ արեց իշխանության գալուց անմիջապես հետո,այն մասին,որ իր մոտեցումները Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված էականորեն տարբերվելու են նախորդ իշխանությունների մոտեցումներից, և հստակ պնդում էր,որ պետք է բանակցային կողմ դառնա նաև Ստեփանակերտը՝բերելով մի շարք հիմնավորումներ:Տեսանք,թե ինչ տեղի ունեցավ ,այս ամենը դեպի ու՞ր է տանում:Այս հարցից սկսեցի,քանի որ ոչ համանախագահող երկրները,ոչ էլ Բաքուն, դժվար թե այս հարցում համակարծիք լինեին:Ինչի՞ վրա էր հույսը դրել Փաշինյանը և պնդելով ՝ ի՞նչ շահեցինք և ինչ կորցրեցինք:
-Ինձ համար անսպասելի որևէ բան չկար, ավելին,ես նախօրոք ասել էի ,որ փաստաթողթի վրա եռանախագահներն աշխատում են:Ինձ համար այս օրերին շատ անսպասելի էր իշխանությունների նման արձագանքը այս հայատարությանը,որ ինչ է եղել,սովորական հայտարարություն է:Բանակցային կողմ դառնալու հետ կապված,ասեմ,որ այս 11 ամսվա Փաշինյանի քաղաքականությունը,վառ օրինակ է ինչպես կարելի է շատ պահանջվող,մեզ համար կարևորագույն գաղափարը վարկաբեկել և այն ամբողջությամբ փչացնել:Պետք է հասկանանք ,թե ինչպես է դա արվում:Եթե իրենց թվում էր,թե բանակցությունների սեղանին ինչ-որ անհիմն փաստարկներ անելով պիտի հասնեն,այն բանին,որ եռանագահահողները և Ալիևը ասեն ,որ այս անգամ չէ,հաջորդ անգամ այնպես կանես,որ Բակո Սահակյանն էլ հետդ գա,դա առնվազն միամտություն էր:Հիշո՞ւմ եք,երբ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի Դավոսյան հանդիպումից հետո Փաշինյանն ասաց,որ իրենք քննարկում են բանակցային գործընթացը՝պատմությունը: Զարմանալի է,որ ինքը Ալիևից էր ուզում ծանոթանալ բանակցային գործընթացի պատմությանը, ինքը պետք է ուսումնասիրած լիներ,թե ինչպես եղավ,որ հայկական կողմին հաջողվեց Արցախը դարձնել բանակցային լիարժեք կողմ:Դա կատարվեց 1994 թվականին,բայց ինչ ճանապարհ է անցել,ինչպես է արվել,այդ հարցով Ալիևը իրեն որևէ բան չէր կարող պատմել,քանի որ այդ տարիներին Ալիևը Ստամբուլի կազինոներում պլեյբոյ էր ,դրանով էր զբացված:Այս իշխանությունը ,ոչ միայն Արցախի ,այլ նաև այլ հարցերում,դեռ ոչ մի բան չի արել,ասում է՝կանեմ: Նույնիսկ Բրյուսել իր այցելությունը իր համար դաս չեղավ, նա նույնիսկ դրանից հետո չհասկացավ,որ չէր կարելի այդպիսի հարց այլ տեղ բարձրացնել:Դիվանագիտության մեջ ընդհանրապես ոչ չեն ասում, բայց իրեն այնտեղ ուղղակի ասացին՝ոչ:Եթե որ դիվանագիտության մեջ ասում են այո,նշանակում է կարող է լինել,երբ ասում են այդ մասին կմտածենք,կարող ենք ասել դա ոչ է: Բայց ,երբ ոչ է ,երբ ասում են ոչ ,պետք է ձևաչափը պահպանվի,այստեղ արդեն պետք է հասկանալ,թե ինչ է դա նշանակում:Ընդհանրապես Բրյուսել ինչու էր գնացել.երկու օրակարգային հարց կար,մեկը՝գումարներ ձեռք բերելու,երկրորդը ձևաչափի համար,որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ:Երկրորդը բացարձակապես սխալ հարցադրում էր, առաջինը դա այլ լսարան է և այն ունկնդիրները չէին,որ այդ հարցը պետք է լուծեին կամ կարծիք հայտնեին,երկրորդ՝կարևորագույն հարցեր կային,որոնք պետք է Բրյուսելում փորձեր լուծել:Հայաստանի հետ Եվրամիության համապարփակ պայմանագիրը ,որ ստորագրվել է,այնտեղ հենց նախաբանում ամրագրված են երեք սկզբունքներ՝տարածքային ամբողջականություն ,ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքները: Այդ երեք սկզբունքները եղել է հայկական դիվանագիտության լրջագույն ձեռբերումը ՝սկսած 2007 թվականից :Նման փաստաթուղթ հիմա Բրյուսելը պատրաստում է Ադրբեջանի հետ, բայց այդ երեք սկզբունքները այդ փաստաթղթում արդեն չկան:Ես այս մասին ամիսներ առաջ մամուլով բարձրաձայնել եմ և իրենց հրապարակային ուղերձ եմ հղել,որ զբաղվեք սրանով:Նրանք էլ պետք է խոսեն,որ սա Եվրամիության կողմից կրկնակի ստանդարտների կիառում է,չի կարելի Հայաստանի հետ ստորագրել փաստաթուղթ,որտեղ այս սկզբունքներն են,Ադրբեջանի հետ այս սկզբունքները չնշել կամ ուրիշ բան անել:Սա պետք է լիներ կարևորագույն հարցը,որ ինքը Բրյուսելում պետք է լուծեր,մանրավանդ ,որ ինքը հանդես է եկել Եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում,որտեղ խորհրդարանականներն են,ավելի ազատ են,նա այստեղ պետք է այդ ամենը աներ:Իմ աղբյուրները այդ հանձնաժողովի ելույթից հետո ասացին,որ ձեր ղեկավարությունը չի հասկանո՞ւմ,որ նման մոտեցումներով ավելի է մեծացնում պատերազմի վտանգը:Արցախը բերելու համար բազմակողմանի գործընթացեր պետք արվեն,համապատասխան կառույցներ պետք է լինեն,որ կողքից կարողանանա այդ ամենն անել և հարցը հասունացնել :Ոչ թե հայտարարություններ անել և ստանալ՝ոչ:Եթե գիտես մի բան պետք է ասես, և ոչ պատասխանը ստանաս ,այդ հարցը չպետք է բարձրացնես:
-Ի տարբերություն նախորդ իշխանությունների,Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական դեմք ունի, լեգիտիմ ընտրված իշխանություն է:
-Դեմոկրատական դեմքը և դեմոկրատական էությունը խիստ տարբեր բաներ են:
-Առաջին փուլում կարծես թե փոխընբռում կար,Հայաստան-Ադրբեջան-համանախագահներ,թեպետ դրան անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում:
-Եթե ամեն ինչ Ադրբեջանին ձեռնտու է,իհարկե փոխըմբռնում կլինի:Դրան ավելացավ երկու մեզ ձեռնտու սկզբունք՝ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները և դրանից հետո ստեղծվեց մի իրավիճակ ,հատկապես Կազանից հետ,որ Ադրբեջանը շատ վատ վիճակում էր գնում բանակցություններին:Երբևէ կհիշեք նման բան,որ Ադրբեջանը ողջունած լինի Մինսկի խմբի որևէ հայտարարություն կամ քայլ:Չի եղել:Առաջին անգամ վերջին 10-12 տարիների ընթացքում,Ադրբեջանը ողջունեց:Տեսեք՝ ինչ էր կատարվում:Առաջինը ասաց ՝այս երկու սկզբունքները ողջունեցին,որը լուրջ ձեռբերում է եղել,դրանից հետ բանակցությունները գնում էին ստեղծելու այնպիսի պայմաններ,որոնք հնարավորություններ կտան անցնել արդյունավետ կամ բավանդակային պայմանների:Սա ամենավատ օրակարգն էր Ադրբեջանի համար,որովհետև Ադրբեջանն ասում էր՝ մենք կուզենք կխախտենք,կուզենք չենք խախտի հրադադարի ռեժիմը:Հիշո՞ւմ եք դիպուկահարներին հրաժարվում էր ետ տանել և արդյուքնում միջազգային հանության հետ Հայաստանը մի դիրքորոշում ուներ,Ադրբեջանը այլ:Հիշու՞մ եք արտգործանախարար Նալբանյանը բազմիցս հայտարարել է,որ Ադրբեջանը ոչ թե մեզ է մերժում,այլ միջազգային հանրությանն է մերժում:Եվ այդպես էլ կար:Սրա արձանագրումը դարձավ 2015 թ դեկտեմբերին Վիեննայում բարձր մակարդակով հանդիպումը,որտեղ արդեն արձանագրվեցին,որ օրակարգը պայմաններ ստեղծելն է, դրա համար անհրաժեշտ է չփման գծի երկայնքնով անցկացնել երեք միջոցառում՝սարքավորումների տեղադրում՝Ադրբեջան –Լեռնային Ղարաբաղ շփման գծի երկայնքով,երկրորդը՝հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծում և երրորդը՝ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում:Սա էր գուցե,որ Ադրբեջանը լրիվ այլ դաշտում էր խաղում,սա էլ պատճառներից մեկը ,որ նա փորձեց սեղանը շուռ տալ և ապրիլին հրահրեց այդ քառօրյա պատերազմը: Դրանից հետո բանակցություններում նրա վիճակը ավելի վատացավ,որովհետև ընդհանրապես որևէ այլ հարց չէր քննարկվում,այսինքն բավանդակային բանակցություններ չեղան:Սա տևեց այնքան ժամանակ,մինչև Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության,հայտարարեց,որ ես հեծանիվ եմ հայտնագործել, և հայտնի վերելակային այսպես կոչված պայմանավորավածությունները:Վերելակում Փաշինյանը մեծ փրկօղակ նետեց Ալիևին:Որպեսզի այս ամեն ինչից դուրս գա,վերելակում Ալիևն ասաց՝ զինադադար պահպանենք,Փաշինյանն էլ ասաց՝հենց հիմա ես էլ կզանգեմ պաշտպանության նախարարին:Դրա պատասխանը պետք է պարզ լիներ.արի ոչ այստեղ,մի քանի օր հետո ԵԱՀԿ համանախագհների հետ հանդիպենք և շփման գծի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվել եք դուք պարոն Ալիև,Վիեննայում,Սանկ-Պետերբուրգում,Ժնևում,թղթին հանձնենք:Ի՞նչ ստացվեց:Ստացվեց այն,որ հիմա դրանց կարիքը արդեն չկա ,որովհետև այս երկուսի պայմանավորվածությամբ արդեն ստեղծվել են այդ պայմանները և այդ մասին համանախագոհողները նշել են ամսի 9 –ի իրենց հայտարարության մեջ:
-Գրված է հետևյալը.այն սկզբունքները,որոնք պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:
-Բացատրեմ այդ 2009-2012-ը ինչ է նշանակում.այդ մադրիդյան փաստաթուղթը շատ լրագրողներ,քաղաքական գործիչներ շփոթում են .կա մադրիդյան փաստաթուղթ ,որն ունի երեք սկզբունքներ .դա 2007-ից սկսած մեծագույն ձեռքբերում էր,այն Փաշինյանը նույնպես մերժում էր:Այդ հարցը և տվել են իրեն,և արտգործնախարար Մնացականյանին, իրենք անընդհատ փախչում էին այդ հարցից,դա նույնպես մերժում են: Միակ դրական բանը ,որ այս փաստաթղթում կա,այն է,որ երեք հելսինկյան սկզբունքները նորից այստեղ նշված են:
-Ինչի՞ հետ կապված դժգոհություն ունի ադրբեջանական կողմը:Բայց մինչև դրան անդրադառնալը,այդ տարընթերցման հետ կապված վերջակետ չդրեց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը՝Գերմանիայում տարածքների հետ կապված շատ կտրուկ արտահայտվելով:
-Ի՞նչ է նշանակում վերջակետ դրեց:Իշխանությունը ասում է,որ Վիեննայի,Սանկտ-Պետրերբուգի պայմանավորվածությունները մեր օրակարգում կա:Ինձ չի հետաքրքրում ՝ինչ կա ձեր օրակարգում:Չնայած հետաքրքրում է,որովհետև դուք չէք էլ ասում ձեր օրակարգը,բայց կարևորը ,թե ինչ է բանակցային սեղանին,ինչին տարիների ընթացքում հասել էինք ,այժմ գոյություն չունի:
-Բարձր ամբիոնից հայտարարեցին:
-Այնտեղ ուրիշ բաներ էլ ասացին,տիկին Մերկելն իրեն ասաց ՝ժամանակն է խոսքից անցնեք գործին:
-Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին փոխզիջումներին պատրաստ եք ,թե ոչ,քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին:
-Հետո ինչ:Հիմա իրեն ասել են ՝տղա ջան,սա ենք քննարկում,և տեքստում էլ կա գրված,որ իրար հակասող հայտարարություններ չպետք է լինեն,ուղղակիորեն դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:Ի՞նչ է նշանակում օրակարգում կա:Մինչև հիմա,այն ինչ եղել է օրակարգում,ձեռնտու է եղել մեզ՝միջագային հանրության հետ միասին:Հիմա դերերը փոխվել են:
-Նաև ադրբեջանական կողմը չի գոհացել,ճիշտ է արձագանքեցին,բայց նրանք հույս ունեին ,որ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները մոռացության կմատնվեն և կառաջադրեն խնդրի կարգավորման մի նոր՝փուլային տարբերակ:
-Անկեղծ ասած միակ դրական պահը,որ երեք սկզբունքները պահպանվել են:Եթե դա էլ լիներ,Ադրբեջանը պետք է համարեր ամեն ինչ վերջացած, բայց այստեղ փառք Աստծո,որ եռանախագահողները այդ պահը հայտարարության մեջ նշել են,թեև ասում են,որ Հայաստանը դրա կողմնակիցը չէր:Այն, որ ասացիք ինչու է միջազգային հանրությունը ոգևորված, այդ ոգևորությունը գալիս էր Հայաստանի արտգոծնախարարից,հիշենք նրա հայտարարությունը Միլանի հանդիպումից հետո:Նրա ելույթը.<<Մենք որգևորված ենք,որ Ադրբեջանի արտգործանախարարի հետ կարողացանք համաձայնել եռանախագահողների և երկու արտգործնախարարների հայտարարության տեքստի վրա>>:Այդ տեքստը ադրբեջանական տեքստ էր:Եթե արտգործնախարարն ասում է՝ ոգևորված եմ, միջազգային հանրությունը չոգևորվի՞:ԻնչիԽ վրա էր ոգևորված,որ ադրբեջանական սցանարով անընդհատ հայատարարություններ են գնում:
-Զուգահեռ նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց,որ ոչ մի թիզ հող,դրա շարունակությունը եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների:
-Դրանից հետո ԱԱԾ ղեկավարը կարծեմ հայտարարեց,որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետն ու արտգործնախարարը իրավունք ունեն խոսել:Թողենք, դա այդպես չէ:Խորհրդարանական երկրում խորհրդարանը մի մարմին է ,և պատասխանատու է ամեն ինչի համար :Այդ բանակցային գործընթացի համար նույնիսկ առողջապահության և աշխատանքի նախարարներն են պատասխանատու:Այլ հարց է մտահոգիչ:Ազատամարտիկները,նույնիսկ հանրային գործիչները կարող են հող բառակապակցությունն օգտագործել,բայց պետական պաշտոնյային հարիր չէ:Առաջինը ՝դա մտնում է ադրբեջանական քաղաքական լեկսիկայի տարածք, խորը մտահոգություն ունեմ,որ ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը,որին համարում եմ լավ դիվանագետ, շատ արդյունավետ բանակցում էր Եվրամիության հետ, պատրաստ չէ մասնագիտական առումով այս հարցով բանակեցելու:Գոնե հիմա հասկանում են՝ ի՞նչ են արել,ինչքան վնաս են տվել Արցախի հարցին:Այսքանից հետո գոնե պատկերացնո՞ւմ են՝ ինչ պետք է անեն:
-Ինչի՞ է պատրաստ Ադրբեջանը,ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը :
-Օդի տատանումները քաղաքականություն չեն:Սերժ Սարգսյանը հստակ ասում էր՝իմ բանաձևը հետևյալն է.տարածքներ կարգավիճակի դիմաց:
-Ով է ասել ,որ այդ հարցի առաջարկող սուբյեկտը առաջինը մենք ենք,ինչու որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում,նրանք փոխզիջումների պատրաստ են,թե ոչ:Դրա համար ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ,Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:
-Իսկ ով է այս խոսքերը լուրջ ընդունում:Սա ծայրահեղ պոպուլիզմ է:
-Բարձր ամբիոնից է ասել:
-Մեկ այլ բարձր ամբիոնից էլ,ՄԱԿ-ի ամբիոնից,իր ելույթի կեսը խոսում էր իր հեղափոխությունից:Ով է դա լուրջ ընդունում:Իշխանությունները ամեն տեղ լուրջ ընկալվելու կարիք ունեն: Մարտի 9-ի եռանախագահողների հայտարարության տողատակերում դա գրված է:
-Այսինքն ողջունում են Եվրոպան,Ամերիկան,բայց դեռ լուրջ ընկալելու խնդիր կա:
-Իհարկե լուրջ ընկալում չկա,ոնց կարող է լուրջ լինել:Սրանք պոպուլիզմ են ՝ուղղված ներքին լսարանին,արդյոևւնքը այդ նույն պոպուլիզմի,ինչ խոսել են Բրյուսելում,այլ տեղ ,չնայած արտգործնախարարը լրիվ ուրիշ բաներ է քննարկել, դրա պատասխանը սա էր՝ տղաներ,իջեք գետնին,սրա շուրջ ենք բանակցելու:Այն, ինչ կար,ձեր բանակցային օրակարգը նախորդ իշխանության ժամանակ,որը տարիներով ստեղծել եք,չկա,դուք դա դուրս եք մղել,կարող եք փորձել վերականգնել:Պետք է հստակ հասկանալ,ունենալ տակտիկա,ռազմավարություն,մարտավարություն,ամեն հանդիպումից ,բանակցություններից առաջ խնդիրներ դնել և լուծել:Ոնց կարելի է հասկանալ նման հայտարարությունը.մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ հանդիպել,բայց օրակարգ չկա:Ի՞նչ է սա նշանակում,ինչո՞ւ ես գնում հանդիպման:
-Հիմա իրենք հանդիպումից առաջ ձևավորեցին օրակարգ:
-Դրանից հետո ինքը գնաց ,ասաց՝գնում եմ այնտեղ ասեմ, ձևաչափի փոփոխություն,պատասխանը ստացավ:Ոնց կարող է պետական գործիչը իրեն թույլ տալ ասել ՝գնում եմ,բայց օրակարգը չկա:Երբ տղան աղջկա հետ հանդիպման է գնում,օրակարգ կա:Լավ կլինի նման օրակարգով գնան:Ասա՝ ես ունեմ իմ օրակարգը:Անընդհատ թաքցրել են՝ինչ են խոսել,բանակցել: Ինքը հայտարարում է,թե դավադրություն չկա,ես հայտարարում եմ,որ սա դավադրություն է:
-Ո՞ւմ կողմից:
-Նիկոլ Փաշինյանի կողմից:Մինչև հիմա մեր հանրությունը չգիտի՝ինչ են խոսել և ինչ են խոսելու:Անընդհատ չի կարելի այդպես անհեթեթ հայտարություններ անել:
Շարունակությունն ՝այստեղ
Հարցազրույցը Նաիրա Բաղդասարյանի