Լևոնահհշական ռևանշ՝ Նիկոլի տեսքով

Ինչպես հայտնի է, ՀՔԾ–ում 1998թ.նախագահական ընտրությունների հետ կապված նյութեր են նախապատրաստում տխրահռչակ Սիլվա Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա։ Նա արդեն հարցաքննվել է։ Եթե Շիրխանյան Սիլվայի Վահանիներկայացրած «փաստերի» («Սիլվան» հղում է անում մահացած մարդկանց բանավոր խոսքին) հիման վրա ՀՔԾ–ն նյութեր է պատրաստում 1998–ի նախագահական ընտրությունների թեմայով, ապա պարզապես պարտավոր է 1996–ի նախագահական ընտրությունների հետ կապված քրեական գործ հարուցել՝ սահմանադրական կարգի տապալման մոտիվներով։ 96–ի հետ կապված փաստերի, վկայությունների, ինքնախոստովանական հարցազրույցների, հիշողությունների, տեսանյութերի, բռնությունների ապացույցների, միջազգային գնահատականների պակաս չկա։ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանական թիմը ներկայացնող երկու ներկայացուցիչները՝ այն ժամանակվա ներքին գործերի ամենակարող նախարար Վանո Սիրադեղյանը և ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, բաց տեքստով են խոսել 96–ի ընտրակեղծիքների ու սահմանադրական կարգի տապալման մասին։ «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ»,– հայտարարել էր Վանո Սիրադեղյանը Հ1–ի «Մարդու ժամանակը» հաղորդման ժամանակ: «Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու»: Սրանք էլ Կարապետ Ռուբինյանի խոսքերն են։ Սիրադեղյանն ու Ռուբինյանը Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին ընդդիմության ներկայացուցիչներ չեն եղել։ Եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ և ընդունել են, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ։ 1996–ին նաև բանակն է ներգրավվել քաղաքական գործընթացներ։ Տանկերը մտել են Երևան։ Սահմանադրական կարգի տապալումը հենց դա էր։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է հետ գնալ ու քննել ընտրությունները, ապա պետք է հասնի մինչև ընտրակեղծիքների ակունքներ։ Այլապես կստացվի, որ այս իշխանությունները բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ են սևեռված, ու գործ ունենք քաղաքական վենդետտայի հետ։ Եթե առանց հիմնավորման Քոչարյանին կալանավորում են և «մոռանում» նույնիսկ անդրադառնալ 1996–ի խայտառակ ընտրություններին, ապա ստացվում է լևոնահհշական ռևանշ՝ Նիկոլի տեսքով։ ՀՀ 2–րդ նախագահի դեմ գործ է հարուցված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, սակայն կա զրո ապացույց։ Փոխարենը՝ 1996–ին սահմանադրական կարգի տապալման մասով կան բազմաթիվ ապացույցներ, բայց ունենք զրո մեղադրյալներ։ ՀՔԾ–ի վարքագծից է կախված, թե արդյոք մենք գործ ունենք երկակի՞ ստանդարտների հետ, թե՞ ոչ։ Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ այս տարվա մարտի 1–ին, հանդիպելով 1996–ին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ, Փաշինյանը նշել էր, որ Մանուկյանին համարում է ընտրակեղծիքի զոհ։ «Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ, որպես վարչապետ, պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարո՛ն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»,– մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինայնը։ Եթե վարչապետը համարում է Մանուկյանին ընտրակեղծիքի զոհ, ապա խոսքից պետք է անցնի գործի։ Սահմանադրական կարգի տապալումը հայցային վաղեմություն չունի։ Կորյուն Մանուկյան

դիտվել է 482 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am