Երեք տանկ ենք խփել մա՛մ, մեկը ես եմ խփել. զինվորի հուզիչ նամակը մորը

Երեք տանկ ենք խփել մա՛մ, մեկը ես եմ խփել: Հանկարծ չլացես, մա՛մ, գալու եմ, հաղթած եմ գալու: Մա՛մ, պապային հանկարծ չթողնես գա: Մա՞մ, պապային ինչի՞ թողեցիր գա, մա՛մ… Պապան հետս ա մամ, մի՛ նեղվի, լավ կպահեմ: Էս ինչքան բան ես ուղարկել, մա՛մ: Պապան ասում ա՝ լացում ես, խնդրում եմ, մա՛մ, մի լացի, երկուսով ենք, էլ մեզ հաղթող չի լինի: Առաջ ենք գնում, մա՛մ… Պապային ասա, թող հետ գա, մենակ չես լինի էլ, համ էլ չի թողնում ես առաջ գնամ, ինքն ինձանից առաջ անցած գնում է: Բայց դու մի նեղվի, մա՛մ, ես կողքն եմ, հանգիստ եղի, բայց ասա, թող հետ գա: Ինքը որ կռվում էր, ես իր կողքը չէի, հիմա իմ հերթն է, մա՛մ: Չի լսում ինձ, քեզ կլսի, երեւի: Մի քիչ նիհարել ա աչքիս, էլ չի խմում, ստեղ ոչ մեկ չի խմում, ստեղ խմել չի կարելի, ստեղ բացի առաջ գնալուց ոչ մի բան չի կարելի, խոցվել էլ չի կարելի, դրա համար մի նեղվի, մա՛մ, գալու ենք, երկուսով ենք գալու, երկուսս էլ գալու ենք, իրար հետ, մեզ հաղթել չի լինի, իրար հետ ենք: Գեւորգ ձյաձան էլ եկավ, մա՛մ, մեր թաղը սաղ ստեղ ա` տղերքով ու հերերով: Մի կողմից էլ լավ ա, էլ րոպեն մեկ չեն զանգի, տենան ո՞նց ենք, ո՞ւր ենք…Մեր կողքն են ու իրանք տեսնում են, որ լավ ենք ու որտեղ ենք: Միշտ նույն տեղը չենք մնում, մա՛մ, առաջ ենք գնում: Կարող է մտածես, որ, առաջ գնալով, քեզնից ենք հեռանում, մա՛մ, չէէ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք քեզ, որովհետեւ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք հաղթանակին: Արդեն մոտ ենք, մա՛մ: Հիշո՞ւմ ես, որ մինչեւ բանակ գալս տղերքով ֆուտբոլ էինք խաղում, որ պարտվում էինք, մեկ էլ պապաները մտան դաշտ՝ մեր կողմից, ու հաղթեցինք: Նույնն ա, մա՛մ, ֆուտբոլ ա, մա՛մ, ֆուտբոլի նման անվտանգ ա, մա՛մ ու ֆուտբոլի պես հաղթելու ենք, մա՛մ: Հնարավոր չի պարտվենք, իրավունք չունենք պարտվենք: Հեր ու տղեն միասին չեն պարտվում, միասին չեն պարտվում, անհնար ա: Մի բան եմ ուզում ասել, մա՛մ: Սուսան տոտայի աղջիկ Աննան, ո՞նց ա: Տեսնո՞ւմ ես, ավելի ա՞ սիրունացել: Չէ, ուրիշ բան մի մտածի, ուղղակի հիշեցի, ստեղ շատ եմ հիշում, ստեղ հիշելու տեղ ա: Պապան, օրինակ, երեկ գիշերը հիշել էր ձեր առաջին հանդիպումը, ինձ էլ ասեց՝ մտքիդ աղջիկ չկա՞: Սուսան տոտայի Աննային կանչի մեր տուն, մա՛մ, գալու եմ, մա՛մ, եթե ինձանից հարցնի, ասա, որ շատ լավ ա: Մա՛մ, ասա, որ հեսա պրծնելու ա ու գա, բանակը չէ, մա՛մ, կռիվը… Էսօր ամսի 5-ն ա, մա՛մ, ո՞նց ես վարկը փակել: Պապան էլ ստեղ ա, ո՞նց ես կարողացել: Դրա համար եմ ասում` ասա պապային, թող հետ գա: Ինքն էդտեղ ավելի պետք ա: Չի ասում, բայց քեզ կարոտել է, մա՛մ, երեկ գրպանում քո նկարը տեսա, հետեւն էլ գրել էր` ես քեզ սիրում եմ: Ես էլ եմ քեզ սիրում, մա՛մ, բան չմնաց, հաղթում ենք: Մա’մ ջան, էսօր թուրքի գյուղ ենք մտել, բայց դու հանգիստ եղիր, ո՛չ ես, ո՛չ պապան մարդ չենք սպանել: Բոլորը փախել էին, մարդ չկար: Եթե լիներ էլ, չէինք սպանի, մա՛մ, մեր կռիվը մարդկանց հետ չի: Պապան ասում ա՝ մորդ ասա տոլմեն դնի վրեն, հեսա գալիս ենք: Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք… Շատ հեռու ենք գնացել, բայց հեսա գալիս ենք, հաղթում ենք, արդեն հաղթել ենք ու սոված ենք, շատ սոված: Միսը մենք կառնենք, մա՛մ, դու հանկարծ չառնես: Մա՛մ, Սուսան տոտայի Աննային ասա, թող գա քեզ օգնի…Ես ձեր ցավը տանեմ, մա՛մ: Քո զինվոր որդի»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am