Փաստացի պատերազմի 5-րդ օրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ղարաբաղա-ադրբեջանական փաստացի պատերազմի հինգերորդ օրը, առավոտյան հայտնի դարձավ, որ թշնամին հայկական դիրքերը հրթիռակոծել է «Սմերչ» տեսակի կայանքներից: Այնուհետև օրվա կեսին հայտնի դարձավ, որ միջազգային միջնորդների ջանքերով ռազմաճակատում հրադադար էր հաստատվել, որը սկսել էր գործել ժամը 12.00-ից և պահպանվեց մինչև 17.00-ն: Երեկոյան կրակոցները կրկին վերականգնվեցին, բայց անհամեմատ թույլ ինտենսիվությամբ և առանց հրթիռների կիրառման: Հրադադարի հինգ ժամերի ընթացքում լրահոսի հիմնական քննարկման առարկան այն էր, թե այս դադարը որքան կտևի և ինչ պայմաններով: Չնայած Արցախը պաշտոնապես ոչ մի պայման չհրապարակեց, սակայն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկացրեց զինադադարի իր պայմանը, այն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և վերջինիս հետ բանակցություններ սկսի: Նման տարբերակն ադրբեջանական կողմը բնականաբար դեռևս չի ընդունում: Սակայն կասկածից վեր է, որ երբ հայկական զինուժը շարունակի թշնամուն հզոր հակահարված տալ, առաջ գնալ ու նորանոր հենակետեր նվաճել, ապա Ադրբեջանը, ի վերջո, կհասկա, որ պատերազմի ամեն մի օրը իր համար նշանակում է նորանոր տարածքների կորուստ միայն: Երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հրապարակեց հայկական զինուժի և թշնամու կորուստների ընդհանուր պատկերը: Ըստ այդմ, պատերազմի անցած հինգ օրերին ադրբեջանական զինուժը կորցրել է 29 տանկ, 2 ուղղաթիռ, 4 «ԲՄՊ», 12 անօդաչու սարք և մեկական «Գրադ» ու «ՏՕՍ 1Ա» կայանքներ: ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ: Մենք ունենք 29 զոհ, 101 վիրավոր և 28 անհետ կորած: Թշնամու զոհերի թիվը կազմում է մոտ երկու հազար հոգի»:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am