Վազգեն Սարգսյանի դեմ ահաբեկչությունը շարունակվում է (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի 60–ամյակը մի տեսակ աննկատ անցավ։ Թեև պետական հանձնաժողով էր ստեղծվել, սակայն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց դիստանցիա պահել Վազգենից։ Պատճառը, թերևս, այն է, որ Նիկոլ Փաշինյանը 1996–ին քննադատել է Լևոն Տեր–Պետրոսյանին ու ընտրակեղծիքները և, բնականաբար, այն ժամանակ բացասական գնահատել Վազգեն Սարգսյանիդերակատարումը։ Հետո Փաշինյանը դարձավ լևոնական ու, բնականաբար, չէր կարող դրական գնահատել 1998–ի իշխանափոխության ժամանակ Վազգեն Սարգսյանի ունեցած դերակատարումը։ Փաշինյանը հիմա փորձում է տարանջատվել և՛ 1996–ից, և՛ 1998–ից, բայց մյուս կողմից էլ չէր կարող Վազգեն Սարգսյանի 60–ամյակին այս կամ այն կերպ չանդրադառնալ։ Արդյունքում՝ ստեղծվեց 60–ամյակի միջոցառումների կառավարական հանձնաժողով, բայց Փաշինյանն անձամբ պասիվ մնաց։ Փաշինյանը պասիվացավ Վազգեն Սարգսյանի հարցում, բայց փոխարենն ակտիվացել են այնպիսի հնամաշ գործիչներ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Գագիկ Ջհանգիրյանը։ Սրանցից յուրաքանչյուրի համար «լացում է» քրեական օրենսգիրքը, ընդ որում՝ բազմաթիվ դրվագներով, բայց ժանրի կանոնների համաձայն՝ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Գոռում են ու անբարոյականի պես շահարկում Վազգենի անունը։ Հակասական Վազգենը Ի՞նչ դերակատարում է ունեցել Վազգեն Սարգսյանը մեր նորագույն պատմության մեջ։ Նրա մասին կարծիքները ծայրահեղ են։ Ծայրահեղ վատից մինչև ծայրահեղ լավ։ Բոլոր վառ դեմքերի հետ կապված միշտ էլ այդպես է լինում։ Եթե կողմ ու դեմ կարծիքները դնենք կշեռքի նժարներին, ապա վերջնարդյունքում Վազգեն Սարգսյանը դրական դուրս կգա, քանզի ուներ ազգային ու պետական մտածելակերպ, ու հենց այդ մտածելակերպը նրան բերեց սխալի ուղղման, հնի էջը փակելուն և նոր էջ բացելուն։ Վազգենի շուրջ միշտ էլ էմոցիոնալ բարձր ֆոն է եղել։ Նրա շուրջ էմոցիա կար մահապարտների ժամանակ, Երասխի կռիվների ժամանակ, պատերազմի տարիներին, դրանից հետո։ Ներքաղաքական կյանք Վազգեն Սարգսյանն ակտիվորեն ներգրավվեց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ընտրություններն այդ կեղծվել էին։ Կեղծվել էին ամենակոպիտ ձևով։ Հետընտրական ընդվզման փուլում Վ. Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունն անգամ 100 տոկոս ձայն հավաքեր, ապա ուժայինները նրան չէին ենթարկվելու, այսինքն՝ իշխանությունը չէին տալու։ Հետագայում, սակայն, Վազգեն Սարգսյանն ընդունեց, որ սխալվել է և իր սխալն ուղղեց 1998–ին՝ նպաստելով Լևոն Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուն, տեր կանգնելով Արցախի հաղթանակներին ու իր հռետորաբանության մեջ ներառելով 1996–ի ընտրությունները փաստացի հաղթած Վազգեն Մանուկյանի քարոզած ազգային–ժողովրդավարական գաղափարները։ Վազգենը սխալվեց 1996–ին՝ նպաստելով Տեր–Պետրոսյանի իշխանության պահպանմանը և ուղղեց իր սխալը՝ 1998–ին հեռացնելով նույն Տեր–Պետրոսյանին իշխանությունից։ 1998–ի իշխանափոխությունը 1996–ի նախագահական ընտրությունների կեղծման հետևանք էր։ 1996–ի հետևանք էր նաև 1999–ի հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս բոլոր տարեթվերին գլխավոր հերոսներից մեկը Վազգեն Սարգսյանն էր։ Թերևս ամենաընդգծված գույներով հերոսը։ Ցավոք, վերջում զոհի կարգավիճակում։ Վազգենի ուղղությամբ շարունակում են կրակել Թեև տերպետրոսյանականներն իրենց հրապարակային կոդերում Վազգեն Սարգսյանինդրական են ներկայացնում, սակայն դա փարիսեցիություն է և կեղծիք։ Լևոն Տեր–Պետրոսյանը չի կարող դրական վերաբերվել մեկին, ով իրեն դուրս է շպրտել իշխանությունից՝ Արցախի հարցում տխրահռչակ տարբերակին կողմ լինելու համար։ Ավելին՝ Վազգեն Սարգսյանին որևէ մեկն այնպես չի ատում, որքան Լևոն Տեր–Պետրոսյանը, բայց Լևոնենք ձև են տալիս, թե, իբր, Վազգենի դարդն են լացում։ Կան դեպքեր, երբ քաղաքականությունն անբարոյականություն է դառնում, ու Վազգենին ատողները դառնում են նրա համար կոկորդիլոսի արցունքներ թափողներ՝ նեղ քաղաքական հաշվարկներից, «աբիժնիկությունից» կամ ճղճիմ շահերից ելնելով։ Վազգենի դեմ ահաբեկչությունը այս օրերին շարունակվում է։ Շարունակվում է «Իմ քայլում» հայտնված ՀՀՇ–ական թևի կամ այդ դաշինքին քսմսվելու փորձ անող մի քանի օդիոզ դեմքերի միջոցով։ Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան, Գագիկ Ջհանգիրյան. սրանք այն մարդիկ են, ովքեր այսօր մեյդան են ընկել ու սպանված Վազգեն Սարգսյանի անունը շահարկելով՝ փորձում են քաղաքական հարցեր լուծել։ Սրանք չեն էլ հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ իրենց պահվածքով քաղաքական դիակապտությամբ են զբաղվում՝ վնաս հասցնելով Վազգենի անվանը։ Սրանք, որ Վազգենին ուրացան ու ծախվեցին, սրանք, որ Վազգենի ստվերի տակ քաղաքական պորտաբուծություն են արել, հիմա դարձել են օրինականություն և իրավունք քարոզողներ, այն էլ՝ նախկին բարքերը մերժած իշխանափոխությունից հետո։ «Իմ քայլին» կցված լևոնական թևը փորձում է մանիպուլացնել Նիկոլ Փաշինյանին,օգտագործել նրան ու խաղալ լրիվ այլ դաշտում։ Սրանք երևի զգում են, որ գալու է 1995–ի (Գագիկ Ջհանգիրյանի ականջը կանչի) և հատկապես 1996–ի ընտրակեղծիքների համար պատասխան տալու ժամանակը։ Զգում են ու դիմում հուսահատ քայլերի՝ բացահայտելով ՀՀ 1–ին նախագահի ներքին վախերն ու սարսափները։ Սրանք առևտուր էին անում սպանված Վազգեն Սարգսյանի՝ դեռևս չսառած դիակի առկայությամբ։ Հիմա էլ են նույնն անում արդեն Վազգենի մահվանից 20 տարի անց ու նրա 60–ամյակի օրերին։ Ու մինչև արմատին, այսինքն՝ 1995–1996–ին անդրադարձ չլինի, քաղաքական դաշտի առողջացման մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Մինչև 1996–ի գարշահոտությունը չմաքրենք, նոր Հայաստան չի լինի։  7or.am  Կորյուն Մանուկյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am