Մեր բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրները. Հ. Սուքիասյան

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն, անդրադառնալով ԼՂՀ - Ադրբեջան շփման գծում վերջին օրերին տիրող իրադարձություններին, նշեց, որ պատերազմը մեծ կամ փոքր չի լինում և իրականում, այն, ինչ տեղի է ունենում շփման գծի ողջ երկայնքով, իսկական պատերազմ է: Մեկնաբանելով ՀՀ նախագահի հնչեցրած այն միտքը, թե Հայաստանը ԼՂՀ-ի հետ պատրաստվում է փոխօգնության պայմանագիր կնքել, քաղաքագետը նշեց, որ դա վկայում է այն մասին, որ արդեն իսկ սկսվել է Արցախի անկախության ճանաչման փուլը: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այդ միտքը, իմ կարծիքով, նշանակում է, որ Հայաստանը մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի հետ պայմանագիր կնքելով, փաստորեն, ճանաչում է այդ երկրի անկախությունը»,- ասում է քաղաքագետը: Անդրադառնալով այսօր Վիեննայում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը՝ Հ. Սուքիասյանը նշեց, որ հայկական կողմն իր հույսը պետք է ոչ թե միջազգային կառույցների վրա դնի, այլ իր բանակի, քանի որ Մինսկի խումբն այս անգամ նույնպես կփորձի շրջանցել իրերն իրենց անունով կոչելուց և նորից հավասարության նշան կփորձի դնել ագրեսորի և մեր միջև: «Մինսկի խմբի խնդիրն իրականում կոնֆլիկտը կառավարելն է, ոչ թե կարգավորելը: Ներկայում մի փոքր կորցրել են կառավարումը, բայց փորձում են այն կրկին իրենց ձեռքը վերցնել: Ինչ վերաբերում է ԼՂՀ քայլերին, ապա, իմ կարծիքով, բանակը պետք է կարողանա հակամարտությունը տեղափոխել Ադրբեջանի տարածք և այլ տարածքներ վերցնել: Դրանից հետո հայկական կողմն արդեն կկարողանա ավելի կայուն դիրքերից հանդես գալ»,- ասում է քաղաքագետը: Հ. Սուքիասյանի խոսքով՝ հայ ժողովուրդն իր հայացքը միշտ միջազգային հանրությանն է ուղղում, բայց իրականում հասկանալի էլ չէ, թե ովքեր են նրանք, կամ ով է այդ միջազգային հանրության սուբյեկտը, որից հայ ժողովուրդը կկարողանա որևէ բան պահանջել: Տարիների փորձից պարզ է դառնում, որ հայ ժողովրդի միակ երաշխավորը հայկական բանակն է և միայն մարտունակ բանակ ունենալու շնորհիվ է, որ կարողանում ենք ուժի դիրքերից ներկայանալ և մեր իրավունքները պաշտպանել: «Հայկական բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրները: Աշխարհը փաստերով է սիրում խոսել: Եվ եթե մենք կարողանանք նոր տարածքներ ազատագրել, ապա միջազգային հանրությունը կսկսի դրա հետ անմիջականորեն հաշվի նստել, քանի որ ոչ ոք հենց այնպես ոչ մեկին ոչինչ չի տալիս»,- ասաց Հ. Սուքիասյանը: Նյութի աղբյուր` Orer.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am