Ռուսաստանը ԼՂ հակամարտության պատճառով կարող է դադարեցնել զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը` հիշեցնելով, որ ՌԴ-ն լրջագույն աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի` զինված ուժերի ձևավորման հարցում, այդ թվում` ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման տեսքով: «Սակայն այնպես, ինչպես նրանք են օգտվում այդ տեխնիկայից, մեզ չափազանց ձեռնտու չէ, և մենք իրավունք ունենք այդ մասին ասել, պահանջել և որոշակի ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե վերջ չտրվի ռազմական էսկալացիային և ռազմական հակամարտությանը, իսկ տվյալ դեպքում, այն, ինչ տեղի է ունենում սահմանին` Ադրբեջանի զինված ուժերի օգտագործմամբ, կրում է, այսպես ասած, խիստ ագրեսիվ բնույթ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը: Նրա խոսքով` տվյալ դեպքում օգտագործվել է ծանր զինտեխնիկա, ռեակտիվ համակարգեր-համազարկային կրակ: «Միաժամանակ, աղբյուրները նշում են, որ օգտագործվել են լրջագույն զինատեսակներ՝ ТОС-1 համակարգեր: Դա շատ ժամանակակից զինատեսակ է` հագեցած թերմոբարիկ զինամթերքով, և այն որպես օրենք օգտագործվում է, երբ պատրաստվում է հարձակման լուրջ օպերացիա»,- ասել է Կլինցևիչը: Սենատորը նաև ավելացրել է, որ Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը դադարեցնելու հարցը պետք է բարձրացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ դա բարդ պայմանավորվածությունների հարց է, որոնցից շատերը կրում են փակ բնույթ:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am