Նոր Հայաստան, նոր ատոմակայան, որ երկիրն է այն կառուցելու

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին: Այդօրինակ հայտարարությունն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաեւ նախկին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդուհանդերձ, թե՛ նախկինում, թե՛ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշտություն՝ այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «համարժեք հզորություն» արտահայտությունը: Առաջին հայացքից, համարժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողականության համարժեք հզորություն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունենալով նորը եւ այդպիսով չունենալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը համարժե՞ք է ատոմակայանին, թե՞ ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը եւ անգամ միայն ինքնարժեքի հավասարազորությունը չեն կարող համարվել համարժեք՝ այդ բառի լայն եւ խորքային իմաստով: Որովհետեւ Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ եւ բավական երկար ժամանակահատվածի համար: Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիրը, բայց այստեղ հարցն ամենեւին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին: Սրանից բացի, կա նաեւ խնդրի թերեւս ամենակարեւոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը եւ չունի գործնականում որեւէ այլ էներգաարտադրող հզորություն: Ատոմակայանը քաղաքականություն է, ավելին է, քան քաղաքականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պետությունների համար, որը Հայաստանն ունի եւ շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել եւս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երեւանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքության հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի: Ինքնին հասկանալի է, որ այստեղ որքան կարեւոր է խնդիրը նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, ներառյալ նաեւ բավականին թանկարժեք բնույթը: Այդ իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռեւս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատոմակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղությամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կողմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը մոտավորապես կազմում էր մեկ միլիարդ դոլար փող: Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնությունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկվո՞ւմ է արդյոք ռուսական կողմի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի: Օրեր առաջ Հայաստան էր ժամանել նաեւ ատոմային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությունը, որի ընթացքում քննարկվել էր ոլորտում երկկողմ գործակցության հարցը: Իսկ այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ դեռեւս 2011 թվականին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին խոսել էր այն մասին, որ հայկական կողմի հետ կքննարկեն նոր ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հարցը: Հարցը, սակայն, մնաց կիսատ, Սարկոզիի չվերընտրվելո՞ւ պատճառով, թե՞ ռուսական կողմի խոչընդոտի: Սա առայժմ բաց հարց է, սակայն ավելի լայն համատեքստով՝ Հայաստանի նոր կառավարության օրակարգում կա՞ նոր ատոմակայանի հարց՝ որպես արտաքին գործընկերների հետ քննարկվող խնդիր, թե՞ ոչ»:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am