Արցախի «կապիտուլյացիա». Ահազանգ Մոսկվայից

«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել է Զախարովան: Հայկական կողմն, այսպիսով, քննարկելի թեմա դարձրեց Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցություն ունենալու թեմային: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո, երբ նրանք իրենց գնահատականով փորձ արեցին փակել այդ թեման, պաշտոնական Երևանը միևնույն է շարունակում է քննարկումները՝ դրանով իսկ ստիպելով միջնորդներին խոսել այդ թեմայով: Ռուսական կողմից նման հայտարարությունը վկայում է հենց այդ մասին: Առհասարակ, ռուսական փորձագիտական շրջանակներ ևս շարունակում են արծարծել Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու թեման: Հայտարարությունից պարզ դարձավ, որ հենց մադրիդյան փաստաթուղթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմքում, Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին: Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն առաջին անգամ հրապարակային հնչեցնում է Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները: Դրանք նախկինում մաս առ մաս հրապարակվել են, բայց ոչ պաշտոնական աղբյուրներից: Խոսելով Մինսկի խմբի հայտարարության մեջ ներառված այն մտքի մասին, որ իրենք կողմնակից չեն ներկայիս ֆորմատի փոփոխությանը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի մասնակցության մասին, Տարասովն ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակ չի ձևակերպում, որ դեմ է Ղարաբաղի մասնակցությանը բանակցային սեղանին: «ԵԱՀԿ ՄԽ-ն ասում է, որ ներկայիս ֆորմատին է կողմնակից: Սա ընդհանրական ձևակերպում է: Հարց է առաջանում՝ 90-ականներին հաստատված բանակցային ֆորմատը՝ Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան ներկայիս ֆորմատը չէ՞. չէ՞ որ Հայաստանը միակողմանի որոշում կայացրեց ֆորմատը փոխել ու բանակցել երկու կողմով: Սա մշուշոտ ձևակերպում է, հստակ չէ, չի կարելի ենթադրել, որ իրենք դեմ են»,- նկատում է Ստանիսլավ Տարասովը: Նրա համոզմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունները Երևանի ու Բաքվի կողմից չեն ընդունվի: Տարբեր պատճառներով Մադրիդյան փաստաթուղթն ընդունելի չէ որևէ կողմի համար: Նա հավելում է, որ հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ղարաբաղի: Իսկ ահա ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը 168.am-ի հետ զրույցում նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում. «Այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց այս մասին, պարզ է, որ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն։ Դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի ազգային շահերին։ Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման։ Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել։ Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին։ Ղարաբաղը պարզապես կվերանա»։ Կոլերովը նույնիսկ համարում է, որ կարելի է դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ «Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի։ Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե՝ կարգավորման համար, այլ՝ բանակցություններ կապիտուլյացիայի համար։ Այդ դեպքում պետք է անկեղծ ասել՝ մենք բանակցություններ ենք վարում կապիտուլյացիայի համար։ Ես կարծում եմ՝ դրան ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ղարաբաղը պատրաստ չեն։ Այս սկզբունքների հրապարակայնացումից հետո Ալիևի հետ բանակցություններն անիմաստ են, քանի որ հայտարարված սկզբունքներն արդեն իսկ Ալիևին դարձնում են հաղթանակած։ Ինչի՞ շուրջ բանակցել։ Պետք է իրականությունն ասել, որքա՞ն կարելի է փախչել այդ ճշմարտությունից, կրկնում եմ՝ դրանք վաղուց հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, մարդկանցից դա թաքցնում էին, հույսեր էին ներշնչում, թե ինչ-ինչ նրբություններ կան դրանցում։ Չկան նրբերանգներ, դա կապիտուլյացիա է, չի կարելի շարունակել բանակցությունները կապիտուլյացիոն սկզբունքներով, եթե չես ցանկանում կապիտուլյացիա Արցախի համար։ Եթե ուզում ես դա, հայտարարիր այդ մասին, քանի որ այդ սկզբունքները հանգեցնելու են ԼՂ ոչնչացմանը, քանի որ այդ սահմաններով ԼՂ-ն չի կարողանա գոյատևել, մարդիկ կհեռանան, տարածքը կլինի կրակի տակ և դատարկ»։ Գալով Փաշինյանի՝ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու թեմային՝ նա նշում է. «Հարցն այն է, որ դա ճիշտ է, բայց բավարար չէ, քանի որ Արցախին թույլ չեն տալիս որոշել սեփական ճակատագիրը։ Հայտարարված սկզբունքները բացառում են հնարավորությունն Արցախի համար՝ որոշել սեփական ճակատագիրը։ Դա բավարար պատասխան չէ։ Հիմա արդեն հայտարարվել են սկզբունքները, պետք է առաջ անցնել։ Պետք է արձագանքել հայտարարվածին և ասել՝ կա՛մ ես ընդունում եմ սկզբունքները և դրանց մի մասն ընդունելի են ինձ համար, կա՛մ ձեռնտու չեն, չեմ ընդունում։ Մասիսն այդ մասին ուղիղ հայտարարեց, հիմա Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կա՛մ ձեռնտու են այդ սկզբունքները, ինչը նշանակում է՝ կապիտուլյացիա, կա՛մ ձեռնտու չեն, եկեք սկսենք սկզբից»։ Ուշագրավ է, որ ռուսական շրջանակներն ակնհայտորեն անհանգստացած են: Արդյոք, սա նշանակում է, որ կարգավորման գործընթացը փոքր-ինչ դուրս է եկել Մոսկվայի ազդեցության շրջանակից... Մետաքսյա Շալունց

դիտվել է 118 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am