Ստեփանակերտը փրկության օղակ է դառնում Փաշինյանի համար

Վերջին օրերին ուշագրավ գնահատականներ են հնչում է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստան-Արցախ մակարդակով չկա միասնական դիրքորոշում Արցախի շուրջ բանակցություններում: Ավելին, Ստեփանակերտից հնչող հայտարարությունները հիմք ընդունելով՝ կարելի է փաստել, որ առկա են ոչ միայն հակասություններ գոնե պաշտոնական հայտարարությունների մակարդակով, այլև Արցախի դիրքորոշումը կարող է որոշակիորեն փրկել առաջիկա բանակցություններում Փաշինյանին: Նախկին իշխանությունների այն մեղադրանքները, թե Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն իր մեջ վտանգներ է ներառում և կարող է բանակցային գործող ընթացակարգը խարխլել, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներքին քաղաքական շահարկումների դաշտից է համարում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունները հարցի շուրջ կառուցողական մոտեցում են ցուցաբերում։ «Չեմ կարծում, որ նման զարգացում կլինի, որովհետև Հայաստանի նոր իշխանություններն, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում, իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել բանակցություններին, ավելի շուտ այդ հանդիպումներին, որովհետև լիարժեք չեն կարող լինել այդ բանակցություններն առանց Արցախի մասնակցության, և դա խոսում է նրա մասին, որ Հայաստանը ոչ թե նախապայման է դնում Արցախի մասնակցությունն, այլ ասում է, որ իրենք խոսելու են Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է, և նման մեղադրանքները, կարծում եմ, ներքին քաղաքական շահարկումների դաշտից են», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախարարը։ Միաժամանակ Մայիլյանը հավելել է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից. «Պետք են նոր իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում», - ասել է Արցախի ԱԳ նախարարը։ Հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով հրաժարվել սկզբունքներից, խոսքը Մադրիդյա՞ն սկզբունքների մասին է, Մայիլյանը պատասխանել է. «Ես ասում եմ, որ այդ սկզբունքները և այս վերջին 27 տարիների ընթացքում տարբեր առաջարկները, որ եղել են և որոնք սեղանին են, դրանք հնացած են, պետք է վերանայվի»։ Արցախի մեկ այլ պաշտոնյա՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ին հարցազրույց է տվել, որում խոսելով Անվտանգության խորհրդի նիստում քննարկած թեմաներից՝ անդրադարձել է հարցին, թե փաստորեն ձևաչափի փոփոխություն է առաջարկում վարչապետը, դա բանակցությունները փակուղի տանող ճանապարհ չէ՞: Նա պատասխանել է. «Միանշանակ`ոչ: Նախկինում բանակցությունները` հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևը ստորագրվել է երեք կողմերի միջև, Արցախը հանդիսանում էր բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Պատճառները տարբեր են` ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից: Երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որին որպես բանիմաց ու որպես Արցախի նախկին նախագահ, Արցախի իշխանությունները լիազորեցին նրան ներկայացնել Արցախը բանակցություններում: Այնպես չէ, որ մենք այսօր բանակցությունների ֆորմատ ենք փոխել: Այսինքն՝ մենք վերադարձել ենք ակունքներին: Մենք որևէ ֆորմատ չենք խախտել և այն ինչ դրված է սեղանին, շարունակելու ենք դրանց շուրջ բանակցությունները. տարածքների, փախստականների վերադարձի, ստատուս-քվոյի, անկախության մասին դրանք բոլորը թեմա են, որոնք քննարկվելու են: Ես որևէ մտավախություն չունեմ, որ վաղը կարող է ոչ հայանպաստ փաստաթուղթ ընդունվել: Վերջին շրջանում շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց: Բայց 1994-ին հրադադարի ժամանակ երկու ժողովուրդների միջև մեծ փոխվստահություն կար չնայած այդ արյունահեղությանը: Եվ հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետախուզական-դիվերսիոն գործողություններ, այնուհետև` փոխհրաձգություններ, որոնց հետևանքով ժամանակ առ ժամանակ ունենում էինք մարդկային, նյութատեխնիկական կորուստներ: Իսկ գագաթնակետը 2016-ի ապրիլն էր, որը փոխել է ֆորմատը, նաև` իրողություններ», ասել է Բալասանյանը: Այնուհետև նա ուշագրավ ուղերձ է հղել՝ թերևս պաշտոնական Երևանին ու միջազգային հանրությանը: «Համոզված եմ ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի բանակցություններին: Որևէ ֆորմատ չի խախտվում: Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես: Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար»: Լրագրողի հարցին՝ խաղաղության պայմանագիր երեք երկրների միջև՞, նա պատասխանել է. «Իհարկե, Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղության պայմանագիր կնքել: Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը»: Փաստացի, Ստեփանակերտը խաղաղության համաձայնագիր կնքելու մասին հայտարարություն է անում՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում օրվա հրամայական դարձնելով: Ինչպես է այս առաջարկն ընդունում Փաշինյանը... Եթե Արցախը բարձրացնում է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարց՝ ուրեմն պնդում է բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը: Բայց ունի՞ Փաշինյանը օրակարգ, երբ դեռ ասում է, որ միջնորդների հրապարակած սկզբունքները պարզաբանման կարիք ունեն: Ստեփանակերտը բարձրացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտություն՝ հստակություն է ակնկալում, կոնկրետ օրակարգով և պարտադիր Արցախի մասնակցությամբ: Այս կերպ՝ Արցախը մի կողմից փրկության օղակ է դառնում Փաշինյանի համար, միաժամանակ, նրան ավելի լրջանալու ուղերձ հղելով: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am