Ի՞նչ կկորցնեք,ի՞նչ կորցնելուց եք վախենում.Նիկոլը հողերը հանձնե՞ց.Լուսինե Բադալյան

Հրացազրույց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության  անդամ, Իմ քայլը խմբակցությունից  ԱԺ  պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ:/Մաս 2-րդ/

-Օպտիմալացման հետ կապված,զգայուն հարց է նաև ձեզ համար,մշակութային գործիչները աղմուկ բարձրացրեցին:

-Գիտեմ,որ շատերը հիմա ինձանից կհիասթափվեն,բայց ասեմ,որ օպտիմալացումը հիմա անհրաժեշտություն է երկրի համար:Մշակույթի և արվեստի ասպարեզում երկար գործունեություն ծավալելով և այդ հարցերին ներսից ծանոթ լինելով,ոչ միայն Հայաստանի,այլ համաշխարհային մշակույթի զարկերակի վրա մատս պահելով,գիտեմ,որ արվեստը պետք  է ազատ լինի,որ կարողանա զարգանալ:Մեր փորձն էլ ցույց տվեց,որ երբ արվեստագետը սպասում է,որ իրեն  պետք է  պետությունը ինչ-որ բանով օժանդակի,դա չի լինում: Բայց կան բավականին լուրջ խնդիրներ, ինչպիսիք են հուշարձանների պահպանությունը ,նույնիսկ ասեմ ավելին՝ինչու մենք այդ մասին չէինք խոսում, նոր հուշարձաններրի կերտումը մշակութային նոր արժեքների, պարտադիր չէ,որ այն ինչ-որ ունենք պետք է կառչենք:Պետք է չմոռանանք ,որ նոր արժեքներ էլ է պետք ստեղծել,այդ ամենը պետք է համակարագվի,պետք է լինի հովանավորությամբ,մշակութային ռազմավարության ծրագիր մշակի,որ երեխայի մեջ ծնված օրվանից սերմանել իր պատկերացրած,իր մշակութային այն ուղղությունը,որը պտուղներ է տալու շատ երկարաժամկետ:Այս իմաստով մշակույթի նախարարությունը անհրաժեշտություն է,արվետի կառավարման ոլորտում  պետք չէ:Օպտիմալացումը,քանի որ քննարկան փուլում է,և նաև պետք է հաշվի առնել համաշխարահային փորձը , տեսնել քեզ պետք է դա,թե պետք չէ,ուսումնասիրել,նոր գալ եզրակացության և հասականալ ՊՈԱԿ-ները պետք են,թե պետք չեն, ԾԻԳ-երը պետք են,թե ոչ,դրանք ավելի շատ օգուտ են տալիս թե վնաս:Դեռևս որոշում կոնկրետ ընդունված չկա,հետազոտությունների փուլում է, այն քննարկումները,որոնք արվեստի հետ կապ չունեցող մարդիկ էլ են դրանից հաճախ շատ լուրջ սկանդալներ սարքում, չեն օգնում,ավելի շատ խանգարում են,դու ուշադրությունդ բուն գործից շեղում ես,որ բոլորին պատասխաններ տաս և ժամանակդ ու ռեսուրսներդ դրանից գնում են: Մենք ունեցել ենք մշակույթի նախարարություն,ունեցել ենք ՊՈԱԿ-ներ մինչև հիմա,պետք  է հասկանանք,մեր մշակույթը դրա արդյունքում որ կետին է հասել, եթե չի  հասել այն կետին,որին ձգտել ենք,որը մեր ընդհանուր ազգային գաղափարախոսության մեջ է,որը մեր պլաններին,մեր նպատակներին է մեզ հասցնելու, ուրեմն ինչ-որ բան սխալ ենք անում,նույնիսկ ,եթե այդ որոշումը ցավոտ լինի, պետք է անել կտրուկ քայլ:Այդ կտրուկ քայլը պետք է լինի ոչ թե փորձարկում,այլ պետք է լինի կոնկրետ որոշված ,փաստարկված և շատ լուրջ որոշում:

-Բայց ինչպես հասկանանք այն հայտարարությունները,որ մեկն ասում է սև թուղթ է,մեկն ասում է սևագիր թուղթ է…դուք ասում եք քննարկման փուլում է,բայց հետո պարզվեց,որ մշակույթի,սփյուռքի նախարարությունը փակվում է,այն ժամանակ էլ ասում էն քննարկում են,հետո բերեցին կառավարություն:Դուք պատկերացնում եք,որ հիմա հեղափոխական կառավարություն չլիներ,նախկինները նման բան անեին,հենց նույն Սփյուռքից ինչ աղմուկ կլիներ: 

-Ես միշտ ասել եմ,որ սփյուռքի և մշակույթի նախարարությունները պիտի չլինեն,ուղղակի հիմա ինձ թույլ չեմ տալիս հիշեցնել իմ ասածները կամ դրանք կրկնել,որովհետև կարող է ճիշը չընկալվել:Ես դա շուտ եմ հասկացել:Պետք է լինի համակարգող գերատեսչություն կամ կազմակերպություն:

-Մի ժողովուրդ,որի կեսը ապրուոմ է Սփյուռքում և չունենալ Սփյուռքի նախարարություն,դա ձեզ համար ճի՞շտ է:

-Շատ լավ է ,որ ունենա,բայց այդ Սփյուռքի նախարարությունը պետք է կարողանա իր բոլոր գործառույթները կատարել:

-Այսինքն,փոխանակ դուք նշանակեք որևէ մեկին,որ կարողանա այդ գործառույթները իրականացնել,փակու՞մ եք:Ի դեպ,ձեր այդ երիտասարդը ,որ նշանակել էիք ,ասում էր՝ ես ծրագրեր ունեմ,  գտնում եմ,որ չպետք է փակվի, ասաց՝ես գիտեմ նախկինում սխալ են աշխատել,ես կարող եմ,ես ծրագրեր ունեմ, գիտեմ,որ հիմա ճիշտ ուղղությամբ կաշխատեմ: Դուք ձեր գորրծընկերոջն  էլ չլսեցիք,գնացիք փակելու,էլի եմ կրկնում մի ազգի համար,որի մեծ մասն ապրում է դրսում:

- Բայց դա չի նշանակում,որ այդ ազգի մեծ մասը,որ ապրում է դրսում, որևէ կապող օղակ չի ունենալու,ինչպիսին Սփյուռքի նախարարությունն է:Անունները մեզ համար շատ կարևոր են:Հիմա ես ձեզ այսպիսի հարց տամ,ունենանք օրինակ գյուղնախարարություն,բայց մեր գյուղատնտեսությունը գնալով սպառվի և հակառակը:

-Փոխանակ մտածեք այդ նախարարությունը ճիշտ,համակարգված ,օպտիմալացված աշխատի,դուք գնում եք միայն քանդելու,փակելու ճանապարհով:Այսօր էլ Օպերայի բակն են քանդում,այնտեղ են կրճատում:Մի քիչ կառուցեք ,ստեղծեք,հետո քանդեք:

-Էլի իմ սիրած արտահայտությանը պետք է գամ,ամեն ինչ հարաբերական է,որովհետև կիսքանդ շենքի վրա չես կարող շենք կառուցել:Գուցե պետք է քանդես,որ վրան ամուր հիմքերով  կառուցես:

-Կողքը մի բան կառուցեք,որ իմանանք կառուցող եք,թե չէ կիմանանք միայն քանդող եք:

-Մենք բավականին սովոր ենք ապօրինի շենք կառուցելուն,մեր մենթալիտետի մեջ կա:

-10 000 մարդ եք կրճատում,ասում եք շարիկ գլորող են: -Ո՞վ  է ասել,պաշտոնակա՞ն հայտարարություն է:

-Ձեր գործընկերը՝Հայկ Գևորգյանը,տնտեսական հանձնաժողովի  նիստում ասաց՝եթե նույնիսկ 10 հազար շարիկ գլորող չինովնիկներ ազատվեն աշխատանքից, դրանից կշահի Հայաստանը : Պատահական մարդ չի:

-Բայց դա պաշտոնական հայտարարությու՞ն էր:Քանի՞ մարդ է աշխատում կառավարությունում,գիտեք մոտավորապես քանի մարդ է աշխատում կառավարությունում:

-Կառավարության մասին չեմ խոսում:

-Գուցե նկատի է ունեցել,եթե նույնիկ 100 00 աշխատող էլ լիներ շարիկ գլորող,պետք է նրանցից ազատվել և մենք ազատում ենք 10 000 աշխատողի,դա նույ՞ն բանն է:

-Քանի դեռ 200 աշխատատեղ չի ստեղծվել ,500 –ի մասին խոսելն անիմաստ է:

-500-ի մասին էլ չի խոսքը:

-Կուզենայի ամփոփել :Հետաքրիր դիտարկում գործընկերներիցս մեկի  կողմից,կարող եք արձագանքել, կարեղ եք թողնել անպատասխան՝պետությունը ինձ,պատասխանատվությունը՝ձեզ:Սա մոտավորապես խոսում է այսօրվա ձեր իշխանության մասին:Արցախի խնդրով թող արցախցիները բանակցեն,ես մանդատ չունեմ և ինչ կապ ունեմ բանակցությունների հետ, աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է ,թող իրենք իրենց գլուխներում հաղթահարեն աղքատությունը,իշխանությունն ինչ անի:Եթե ՀԴՄ կտրոն չպահանջեն, ուրեմն լավ չեն ապրի,մենք մեղավոր չենք լինի,ՀԴՄ չպահանջողը մեղավոր կլինի:Այսպիսի դիտարկումներ մեր նորաթուխ իշխանության մասին:

-Որևէ նորաթուխ մեկի կողմից:Լո՞ւրջ մարդ էր գրողը:

-Բավականին:

-Ցավում եմ շատ:Ես չեմ կարող շատ այդ հարցերում վիճել,քանի որ կա  արդարացի բողոք,բաներ կան, որոնց հետ ես էլ,շատերս էլ համաձայն ենք,բայց այն ինչ-որ դուք նոր ասացիք, ես ցավում եմ ,որ դուք այդպիսի մտածելակերպով մարդուն համարում եք լուրջ : Չնայած շատ լուրջ շատերը տարիներ շարունակ համարում էին որոշակի պաշտոնյաների ,որոնց անլրջությունը ամեն օր ավելի ու ավելի խորանում է:

-Մի անդրադարձեք,մի օրվա մեջ իշխանություն թողեցին,իրենց հանգիստ թողեք:

-Նաև պետք է վեր հանել և քննադատությունները շատ խելոք և խորը լինեն: Ես համոզված եմ,որ հիմա ես ինչ էլ փորձեմ անել, վաղը իմ գրածի տակ էլ են քոմենթներ գրելու:Առաջինի մասին  ասեմ,որ սա սարսափելի ,զազրելի մեկնաբանություն է, Արցախի հետ կապված,երբ Նիկոլ Փաշինյանը ասում է ՝ես մանդատ չունեմ ,որ հարցը լուծեմ,դա շատ լուրջ արտահայտություն է ,որը նշանակում է,որ տալիս է մեզ հնարավորթւթյուններ և պատճառաբանություն,թե ինչու պետք է Արցախը ներգրավված լինի այդ բանակցություններում,ու եթե ոչ,ես կարող եմ այսպես գնալ և այնտեղ անել իմ անվտանգության խորհրդի նիստ,Արցախին ես այսպես ,թե այնպես պետք է  ներգրավեմ այդ հարցերում:Սա լուրջ մարտահրավեր է,որը տեսեք թե ինչպես է մեկնաբանվել:

-Եվ դրա համար համանախագահները  դնում են մի փաստաթուղթ,որտեղ զրոյացվում են  Վիեննայում և  Սանկտ Պետերբուրդգում ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունները:

-Դուք դրանք համարո՞ւմ էիք ձեռք բերված:Ձեռբերումների արդյունքում մենք խաղաղ  պայմաններում ունենում էինք աննախադեպ քանակությամբ զոհեր,որոնք հիմա  այսօր չունենք:

-Ունենք,այսօր էլ ունենք…

-Այսօր չի եղել թշնամու հարվածից…

-Այն ժամանակ էլ այնպես չէր,որ բոլորը զոհվում էին թշնամու գնդակից:

-Կա ստատիստիկա ,բոլորը կարող են փաստել…

-Դուք ճիշտ եք, բայց դրա պատասխանն էլ նախկին իշխանությունն ունի:Ասում է ՝դուք այս ժամանակահտվածում խորամանկորեն արեցիք այնպես,որ Ալիևը գնաց դրան,բայց ինչ է արել.իր կողմից ամրացնում է սահմանները ,զենքի կուտակումներ,Նախիջևանում առաջ է  գալիս և դուք դա համարո՞ւմ եք ձեռբերում:

-Դե ,եթե դուք համարում եք ձեռբերում,որ մենք ամեն օր այդքան տղաներ ենք կորցրել…

-Ես համարում եմ և նա,և նա վտանգավոր: -Եկեք փաստերով խոսնենք:Քանի որ ես հասկանում եմ,որ Նիկոլ Փաշինյանի քայլերը որոշ քաղաքական վերլուծաբանների ուղեղին հասու չեն,որ  կարողանան մեկնաբանել,դա ունենում է  երկու տարբերակ, կամ մարդը չի հասկանում ինչ է արել,կամ մարդը դիտմամբ ուզում է նենգափոխել,հիմնականում լուծվում են քաղաքական որոշումներով և բանակցություններով:

-Բանակցություններով և կլոր սեղանի շուրջ:

-Ոչ միայն կլոր,այլ կարող է լինել նաև վերելակում…,

-Արդյունքնում սկսում են զրո կետից…

-Մենք վատ արդյունք չունենք:Թող սկսենք զրո կետից,բայց որևէ մեկը չի կարող ասել, որ մենք այս ընթացքում…

-Այսինքն ունեինք ձեռքբերում…

-Ինչն էր ձեռքբերում,ապրիլյան պատերազմը՞…

-Ապրիլյան պատերազմից հետո ,որ կար որոշակի առավելություն,սահմանին պետք էինչ-որ բաներ տեղադրվեին ,արդեն եկել էին համաձայնության, որոշակի զիջողականություն կար Ադրբեջանի կողմից:

-Իսկ հիմա Ադրբեջանի կողմից կա՞ ագրեսոր մոտեցում,ամեն օր կրակոցնե՞ր, ինչ կա՞:

-Այդ կուտակումները ինչի՞ մասին են խոսում:

-Դուք տեղյակ եք,այս պահին զորավարժություններ են :Դրանք մենք էլ ենք անում:

-Հասկանում ենք,շատ ավելի տեղյակ եք:

-Եթե ես այս պահին համարվում եմ իշխանության ներկայացուցիչ,ես ի պաշտոնե շատ ավելի տեղյակ եմ,քան ցանկացած քաղաքական վերլուծաբան,որովհետև ես ունեմ մուտք իմ ուզած ցանկացած թեմային :

-Ի՞նչ կարող եք ասել այդ կուտակումների մասին և այդ առաջ գալը ի՞նչ է նշանակում:

-Առաջ գալը որ՞ն է:Սահմա՞ն են խախտել:

-Նախիջևանի կողմից:

-Նախիջևանը,անցավ այդ թեման,այս պահին ոչ մեկը առաջ չի գալիս:

-Նախիջևանի թեման անցավ,զորվարժությունները անցան,այս պահին կուտակումները շարունակվում են:   Ինչի՞ հասավ,երբ հայտարարեց,որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ:Ունեցա՞վ ինչ-որ բան:

-Կունենա:Կտեսնենք:

-Առայժմ կկոցնենք,մինչև կունենանք:

-Ի՞նչ կկորցնեք,ի՞նչ կորցնելուց եք վախենում:Սա այն թեման է,որ Նիկոլը հողերը  հանձնեց:

-Այ հիմա դուք էք մանիպուլյացիա անում:

-Ես չեմ անում,ես ուղղակի հարցնում եմ,որ դուք ասում եք կորցրեցինք, ուզում եմ հասկանալ ինչ կորցրեցիքն:Դիտողն էլ կողքից չի հասկացել ՝ինչ կորցրեցինք:Ինչ որ բան կորցրե՞լ ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության արդյունքնում :

-Այո:

-Ի՞նչ:

-Դրա արդյունքում մենք կորցրեցինք ձեռքբերածը:

-Ես չեմ տեսնում ձեռքբերում:

-Ես ասացի ,թե որն է ձեռբերումը և որն է կորուստը.այն ինչ-որ տեղի է ունենում մեր սահմանում:

-Ինչ է տեղի ունենում՝կրկում եմ, իրար սպանո՞ւմ են:

-Քանի որ դուք ասացիք,որ ունեք հնարավորություններ ավելի խորը մտնելու,տեսնելու ,ուսումնասիրելու…

-Եկեք նայենք միայն փաստերով, ինչ ենք կորցրել,ինչ չենք կորցրելու,և ինչ են ձեռք բերել:

-Դուք պատրա՞ստ եք ժողովրդին պատրաստել խաղաղության այդ բանաձևին,մի ժողովրդի,որը էն հիվանդ ազգն է,որ հռչակում է կացնահրող Սաֆարովին հերոս:

-Ժողովրդին պատրաստել խաղաղության,դա լրիվ ուրիշ իմաստ ունի,որը ամեն անգամ շատ սխալ է մեկնաբանվում:Դա չի նշանակում,որ պատրաստվում ենք որոշակի զիջումների արդյունքում հիմա գնալ խաղաղության,և խաղաղության և հաշտության պայմանագիր կնքել որևէ գնով:

-Դուք ճանապարհ տեսնո՞ւմ եք,գնալ այն ժողովրդի հետ,որի առաջնորդը առավոյան և գիշերը հայտարարում է ՝Երևանը մերն է և գրավելու ենք և այդ ժողովուրդն էլ կացնահարած Սաֆարովին հռչակում է հերոս:

-Խաղաղությունը դեռ բարեկամություն չի,մեկնաբանվում է շատ սխալ,ճանապարհները բազմաթիվ են:Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման և դա մեզ համար գերնպատակ է:Դա չի նշանակում,որ մենք դրա համար ամեն ինչի պատրաստ ենք:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1144 անգամ
Լրահոս
Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ողողվել են կեղտաջրով, կա փլուզման ու խոլերայի վտանգ Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել Ինչ է առաջարկում Լևոն Քոչարյանը Մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Իրականում ի՞նչ նպատակով և ինչ մարդկանց հետ են հանդիպել Աննա Հակոբյանն ու Փաշինյանը Վատիկանում․․․ (video) Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները Կրակnցներ Երևանում, անչափահաս է հայտնաբերվել Լույս չի լինի COP29-ը օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման համար, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց․ Աբրահամյան Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am