7 ցիտատ Լուսինե Բադալյանի համար

Պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը նախկինում հանրությանը հայտնի էր ժամանցային առավոտյան ծրագրեր վարելով և Լուլու անվամբ, իր մի շարք գործընկեր պատգամավորների նման զերծ չմնաց լրատվամիջոցների վրա ցեխ շպրտելուց, և նրանցից գանգատվելուց: Դեռ մի բան էլ ավել՝ Բադալյանը լրատվամիջոցներին սպառնաց հարցազրույց չտալ, քանի դեռ վերջիններս դրական լույսի ներքո չեն լուսաբանել իր գործունեությունը: Նա նաև մի քանի լրատվամիջոց էր առանձնացրել, որոնց, ըստ իրեն, կարելի է վստահել՝ այդպես անպատվելով նաև այդ լրատվամիջոցներին, քանի որ նա ակնարկում էր, թե իրեն հաճելի ինֆորմացիան կա միայն այդ լրատվամիջոցներում, ասել է թե՝ այդ լրատվամիջոցները գործում են իր ու իր քաղաքական թիմի կոնտռոլի ներքո: Զարմանալին այն է, որ Բադալյանը նաև խոհափիլիսոփայական մտքեր էր արտահատել լրագրության վերաբերյալ, խոսել էր լրագրության գործառույթների ու առաքելության մասին, ուստի պատգամավոր Լուսինե Բադալյանին առաջարկում ենք 7 ցիտատ լրագրության վերաբերյալ, որոնք գուցե փոխեն նրա պատկերացումները աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկի վերաբերյալ. 1. Հորիս Գրիլ՝ ամերիկացի լրագրող, քաղաքական գործիչ, 1872 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու. «Լրագրությունը , իհարկե, կարող է և Ձեզ սպանել, բայց քանի դեռ Դուք ողջ եք, իրապես կապրեք նրա օգնությամբ»: 2. Արթուր Միլլեր՝ ամերիկացի լրագրող «Լավագույն թերթն այն է, որում հասարակությունը խոսում է ինքն իր հետ»: 3. Հենրի Գրյունվալդ՝ TIME ամսագրի նախկին խմբագիր «Լրագրությունը չի կարող լռել: Դա նրա գլխավոր լավ արարքն ու մեղքն է: Այն պետք է խոսի, հայտնի ինչ-որ անհետաձգելի բան, երբ դեռ ուրախությունը, ցնծությունը կամ սարսափը թևածում են օդում»: 4.Վոլթեր «Ես համաձայն չեմ ձեր արտահատած և ոչ մի մտքի հետ, բայց ես պատրաստ եմ մեռնել այդ մտքերն արտահայտելու ձեր իրավունքի համար»: 5. Թոմ Սպոպարդ՝ բրիտանացի դրամատուրգ, ռեժիսոր, կինոսցենարիստ և քննադատ. «Ես խորապես համոզված եմ, որ եթե ձեր նպատակը աշխարհը փոխելն է, ապա լրագրությունը ամենաարագ և արդյունավետ միջոցն է դա անելու համար»: 6. Քեթրին Գրեհեմ՝ The Washington Post թերթի հրատարակիչ և համասեփականատեր. «Նորությունն այն է, որին խանգարում են լույս աշխարհ գալ, մնացածը գովազդ է: Լրագրության ուժն այն է, որ օրակարգ է ստեղծում: Այն ինչ մենք տպում ենք կամ չենք տպում, շատ մեծ նշանակություն ունի»: 7.Հենրի Լյուքս՝ ամերիկացի լրագրող, Time, Fortune և Life ամսագրերի հիմնադիր. «Ես դարձել եմ լրագրող, որպեսզի հնարավորինս մոտ լինեմ աշխարհի սրտին »: hraparak.am Կորյուն Սիմոնյան

դիտվել է 637 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am