Արտակարգ դեպք.15 տոննա ներքնաշորերով ու զուգագուլպաներով բարձված բեռնատարն ու ողջ ապրանքը վերածվել է մոխրակույտի

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։ Ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Բագրատաշենի բաժանմուքի օպերատիվ խումբը։ Հրշեջներն ու ոստիկանները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 55-ամյա Իոսիֆ Տոմչիկի կողմից վարած Iveko մակնիշի AK 1983-4 համարանիշի A 6770 A-4 համարանիշի կցորդիչով բեռնատարը և իր մեջ եղած 14.5 տոննա բեռը ամբողջությամբ այրվել է։ Դեպքի վայր ժամանած 2 մարտական հաշվարկները, Բագրատաշենի անցակետի ծառայողները՝ պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ քաղաքացիների օգնությամբ չեն կարողացել կրակը կարճ ժամանակում մարել, քանի որ այն վայրկյանների ընթացքում տարածվում էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարում եղել են ներքնաշորեր, զուգագուլպաներ, թղթեր, օրացույցներ և այլ իրեր, իսկ վարորդն աշխատում է «Լոռի Կոմպանի» ընկերությունում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան գտնվելիս է եղել Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց, ճամփեզրին, և ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի պատճառը եղել է կարճ միացումը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am