Սարսափելի եվ դաժան սպանություն, որի պատճառը օղին է եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Տավուշի մարզում որդին տարեց մոր հետ վիճել է, հետո կացնով հարվածել նրա գլխին։ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում 62-ամյա որդին տարեց մորը սպանել է օղու պատճառով։ Իրավապահներն ու քննիչները պարզել են զարհուրելի սպանության պատճառն ու մանրամասները։ Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, տանն իր մոր հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է՝ շշում օղու բացակայության պատճառով, որի ժամանակ տան պատշգամբում կացնով դիտավորյալ հարվածներ է հասցրել 88-ամյա մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս նույն օրն «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է: Քննչական կոմիտենհայտնում է, որ 62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութաբանական համալիր, դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am