Վիտյան Կենտրոնը հարմարեցնում է իր թայֆի չափերով

Նոր Հայաստանում իշխանություններն ինչ անում են հանուն հպարտ քաղաքացիների են անում: Օրինակ բանանը նորից թանկացել է, որովհետև այն հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց:Ծխախոտն էլ շուտով կթանկանա, որովհետեւ դա հակացուցված է առողջությանը: Ալյուրը թանկացել է, որովհետեւ նոր իշխանությունը չի ուզում որ հպարտ քաղաքացիներն ավելորդ քաշ հավաքեն: Բենզինն են թանկացնում, դա մի շատ վտանգավոր նյութ է, որով քաղաքացիները ուզում են ինքնահրկիզվել քաղաքապետարանի կամ կառավարության շենքի մոտ: Եւ ահա, հերթը հասնում է ավտոկայանատեղիներին, եւ հատկապես Կենտրոնի, դա էլ թանկացնելու են, որովհետեւ ինչպես Կենտրոնի գլամուռ թաղապետ Վիկտոր Մնացականյանն է պարզաբանել, Երեւանի կենտրոնը ոչ թե մեքենաների այլ մարդկանց համար է.«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա»: Թաղապետը հայաստանյան ավտոկայանատեղիների գումարը համեմատել էր Մոսկվայի հետ.« Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի»: Մինչ հեղափոխությունը Փաշինյանը հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերացնեն, դրանք թալանում են ժողովրդին, բայց հիմա հին թալանին նորն է գումարվում: Ինչպես ասում են բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Նախ ծիծաղելի է համեմատվելը աշխարհի երկրների եւ մինչեւ անգամ Ռուսաստանի հետ հենց միայն այն պատճառով, որ դրա համար նախ պետք է հասնել աշխատավարձերի նույն սանդղակին , երբ դեռ գեթ մեկ աշխատատեղ չստեղծած այս իշխանությունը փակում է եղածները, երբ նորը չստեղծած քանդում է հինը, անել միայն քայլեր, որոնք կբարդացնեն առանց այն էլ նախորդների լծի տակ տասնամյակներ շարունակ կքած քաղաքացիների վիճակը, ավելի մեծ անբարոյականություն է: Այլ հարց է, որ գլամուռ թաղապետը որոշել է մայրաքաղաքի կենտրոնը հարմարեցնել միայն իր եւ իր կենսամակարդակն ունեցող էլտար թայֆի համար, իսկ մնացածին քաղաքակիրթ ճանապարհով տեղահանել մայրաքաղաքի ծայրամասեր: Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Վիտյան, տեղեկացնենք, որ նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկն է, սերտ կապեր ունի նախկին իշխանավորների հետ: «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի տնօրեն էր: Ունի առանձնատուն (150 քմ) և հողամաս (0,08 հա) (Դիլիջանում), ինչպես նաև երկու հողակտոր (0,0376 և 0,0538 հա): Վարում է Volvo XC 90 մակնիշի 2018 թվականի արտադրության ավտոմեքենա: Ի դեպ, այս մեքենայի արժեքն ընկերության կայքում տատանվում է 50-ից 100 հազար ԱՄՆ դոլարի միջակայքում: Եկամուտներն են՝ աշխատավարձից գոյացած մոտ 1 մլն դրամ և «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի 9 մլն դրամ շահաբաժինը: Ունի նաև 950 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ: Նա նաև «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Հաջորդ աղմկահարույց քայլը լինելու է  շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:  Դե, այս հարցում էլ կարող են չկասկածել, որ մի երկու շոու կարվի ու կանցնի կգնա: Այլապես, եթե մանսարդները քանդելու վճռականություն կա, Վիտյան պետք է սկսի նախեւառաջ Խանջյանի վրա գտնվող իր բնակարանից, որի գլխին հսկայական մանսարդ է վեր խոյացած: Անի Սահակյան

դիտվել է 153 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Աբսուրդ է, ո՞նց է ՀԷՑ-ը գնահատված 350 000 դոլար․ Հայկ Ֆարմանյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) «Անմակարդակ էր», «Ձեր խոսույթը ճիշտ չէ»․ լարված երկխոսություն՝ Տիգրան Աբրահամյանի ու լրագրողի միջև (video) Նիկո՛լ, լսեցի՞ր՝ Ալիևն ինչ ասաց․ լա՛վ իմացիր՝ ինչքան ես վճարելու․ Արամ Սարգսյան (video) Նիկո՛լ, արա՛, էդ ի՞նչ ես արել էդ ձկների հետ․․․ Ստեփան Սամվելյան (video) Կոռուպցիոն ռիսկ չկա՞․ էդ ավտոբուսները պետական գույք են, թողել եք անձրևի տակ, քայքայվում են․ Մանուկյան (video) Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am