Էջմիածնի թունելը դարձել է պատուհաս՝ վարորդների համար

Արդեն տևական ժամանակ է, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16.5 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի թունելը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը թունելի ներսում անմխիթար, ոչ բարվոք վիճակն է։ Փոսերի հետևանքով բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով ընկնում են այդ փոսերի մեջ, ինչի արդյունքում էլ տեղի են ունենում վթարներ, այդ թվում՝ մարմնական վնասվածքների ելքով, իսկ շատ դեպքերում էլ կոտրվում են մեքենաների անվահեծանները։ Այսօր՝ մարտի 18-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել նշված հատվածում, մինչդեռ բազմաթիվ անգամներ ահազանգվել է պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն, պարզվում է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կապի և տրանսպորտի նաարարությունն ու «Հայավտոճան» ընկերությունը, միայն լսողի դերում են հանդես գալիս. ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Վերջերս կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և ի լուր հանրությանը՝ հայտարարել, որ Դիլիջանի թունելում ԽՍՀՄ տարիների գործող արտաքին լուսավորությունը փոխարինվելու է նոր, ժամանակակից լեդերով։ Կարծում ենք՝ նախարարը նաև այս թունելի համար միջոցներ կձեռնարկի, որպեսզի տվյալ տեղում նույնպես լինի արտաքին լուսավորություն, ինչը հնարավորություն կտա գիշերային ժամերին խուսափել ավտովթարներից։ Այսօր նշված հատվածում 15-ից ավելի ավտոմեքենաներ էին վնասվել, որոնց մի մասի վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց միջոցներով ավտոմեքենաները հեռացնում էին վթարի վայրից։ Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Միակ սփոփանքը կայանում էր նրանում, որ այսօրվա դեպքերի հետ կապված՝ զոհեր և վիրավորներ չկան։ SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ վարորդները կոչ-խնդրանքով դիմում են կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանին և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Աբրահամյանին, որպեսզի նրանք ճանապարհը սպասարկող պատասխանատուների ականջներին «շշնջան», որ Հայաստանն այլևս քարե դարում չէ ու փոսերը քարերով ու կղմինդրով (ազբեստի շիֆեր) չեն լցնում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

 

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am