Բաղդասարովի ու ընկերների բրիտանական ընկերությունը .hetq.am

Չնայած գործարար Միխայիլ Բաղդասարովն արդեն մի քանի տարի Հայաստանում բիզնեսով չի զբաղվում, արտերկրում նա իր գործունեությունը շարունակում է: «Հետքը» նախկինում գրել է, թե ինչպես է ժամանակին ՀՀ իշխանությունների մերձավոր օլիգարխն այստեղ հրաժարվել իր բիզնեսից ավիացիայի, ցեմենտի ու նավթամթերքի արտադրության եւ իրացման ոլորտներում: Ինչպես հայտնի է, գործարարի գլխավոր ընկերությունը օֆշորային «Mika Limited»-ն է, որը գրանցված է բրիտանական Ջերսի կղզում: Սակայն Բաղդասարովը նույնանուն ընկերություն է հիմնել նաեւ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ՝ Անգլիայում: «Mika (UK) Limited»-ը գրանցվել է 2007-ի փետրվարին: Միանգամից ասենք, որ այն գործող, ակտիվ ընկերություն է: Գործունեության տեսակները տարբեր են՝ կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) օդային ուղեւորափոխադրումներ, ուղեւորատար օդային տրանսպորտի վարձակալություն, սեփական կամ վարձակալած անշարժ գույքի գործարքներ: Սկզբնապես այս ընկերության տնօրենը եղել է մասնագիտությամբ հաշվապահ Գագիկ Չոբանյանը, որը «Mika (UK) Limited»-ի փաստաթղթերում ներկայացված է որպես բրիտանացի (խոսքը քաղաքացիության մասին է): Ընկերության հասցեն նախապես եղել է Անգլիայի Վուվերհեմփթոն քաղաքում, իսկ այսօր այն Լոնդոնի Իլֆորդ արվարձանում է (տես ստորեւ): «Mika (UK) Limited»-ի հիմնադրումից շատ չանցած՝ 2007-ի մարտին, դրա տնօրեն է դարձել նաեւ Մ. Բաղդասարովը: Ավելի ուշ՝ 2010-ին, Գ. Չոբանյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է Միքայել Բելլույանը, որը Բաղդասարովի մերձավորներից «Արմավիա» ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի որդին է: Նրան էլ 2016-ին հաջորդել է Մուրադ Կասաբյանը, որը մինչ օրս տնօրեն է Մ. Բաղդասարովի հետ: Հետաքրքիր է, որ 2017-ի ապրիլ-հունիսին Բաղդասարովի փոխարեն տնօրեն է դարձել նրա հիմնած «Միկա» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արմեն Շահգելդյանը: Ներկայում «Mika (UK) Limited»-ի կանոնադրական կապիտալը 440 հազար ֆունտ ստեռլինգ է: Միակ փայատերը 2017-ի սեպտեմբերից ի վեր Միխայիլ Բաղդասարովն է: Մինչ այդ, ընկերության 65 տոկոս մասնաբաժինը (286 հազար ֆունտ) Ջերսիում գրանցված «Mika Limited»-ի անունով էր, 35 տոկոսի սեփականատերն էլ Բաղդասարովն էր: 2018-ի նոյեմբերին ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Mika (UK) Limited»-ն այդ տարվա փետրվարի դրությամբ ունեցել է 1,5 մլն ֆունտի նյութական ակտիվներ, որոնցից կես միլիոնը եղել է անշարժ գույքի տեսքով: Նույն ընթացքում ընկերությունը նաեւ շուրջ 3,4 մլն ֆունտ կրեդիտորական պարտք է ունեցել:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am