Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստից Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է նայում

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած ու զայրացած ասաց, որ կառավարության աշխատակազմում պատրաստված իր ելույթների տեքստերից դժգոհ է ու իրեն թվում է՝ տեքստերից իրեն «Սերժ Սարգսյանն է նայում»։ Կարդացեք կառավարության պաշտոնական կայքում հրապարակված այս տեքստը և ասեք խնդրեմ՝ ինչի՞ մասին է այն։ Անձամբ ինձ վերջին պարբերությունից Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է նայում։ Որտեղի՞ց այս երիտասարդ աշխատակազմում այսքան բովանդակազուրկ տեքստ գրելու հունար ունեցող․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին: Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը: Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ»։ Եթե այս բացատրությունը չլիներ, հավանաբար շատերը կմտածեին, որ վարչապետը գործարարների ու արդյունաբերողների հետ քննարկել է սուսերամարտի զարգացման կամ հայցական հոլովի դրսևորման որոշ հարցեր։ Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am