Կենտրոնական փողոցն իր անունով կոչած գյուղապետը կհայտնվի՞ դատարանում. մարզպետը դատի է տվել

Կոտայքի մարզի Նոր Գեղի և Պտղնի գյուղերում հայտնաբերված չարաշահումների փաստերը մարզպետը ներկայացրել է Քննչական կոմիտե։ Կոտայքի մարզպետի ներկայացրած փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել մարզի երկու գյուղապետների` Նոր Գեղիի` նախկին և Պտղնիի գործող գյուղապետների նկատմամբ։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Պետական վերահսկողական ծառայության ստուգումների հիման վրա քրեական գործ է հարուցվել Նոր գեղի համայնքի նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի նկատմամբ։ Քրեական գործ է հարուցված նաև Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանի նկատմամբ, որը երկար տարիներ ղեկավարել է այդ համայնքը։ Բայց համայնքը ո՛չ մանկապարտեզ ունի, ո՛չ մշակույթի կենտրոն, գտնվում է բավական անմխիթար վիճակում, չնայած որ Երևանից հեռու է երևի 2-3 կմ»,– ասաց մարզպետը։ Թե կոնկրետ ինչ փաստեր են բացահայտվել արդեն կատարված ուսումնասիրությունների արդյունքում, Կոտայքի մարզպետը չցանկացավ մանրամասնել` առաջարկելով սպասել նախաքննության ավարտին։ Միայն շեշտեց, որ ամենուր բացահայտվել են «հանրային և պետական շահերի յուրացումներ, անպատժելի գործունեություն, հանցավոր անփութություն»։ Գյուղապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերի փաստը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Երկուսի դեպքում էլ հարուցվել քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակված են փորձաքննություններ»,– հայտնեց Հարությունյանը։ Իսկ թե կոնկրետ ինչ արարքների ու ինչ չափի չարաշահումների համար են մեղադրվում նախկին ու ներկա պաշտոնյաները, Քննչական կոմիտեից չեն հայտնում` նշելով, որ դա հայտնի կդառնա միայն իրականացվող փորձաքննությունների ավարտին։ Նշենք, որ գյուղապետներին առաջադրված մեղադրանքները ենթադրում են, որ վերջիններն իրենց  պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում են կատարել և չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները։ Ի դեպ, այս ամենից զատ, Նոր Գեղիի 32 տարվա գյուղապետ Ֆրոնտիկ Թադևոսյանի համբավը պաշտոնավարման վերջին տարում դուրս էր եկել գյուղի սահմաններից այն բանի շնորհիվ, որ նա իր անունով էր կոչել գյուղի արվեստի դպրոցն ու կենտրոնական փողոցը։ Այս հարցը ևս չի վրիպել Կոտայքի մարզպետի ուշադրությունից։ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է դիմել դատարան ավագանու այս որոշումները չեղարկելու պահանջով։ «Նոր Գեղիի ավագանուն առաջարկել եմ անվանափոխություն, սակայն առաջարկը մերժվել է, և օրենքով սահմանված կարգով այս որոշումն արդեն պետք է վիճարկեմ դատարանում։ Իսկ դատարանի որոշումից հետո արդեն համայնքի կորոշի, թե ում անունով կկոչվեն դպրոցն ու փողոցը»,- ասաց մարզպետը։ Հիշեցնենք, գյուղապետներից բացի այս պահին քրեական գործ է հարուցված նաև Հրազդան քաղաքի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ։ Մարզի ղեկավարը հայտնեց, որ, ըստ քրեական գործի  քաղաքապետն ու քրեական գործով մեղադրվող ևս 7 անձինք մեղադրվում են 680 մլն դրամի չարաշահումների համար։ Դրանից 138 մլն դրամը նախաքննության ընթացքում, մարզպետի տեղեկություններով, վերականգնվել է համայնքային բյուջե։Սա, ըստ Ռոմանոս Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ առնվազն այս մասով նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am