Մի քննադատեք Լուլուին, քանզի պատճառները թողած չարժե պայքարել հետևանքների դեմ

Վերջին օրերին հայտնի ժամանցային հաղորդումների վարող, ներկայումս ԱԺ պատգամավոր, ով ներկայացնում է «Իմ քայլը»  դաշինքը՝ Լուլուն, հայտնվել է քննադատության թիրախում՝ իր մի շարք արտահայտությունների պատճառով, և մասնավորապես  նրա  համար, որ նշել էր, թե երկրում  անաչառ և ազատ լրատվամիջոց չի մնացել՝ բացառությամբ  մի քանիսի:

Այն, որ Լուլուն քաղաքական մտքեր է արտահայտում և նույնիսկ հայտնվում է ուշադրության կենտրոնում, զարմացրել է նույնիսկ իրեն: Դատեք ինքներդ, նախկին իշխանությունների օրոք նրա գրառումները ոչ մեկին չէին հետաքրքրում, քանզի ոչ մեկի մտքով չէր անցնում լուրջ վերաբերվել այս գեղեցկուհու մտքերին: Քանզի, երբ գեղեցկուհին նաև քաղաքական որև1 է բառապաշար էր օգտագործում, արդեն ողջունելի էր:  Սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի ,որ ինչ - որ ժամանակ անց նրան կարելի է տեսնել, որպես ... ԱԺ պատգամավոր:

Եվ  այստեղ է, որ  նրա խոսքերին սկսեցին լուրջ վերաբերվել, քանզի հասկանալի է, որ Լուլուն խոսում է ոչ միայն իր, այլև՝ իշխանության շուրթերով:  Իսկ ներկայիս վերնախավում գիքորությունը, ինչպես հայտնի է, ամենատարածված երևույթն է, որից հավանաբար նյարդայնանում է նաև Փաշինյանը: Մեկը ասում է, թե լրատվամիջոցների մեծ մասը հակահեղափոխական են, մյուսը նշում է, որ ունևորների 70 տոկոսը պիտի բռնագանձվի, իսկ երրորդը ընդհանրապես համարում է, որ ղարաբաղցիներին պիտի քշել Հայաստանից: Դրա համար էլ մի պահ հրահանգված էր՝ ոչ մեկին չխոսել, և «կոլեկտիվ» տեսակետը ներկայացնելու համար հանձնարարված էր մի քանիսին: Սակայն ֆեյսբուքյան դարում բոլորի բերանները երկար փակել հնարավոր չէ: Դրա համար էլ մենք իմանում ենք  «տնեցիների խոսակցությունից», որ այսօր Փաշինյանի համար միակ վստահելի  լրատվամիջոցները ՝ Հ1-ն է,  ՀԺ-ն և Ազատություն  ռադիոկայանը:

Այդ իսկ պատճառով, շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նեղսրտնած են՝ բաինչպես ստացվեց, որ Փաշինյանը օտար է համարում բոլոր  նրանց, ովքեր ժամանակին իրեն աջակցեցին հեղափոխության ժամանակ:

Պետք է պատմություն կարդալ: Օրինակ, մինչև 1917-ի հեղափոխությունը, հեղափոխական մամուլը բոցաշունչ ձևով աջակցում էր բոլշևիկներին, էսերներին: Ցարը համընդհանուր ատելության սիմվոլն էր դարձել բոլորի համար: Բոլշևիկների իշխանության գալուց հետո, փակվեցին բոլոր  մնացած կուսակցություններն ու մամուլի միջոցները, որոնք ազատ գործում էին Ցարի կառավարման ժամանակ և սկսեցին խանգարել  նույն... բոլշևիկներին: Եվ պարզվեց, որ այն ժամանակվա բոլշևիկներ- լուլուների համար միակ օբյեկտիվ մամուլի միջոցները ՝ «Правда»-ն էր, «Известия»-ն, և «Новая Жизнь»-ը:

Այդպես է ստացվում բոլոր հեղափոխությունների ժամանակ, երբ իշխանության են գալիս «матрос-железняк»-ները, իսկ հեղափոխական  իշխանությունն էլ հայտարարում է, որ «каждая кухарка может управлять государством»: Այսօր մեր հեղափոխականներն էլ են ասում, չէ, որ «ավելի լավ է անփորձ ազնիվ կադրեր ունենալ, քան թե փորձված կաշառակերներ»:

Որոշ ժամանակ անց մարդիկ հոգնելու են այս համընդհանուր մարտնչող տգիտությունից և առաջ է գալու պրոֆեսիոնալ ազնիվ մարդկանց պահանջվածությունը: Եվ պարզվելու է, որ այն թեզը, թե «ավելի լավ է մարդը անգրագետ լինի, բայց ազնիվ», իրականում հնարել են մարտնչող տգետները, որպեսզի վերևում իրենց մնալու խնդիրը «լեգիտիմ» լինի:

Սակայն պարզ է , որ «кухарка»-ները մեծ հաշվով երկիր չեն կարող կառավարելև դրա համար էլ, որոշ ժամանակ անց, անհայտանում են, և նրանց տեղը գալիս են լուրջ գործիչներ:

Խնդիրը միայն այն է, որ այդ փուլում երկիրը մեծ և վտանգավոր չափսերի կորուստներ չունենա: Իսկ այն, որ այդ կորուստները անխուսափելի են, ակնհայտ է: Քանզի հեղափոխությունը միշտ էլ արհավիրք է երկրի համար, որի դիմաց պետք է վճարել:

Սակայն ազգը վճարում է ոչ միայն այդ հեղափոխության, այլև այդ հեղափոխության հիմքերը ձևավորելու և դա հանդուրժելու համար նույնպես:

Այնպես որ, Լուլուին չարժե շատ մեղադրել, քանզի չի կարելի պատճառները թողած՝ պայքարել հետևանքների դեմ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am