Ատելության նոր ալիք

Մարդու իրավունքների տուն Երևանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում կին իրավապաշտպան Լարա Ահարոնեանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։ Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում տիկին Ահարոնեանը իր ելույթում խոսեց աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի արդյունքում նա եւս մեկ անգամ հայտնվեց օնլայն հարձակումների եւ ատելության խոսքի թիրախում։ Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով եւ խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաեւ նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։ Վերջին ամիսներին իրավապաշտպանները Հայաստանում հաճախ են թիրախավորվում, իսկ Լարա Ահարոնեանը էլ ավելի հաճախ է լինում թիրախում, քանի որ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության և կանանց վերարտադրողական առողջության իրավունքի համար։ Նա հարձակումների թիրախում է դեռևս 2013 թվականից: Դրանք այժմ էլ շարունակվում են նրա եւ նրա ընտանիքի դեմ։ Պետությունը դեռեւս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ (Մարդու իրավունքների համընդանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր և այլն), ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Իրավապաշտպանների հռչակագրի (Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիր)։ Համաձայն վերը նշված հռչակագրի 12-րդ հոդվածի՝ «Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իրավասու մարմինների կողմից պաշտպանելու համար յուրաքանչյուրին անհատապես կամ այլ անձանց հետ միասին ցանկացած խախտումից, սպառնալիքից, հատուցումից, դե ֆակտո կամ դե յուրե, թշնամությունից, խտրականությունից, ճնշումից, կամ այլ կամայական գործողություններից, որպես հետևանք իր այն իրավունքների իրավաչափ իրականացման, որոնք վկայակոչված են սույն Հռչակագրում»։ Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիան իր զեկույցում (A/HRC/25/55, 2013) մասնավորապես անդրադարձել է պետության կողմից իրավապաշտպանների պաշտպանությանն ուղղված քաղաքականություններում գենդերային հեռանկարների ներառման անհրաժեշտությանն ու կարեւորությանը։ ։ Նա ընդգծել է, որ կին իրավապաշտպաններն ավելի վտանգված են ենթարկվելու բռնության, հատկապես այն պատճառով, որ նրանք հաճախ մարտահրավեր են նետում ընդունված սոցիալ-մշակութային նորմերին, ավանդույթներին ինչպես նաև հասարակությունում կնոջ դերին և դիրքին, կանացիության, սեռական կողմնորոշման վերաբերյալ առկա կարծրատիպերին։ Հայաստանում կին իրավապաշտպանները հաճախ են ենթարկվում նմանատիպ բռնության և մշտապես աշխատում են ծայրահեղական խմբերի կողմից ֆիզիկական և/կամ վերբալ բռնության սպառնալիքների միջավայրում Հատկանշական է, որ 2013 թվականին ՄԱԿ-ն ընդունել է կին իրավապաշտպանների մասին կարևորագույն բանաձև (A/RES/68/181, 2013)։ 2019 թվականի մարտի 11-ին Լարա Ահարոնեանը հաղորդում է տվել ՀՀ Ոստիկանություն՝ հարձակումների, վիրավորանքների և ատելության խոսքի վերաբերյալ՝ պահանջելով գտնել և պատժել իր դեմ հարձակումների պատասխանատուներին։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանների՝ ատելության խոսքի թիրախ դառնալու և Ոստիկանություն հաղորդում տալու, ապա դրան հաջորդող շարունակական հարձակումների փորձը ցույց է տալիս իրավապաշտպանների անվտանգության ապահովման գործում վճռական եւ հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ցավոք, իրավապաշտպանների կողմից ատելության խոսքի դեմ Ոստիկանություն տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, և Ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում եւ վարկաբեկում են և իրավապաշտպանների գործունեությունը, մենք կարիք ունենք ՀՀ Կառավարության կողմից արդյունավետ պաշտպանության, իրավական երաշխիքների և աջակցության՝ մեր գործունեության շարունակությունը ապահովելու համար։ Մենք գտնում ենք, որ՝ 1. ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի Ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ։ 2. ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն՝ իրավապաշտպանների պաշտպանության գործում հստակ գենդերային հեռանկարներով։ 3. ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի, որ իրավապաշտպանների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց հետ համագործակցությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջնահերթություն է։ 4. ՀՀ Կառավարությունը պետք է գործի ՄԱԿ-ի կին իրավապաշտպանների բանաձևի շրջանակներում, հրապարակայնորեն ընդունի նրանց գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասցեագրի բոլոր տարիքային խմբերի կին իրավապաշտպանների հանդեպ խտրականությունը և բռնությունը, միջոցներ ձեռնարկի նրանց պաշտպանության համար։ Բացի այդ, ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի իրազեկման քաղաքականություն, այդպիով նպաստելով իրավապաշտպանների գործունեության օրինականությանը։ 5. ՀՀ Կառավարություն պետք է փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով այնտեղ կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am