Երևանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, ապակյա տարաներում թունավոր նյութի նմանվող հեղուկ՝ ենթադրաբար սնդիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է միջնորդությունը և խուզարկությամբ նշված տան օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են «Մագնում 58007» տիպի 12 տ/չ որսորդական հրազեն, «RECK Y-114933699» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, 4746 գրառմամբ անհայտ տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտների, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 102 հատ որսորդական հրազենի 12 տ/չ փամփուշտներ, 236 հատ տարբեր տ/չ փամփուշտներ, «Սվին» դանակներ՝ պատյանների վրա առկա՝ համապատասխանաբար 882 և 32 գրառումներով, 2 հատ 9 մմ տ/չ գազային ատրճանակի փամփուշտ, 4 հատ թափանցիկ ապակյա տարաներում առկա հեղուկներ՝ նմանվող թունավոր նյութի /սնդիկ/, 3 հատ որսորդական դանակ, 1 հատ սուր, «Տիր» տիպի հրացան՝ փամփուշտներով, 2 հատ ներարկիչ՝ 5 մգ և 1.0 մգ ծավալի, որոնցից 5 մգ-ոց ներարկիչում առկա էր 0.2 մգ ծավալի սպիտակավուն հեղուկ, իսկ մյուսը՝ դատարկ վիճակում, օգտագործված: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Երւան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին: Ա. Սարգսյանը ձերբակալված է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ֆոն դեր Լա՛յն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am