«Իրենց գրած փնթի օրենքը ցանկանում են փաթաթել մեր վզին». Աշոտ Բարսեղյան

«Հայկական ռեստորանների միության» անդամները շարունակում են իրենց դժգոհությունն արտահայտել հանրային վայրերում ծխի կանխարգելման մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ նախագիծն օրենք դառնալու դեպքում՝ ուղիղ հարված է հասցվելու ռեստորանային բիզնեսին ու զբոսաշրջությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ հանրային վայրերում կարգելվի ծխելը, ծխելու դեպքում մարդիկ կարող են տուգանվել մինչև 50 հազար դրամ։ Նշենք, որ դեռևս նախորդ ամիս «Հայկական ռեստորանների միության» անդամներն այս նախագծի շուրջ քննարկում էին անցկացրել։ 168 ժամի  հետ զրույցում «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը նշեց, որ մոտավորապես 300 ռեստորանների միջև հարզախույզ են անցկացրել, որի արդյունքներն ու իրավական գնահատականը փոխանցելու են գերատեսչություններին և Ազգային ժողովին, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում։ «Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս նախարարի, այդպես էլ որևէ հասարակական լսում, քննարկում չանցկացրեց, որևէ շփման չի գնում, շատ ագրեսիվ տանում է իր պնդումները։ Նա վստահ է, որ ճիշտ է, բայց այդ վստահությունը հաճախ բերում է սխալների։ Մենք չենք ուզում թույլ տալ, որ առողջապահության նախարարը խառնվի մեր բիզնեսային հարցերին, արգելքն էլ պետք է լինի խելամիտ, ամեն ինչ պետք է լինի ռացիոնալ։ Մենք նախարարին առաջարկում ենք գործել ռացիոնալ դաշտում, բայց իրենք իրենց վատ ու փնթի գրած օրենքն ուզում ենք փաթաթել մեր վզին։ Եթե այդ նախագիծն ընդունվի, առաջինը հարվածելու է ռեստորաններին։ Թույլ չենք տալու նման բան, զոռբայությամբ չի ամեն ինչ արվում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա, եթե չեն ցանկանում նստել բանակցությունների և իրենց հետ համաձայնեցնել նախագիծը, ապա «Հայկական ռեստորանների միության» անդամները պատրաստ են իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով գնալու նախարություններ, Ազգային ժողով և պաշտպանելու իրենց տեսակետը։ «Առողջապահության նախարարությունը չի կարող տարօրինակ ձևակերպումներով ու փնթի գրված օրենքով մեզ ստիպի, որպեսզի մեր ռեստորաններում ոստիկան աշխատենք, ընկնենք խնդիրների մեջ, ավելորդություններ անել, և այդ ամենն ազդի մեր ֆինանսական միջոցների վրա։ Ի վերջո, մենք ռեստորաններում տարեկան 7,5 մլրդ դրամի ծխախոտ ենք վաճառում։ Եթե այս օրենքը չլինի, մենք մոտավորապես 10 մլրդ դրամի ակնկալիք ունենք ամբողջությամբ այդ ինդուստրացիայից, սա ինչո՞վ է փոխհատուցվելու։ Առողջապահության նախարարն անդադար ինչ-որ վիճակագրությունից է խոսում, բայց այսքան ժամանակ մենք որևէ ապացուցված վիճակագրություն չտեսանք, միայն ենթադրություններ։ Ասում է՝ ծխախոտի գինը բարձրացում են, սպառումը նվազում է, բայց փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գինը բարձրացնելիս ստվերային տնտեսությունն է աճում»,- շեշտեց Աշոտ Բարսեղյանը։ Հարցին, եթե մինչև այժմ որևէ քննարկում չի անցկացվել, մտավախություններ չունե՞ն, որ նախագիծը կընդունվի՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, Աշոտ Բարսեղյանը պատասխանեց, որ այդ նախագիծը չի կարող օրենք դառնալ, քանի որ Ազգային ժողովում այդ հարցի հետ կապված ոչ բոլորն են միակարծիք։ Ինչ վերաբերում է ռեստորանների շրջանառության հարկի բարձրացման խնդրի շուրջ ՀՀ վարչապետի հետ երկրորդ հանդիպմանը, Աշոտ Բարսեղյանը տեղեկացրեց. «Չենք հանդիպել, հարցը մտել է ընդհանուր փաթեթի մեջ»:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am