Մոսկվայում մահացած են հայտնաբերել Պուտինի հայտնի քննադատ Վլադիմիր Պրիբիլովսկուն

Մոսկվայի իր բնակարանում մահացած է հայտնաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի քննադատ, հրապարակախոս, թարգմանիչ, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Պրիբիլովսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառն ինֆարկտն է: Պրիբիլովսկին 59 տարեկան էր: Նա երկար ժամանակ տառապում էր շաքարախտով: Հրապարակախոսի մահվան պատճառները դեռ հայտնի չեն: Պրիբիլովսկին «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի համահեղինակներից էր: Այն մասին, որ տղամարդուն մահացած են հայտնաբերել իր բնակարանում, հայտնել է նրա ընկերը՝ պատմաբան Յուրի Ֆելշտինսկին: Իր բլոգում նա գրել է, որ Պրիբիլովսկու մահվան հանգամանքների մասին ոչ մի հավելյալ տեղեկություն չունի: Լուրը Business FM-ի հետ զրույցում հաստատել է նաև հրապարակախոսի որդին՝ Միխայիլը: Նրա խոսքով՝ հոր մահվան պատճառները կհրապարակվեն դիահերձումից հետո: 2007 թվականին ՌԴ դատախազության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել նրա տանը՝ կապված պետական գաղտնիքի հրապարակման հետ, առգրավվել էին նրա համակարգիչները, էլեկտրոնային կրիչները, գրքերը, ինչպես նաև «Պուտինի համախոհները» գրքի նյութերը: 2009թ. փետրվարին Նյու Յորքում հրապարակվեց նրա ու Ֆելշտինսկու «Կորպորացիա. Ռուսաստանը և ԿԳԲ-ն նախագահ Պուտինի օրոք» գրքի անգլերեն թարգմանությունը, 2010թ. սեպտեմբերին գիրքը հրատարակվեց Ռուսաստանում: 2010թ. մարտին նա ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության «Պուտինը պետք է հեռանա» դիմումը: Պրիբիլովսկին շուրջ 40 գրքի հեղինակ էր, «Պանորամա» տեղեկատվական-հետազոտական կենտրոնի նախագահը, Антикомпромат ինտերնետ-պարբերականի ղեկավարը, «Սուբտրոպիկ Ռուսաստան» շարժման ղեկավարը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am