«Ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, որ 2016թ. Մոսկվայից նոր եկած Սամվել Բաբայանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ապրիլյան քառօրյա պատերազմը անվանեց լայնամասշտաբ դիվերսիա... Հիշեցնեմ, թե այն ժամանակ ինչ տեսակետ հայտնեցի ու դա էր պատճառը, որ չէի կարող ողջունել մեկ տարի անց նրա կողմից ՕՐՕ դաշինքի ստեղծումը, այն էլ այդ պատերազմը անցած մեկ այլ սուբյեկտի՝ Սեյրան Օհանյանի հետ... Տեղի ունեցածը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա անվանելը նշանակում էր ջրել պատասխանատվությունը, որ կարող էր միջազգայնորեն ունենալ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, նրան խրախուսած կողմերը.... Դիվերսիայի համար միջազգային պատասխանատվություն ու հետևանքներ չկան, իսկ այ պատերազմի համար կան... Ու երբ դա ասում է պատերազմ անցած ռազմական գործիչը, այլ ոչ թե պատերազմից չհասկացող, դիլետանտ մեկը, ապա տրամաբանական է, որ հարց պետք է տաս՝ ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում... Երբեք չեմ ասի, թե Սամվել Բաբայանը դա ասում էր հանուն Ադրբեջանի, բայց, այ, հանուն Ռուսաստանի, որտեղ հայտնվել էր մեծ պարտքերի տակ ու որտեղ սկսել էր ինտենսիվ շփումներ ունենալ ռուս զինվորականութան հետ, հնարավոր էր.... Դեհ, չասեմ նրա անհասկանալի ներխուժումը Արցախի տարածք, որտեղ, ցավոք, մեր լավ ընկեր Հայկ Խանումյանը տուժող դարձավ... Հիմա Բաբայանը ասում է, թե Արցախը պետք է տեղափոխվի ռուսական մանդատի տակ.. Մի ծրագիր, որը Ռուսաստանում մշակվել է 2008թ.-ից, կոնցեպտուալ շարադրվել 2012-2013թթթ., որի էությունը ռուսական ռազմական ներկայությունն է Արցախում՝ ինչպես որ եղել է Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Մի բան, որին անգամ դիմադրեց Սերժ Սարգսյանը թեկուզև 800 հեկտարի խարանը վերցնելով, ինչի մասին վկայեցին ապրիլյան պատերազմն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Սերժ Սարգսյանի զինակիցները եթե այսօր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Վինենայի պայմանավորվածություններից ետքայլի մեջ, որը թույլ է տալիս պատերազմների ու միջադեպերի հետաքննություն իրականացնել, շատ բան կամ չգիտեն, կամ էլ գիտեն, բայց ազնիվ չեն մեղադրանքի սլաքները ուղղելիս.... Ավելին չեմ գրի.... Դե բա այսքանից հետո իսկապես ոնց չգնահատես Սերժ Սարգսյանին, ով բավական արագ ջոկեց մեծ դավադրությունը ոչ միայն իր, այլ նաև Արցախի դեմ ու իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը ճիշտը համարեց»:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am