«Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստանալը ձեռնտու չլինի». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն ՀՀ դրամ՝ ընդգծելով, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ՝ հռետորական հարցադրում բարձրացնելով, թե վերը հիշատակված անձինք պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ: Վերջերս առիթ ստեղծվեց հնարավորինս մանրամասն ծանոթանալու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին և այդ օրենքից բխող ՀՀ կառավարության մի շարք որոշումների, ինչը հնարավորություն տվեց հանգելու հետևության, որ գործող համակարգը հնարավորություն է տվել ձևավորելու անվերահսկելի կոռուպցիոն համակարգ, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ ձերբազատվել: Այլ կերպ ասած, պետական նպաստների գործող համակարգը պետք է վերանայել արմատապես և ձևավորել բոլորովին նոր համակարգ, որպիսի պայմաններում նպաստը կտրամադրվի անձին կամ ընտանիքին՝ հաշվի առնելով կոնկրետ սոցիալական աջակցության անհրաժեշտության առկայությունը՝ այդ աջակցությունը չպայմանավորելով տվյալ անձի կամ ընտանաիքի որոշակի փուլում ունեցած որոշակի կարգավիճակի հետ: Գործող համակարգը զրկում է սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին զարգանալու և աղքատության մակարդակից դուրս գալու մոտիվացիայից: Մարդիկ չեն ցանկանում աշխատել, զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և գրանցել իրենց աշխատանքը, որպեսզի չզրկվեն իրենց նպաստից: Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ անձի կամ ընտանիքի համար նպաստ ստանալը ձեռնտու չլինի՝ աշխատելուց, աշխատանքը թաքցնելուց, անասնապահությունից, հողագործությունից կամ որևէ այլ աշխատանք իրականացնելուց: Հ.Գ. Հարց է առաջանում, եթե 11 հազար 281 նպաստառու քաղաքացիներն աղքատ են և ամեն ամիս պետությունից ստանում են որոշակի գումար, բանկերն ի՞նչ չափորոշիչներով են առաջանորդվել այս մարդկանց վարկեր տրամադրելիս և ի՞նչ տրամաբանությամբ են հանգել հետևության, որ այս նպաստառուները կարող են ոչ միայն վարկ ստանալ, այլև մարել այն աստղաբաշխական տոկոսներով»:

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am