Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն մտահոգ է այս օրերին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ, ինչի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. Մենք կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների վերականգնմանը, սակայն քաղաքային իշխանությունների թիրախավորված շտապողականությունը եւ դիվիդենդներ շահելու բացահայտ պոպուլիստական քայլերը՝ կանաչ տարածքների վերականգնման քողի տակ, մեզ անհանգստացնում են։ Գնահատելի կլիներ, եթե քաղաքային իշխանությունները նույն ջանասիրությամբ լծվեին մեր քաղաքի բացահայտորեն ավելի կարեւոր խնդիրների լուծմանը, ինչպես օրինակ՝ տրանսպորտային համակարգը, վերելակաշինությունը, աղբահանությունը եւ այլ առաջնային խնդիրներ։ Հինգ ամիսների ընթացքում իրենց իսկ ծրագրի մեջ նշված դրույթներից եւ ոչ մեկի իրագործման համար քայլեր չեն արվել։ Ավելին՝ շարունակվում են նախկինից եկած հոռի երեւույթները,ինչպես օրինակ Երևանի պատմական տեսքին մաս կազմող շինությունների ոչնչացումը։ Շատ ավելի կենսական է կանաչապատումը սկսել Նորքի անտառներից, քաղաքի ծայրամասերում գտնվող բազմաթիվ զբոսայգիներից, շենքերի բակերից, որոնք ապօրինի կառուցված ավտոտնակներով վերածվել են ավտոկայանատեղիների եւ դարձել վտանգավոր քաղաքացիների եւ հատկապես երեխաների համար։ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն պնդում է, որ Երեւանի քաղաքային իշխանությունները պարտավոր են ունենալ հստակ մարտավարություն՝ իրենց ցանկացած որոշումից կամ քայլից տուժող Երեւանի քաղաքացուն ապահովագրելու համար։ Անընդունելի է հարյուրավոր քաղաքացիների գործազրկությանը նման անլրջությամբ մոտենալը։ Ի դեպ, այդ նույն քաղաքացիների ձայներով են ընտրվել նրանք։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am