Չսպասեցինք, որ քառասուն օրը անցնի. Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի գրասենյակը հակադարձում է Վահրամ Աթանեսյանի գրառմանը (Հրապարակ.am 16.03.2019): Չսպասեցինք, որ քառասուն օրը անցնի, և որոշեցինք այս անգամ էլ մեծահոգաբար փրկել Վահրամ Աթանեսյանին և թարմացնել նրա՝ քսաներեք տարում երևի արդեն հալից ընկած հիշողությունը։ Սպային, ապա նաև լրագրողին ոչ հարիր մի քանի թույլ տված սխալներից հետո ստանալով վաստակած պատիժը Վահրամ Աթանեսյանը դարձավ Սամվել Բաբայանի հուր հավետ «ընդդիմախոսը»՝ մոռանալով, որ առաջ էլ է օճառ օգտագործելու նուրբ արվեստին տիրապետել։ Երևի Վահրամ Աթանեսյանը մոռացել է, թե ինչ է կատարվել իրականում, կամ էլ հիշում է, բայց ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է հարմար՝ ուղեղի ցնցում ստացած երեկվա Սամվել Բաբայանի հարցազրույցից։ Լինելով «Մարտիկ» թերթի խմբագիրը, ի դեպ «Մարտիկը» պատկանում է բանակին, Վահրամ Աթանեսյանը թույլ է տվել կոպտագույն սխալ, թերթի շապիկի վրա փակցնելով վերևում ՊԲ հրամանատարի նկարը, իսկ ներքևում գործող նախագահի նկարը։ Ցանկացած մեկը, ով ծանոթ է զինվորական կանոնադրությանը շատ լավ գիտի այս արարքի պատիժը։ Սակայն իր պրիմիտիվ պատկերացումներով Վահրամ Աթանեսյանը փորձել է հաճոյանալ Սամվել Բաբայանին, միևնույն ժամանակ, իրեն բացառիկ գրագետի տեղ դրած, փորձել միջանձնային կոնֆլիկտ ստեղծել գործող նախագահի և ՊԲ հրամանատարի միջև։ Ահա այս պատճառով կրել է տասնօրյա պատիժ նախ ռազմական ոստիկանության կալանախցում, ապա հետո գործուղվել ծառայելու Շահումյանի յոթերորդ պաշտպանական շրջան։ Վահրամ Աթանեսյանը ինքն է իր արարքներով նախընտրել շտաբային խաղաղ կյանքը փոխարինել խիստ բանակային օրակարգով։ Վահրամ Աթանեսյանը հաստատ կհիշի նաև այն, թե քանի մարդ է միջնորդել, որպեսզի վերադառնա իր հին գործին։ Այդ մարդկանց հաստատ կհիշի, եթե չէ իրենք հաստատ հիշում են։ Այս պատմության ճշմարտացիության լինելը լրագրողները կարող են պարզել ՊԲ հրամանատարի 1996 թ․ քաղաքական գծով տեղակալ, իսկ հիմա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանից, որը ի դեպ 1996 թ․ եղել է Վահրամ Աթանեսյանի անմիջական ղեկավարը։ Ինչ վերաբերում է 1999թ․հավատարիմ մնալով իր գործելաոճին վերոհիշյալ անձը շարունակում է հերթով բացել ստերի իր ամբողջական շտեմարանը։ Լինելով Ազատություն ռադիոկայանի լրագրող, արդեն վաղուց տխրահռչակ այս անձը, երկրի համար պայթունավտանգ այդ օրերին շուկայի դիմաց հարցազրույցներ կազմակերպելով, հանրությանը փորձում է սնել ստահոդ կարծիքներով ու եթերը լցնել հակապետական սուտ լուրերով, և հարցը այստեղ ամենևին էլ Արկադի Ղուկասյանի հարցազրույցը չէր։ Դրա համար արժանանում է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի զայրույթին և ասեմ ավելին, մի հատ էլ ստանում մռութին, որի համար չի զղջում հրամանատարը, այլ զղջում է նրա համար, որ հակապետական այս անձին պետք էր ավելի ուժեղ թափ տալ։Այսօր այն զրահաբաճկոնը, որ հագցրել են Վահրամ Աթանեսյանին, նրան հույս ու հավատ ներշնչել, որ այն անխոցելի է, այն թիմը, որ նրան այդքան դուխ է տվել, ու ոգևորել, որ այսպիսի կեղծ պատմություններով շարունակի իր գործը, հենց այդ թիմը, վախենանք, ամենախոցելին և կեղծը կլինի։ Այստեղից հետևություն սիրելի ընթերցող, Վահրամ Աթանեսյան անձը երկրի համար ամենապատասխանատու պահերին, փորձել է երկրում ստեղծել ապակայուն իրավիճակ, թե լրատվական դաշտում, թե հնարավոր բոլոր միջոցներով, որոնք դառնալու էին անձերի թշնամության պատճառ։ Առհասարակ այսպիսի անձինք մեծ վտանգ են ներկայացնում հասարակությանը, քանզի միշտ փորձելու են ինտրիգներ հրահրել երկրի ներսում, առանց մտածելու դրա հետևանքների մասին։ Այս մարդը պետք է սխալը իր մեջ փնտրի, որովհետև չկա իր նման երկրորդը Արցախում, որը լինելով լրագրող, ասի, թե ենթարկվել է բռնության այդ տարիներին։ Իր կատարած սխալ քայլը դարձավ իր պատժի պատճառը, չէ որ նա հանդիսանում էր մի թերթի խմբագիր, որը պատկանում էր բանակին և նրա հրահրած ինտրիգները չէին կարող անցնել այնտեղ, որովհետև ետևում երկրի անվտանգությունն էր։ Ինչ վերաբերում է բացատրությանը․նմանօրինակ դեպքերում այս ամենի բացատրությունը կարող եք գտնել դատախազությունում։ Եթե չգիտեք տեղը, հոգ չէ, կուղղորդենք։ Դուք կարող եք ընթացք տալ ձեր բողոքներին, որոնք հիշել եք 23 տարի անց, մինչև այս քանի օրը Սամվել Բաբայանը կվերադառնա Արցախ։ Հա, բայց նաև չմոռանաք մի հաղորդագրություն էլ տալ որսագողության մասին՝ դրանից բխող բոլոր անօրինականություններով հանդերձ»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am