Անթույլատրելի է տնտեսության տարբեր ոլորտներում, որ մարդկանց օգտագործեն որպես էժան աշխատուժ. Բաբայան

Մեր հարկային քաղաքականությունը պետք է միշտ բարելավել եւ կատարելագործել. Հնարավոր է մի դրույթ, որը շատ արդյունավետ է, որոշ ժամանակ անց դառնա խոչընդոտ տնտեսական զարգացման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Ըստ նրա, հատկապես ուշադրության կենտրոնում պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը, եւ եթե նախկինում կար պլանային տնտեսություն եւ մշտական աշխատանք, ապա այսօր փոքր ու միջին բիզնեսը սոցիալ-կենցաղային բազմաթիվ հարցեր է լուծում: «Անթույլատրելի է տնտեսության տարբեր ոլորտներում, որ մարդկանց օգտագործեն որպես էժան աշխատուժ։ Աշխատավարձը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չլինի, այն իր հերթին պետք է արտացոլի իրականությունը։ Սա դինամիկ ոլորտ է եւ անընդհատ պետք է կատարելագործվի»,-ասաց Դավիթ Բաբայանը։ Նա կարեւորեց նաեւ արհիմությունների դերը՝ տնտեսական զարգացման շրջանակներում եւ նշեց, որ հասարակական սեկտորը պետք է կարողանա աշխատողների իրավունքների պաշտպանությունը իրականացնել: «Չափազանց կարեւոր է նաեւ, որ տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը ուղղված լինի նախաձեռնողականության խթանմանը: Կարեւոր է երիտասարդ եւ միջին տարիքի անձինք ունենան նախաձեռնողականություն»,- ասաց նա, ընդգծելով, որ պետք է նրանք շահագորգռված լինեն աշխատել, բիզնես հիմնեն, ոչ թե ունենան նպաստառուի հոգեբանություն: Դավիթ Բաբայանը համոզված է, որ համապատասխան քաղաքականություն իրականացնելու դեպքում հնարավոր է մեծ արդյունքների հասնել, այն էլ կարճ ժամանակահատվածում: «Կարեւոր է ոչ միայն տեսնել, թե ինչ խնդիր կա, մատնանշել, սա հեշտ է, իսկ ուրախանալ թերություններով՝ անբարոյականություն. պետք է հասկանալ, տեսնել խնդիրը, ի վիճակի լինել այդ խնդիրները լուծել»,- ասաց նա եւ առաջարկեց որպես բանալի արհեստավարժություն, սրտացավություն, կամք, թիմային աշխատանք:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am