Այսօր մեզանից հսկայական դիվանագիտական ջանքեր են պահանջվում իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար

Ցավոք, իրադարձությունները այնպես են զարգանում, որ այսոր Ռուսաստանը Ադրբեջանին սիրաշահելու խնդիր ունի։ Համանախագահների հայտարարության հիման վրա հարցը լուծվելու դեպքում, Ադրբեջանը մտնում է Եվրասիական տնտեսական միություն և ՀԱՊԿ։ ԱՄՆը շահագրգռված է վերը նշված տարբերակով հարցը լուծվելու դեպքում, օգտագործելով ՆԱՏՈ-Ի անդամ Թուրքիայի ազդեցությունը, խաղահապահ ուժերի, կամ ազգային ուժերի տեղակայմամբ տեղ ունենալ Արաքսի ափին Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ։ Այստեղ իհարկե կան շահերի բախում։ Այսօր մեզանից հսկայական դիվանագիտական(այդ թվում օֆիցիալ, խորհրդարանական, ժողովրդական, նաև անձնական), ջանքեր են պահանջվում իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար։ Մենք պետք է ինտենսիֆիկացնենք մեր երկկողմանի դիվանագիտական շփումները Ֆրանսիայի հետ։ Իհարկե, մենք չե, որ պետք է Ռուսաստանին խելք սովորեցնենք, բայց մենք պետք անենք այն, ինչ պարտավոր ենք։ Ինչպես անհնարին է պատկերացնել, որ Արցախը կարող է, ասենք, ՆԱՏՈ-Ի անդամ լինել իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի, այնպես էլ անհնարին է պատկերացնել Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից դուրս, ասենք ՀԱՊԿ-ի անդամ։ Իսկ եթե Ադրբեջանը տարածքների վերադարձի դիմաց որոշի անդամակցելՌուսաստանի ազդեցության տակ գտնվող կառույցներին, ապա դա լինելու է հերթական խոշոր բլեֆը Լենին-Աթաթյուրք համաձայնագրի նման։ Եվ մի կարևոր հարց էլ։ Ադրբեջանը շահագրգռված է ԱՄՆ-ին Արաքսի ափին <<ոտի տեղ տալով>>։ Եթե ԱՄՆ-ը պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ապա Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան հսկայական ակնկալիքներ ունեն Իրանի հյուսիսի, այսպես կոչված <<Հարավային ադրբեջանի>> հետ։ Այսոր էլ այնտեղ, ազգությամբ թուրք-ադրբեջանցիների մեջ աշխատանքներ են տարվում տարբեր տեսակի խռովություններ հրահրելու համար, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և որոնց (խռովությունների), ականատես ենք լինում մենք։ Իրանի և Արցախի այսորվա դեֆակտո սահմանը Արցախյան հարցի ամենալուրջ և կոնֆլիկտագեն հարցերից է, որը կենսական նշանակություն ունի Արցախի համար։ Այդ սահմանի տերերը այսօր, փաստացի մի կողմից Իրանն է, մյուս կողմից Արցախը։ ԵՒ այսոր բանակցություններ վարել այդ սահմանի(նաև), ճակատագրի մասին առանց հաշվի նստելու մեր հարևան, բարեկամ, դե ֆակտո և դե յուրե այդ սահմանի տերերից մեկի հետ, հետագայում կարող է անդառնալի կորուստների հետևանք ունենալ։ Էլ չեմ ասում այդ սահմանի, Արցախի համար կենսական նշանակության մասին։ 12-15 տարի առաջ, մասնավորապես ՔիՎեստից առաջ բանակցությունների հիմնական թեման Հայաստանի հետ ընդհանուր սահմանն էր, միջանցքի մասին խոսք անգամ չկար։ Իսկ Իրանի հետ ընդհանուր սահմանը իր կենսական, ռազմական և ռազմավարական տեսանկյունից կարևորագույն հարցերից մեկն է։ Ընդհանրապես Արցախի հարցը նման է ռուսական մատրյոշկայի։ Ամեն հարցի տակ մի քանի հարցեր են թաքնված։ Բանակցողները պետք է տիրապետեն այդ հարցերին ամենամանրակրկիտ մանրամասներով։ Այլապես կարող ենք հայտնվել ծուղակում։ Օրինակ փախստականների հարցը, որին մանրակրկիտ չտիրապետելու դեպքում կարող ենք անդառնալի կորուստներ արձանագրել։ Վերջին 10 տարիների ընթացքում, Համանախագահները ներկայացնում էին փաստաթուղթ, որին Հայկական կողմերը, կամ Ադրբեջանը չէին համաձայնվում։ Ժամանակն է, որպեսզի Հայկական կողմերը հայտարարեն, այն մինիմալ պահանջները որից այնկողմ անհնարին է գալ համաձայնության։ Այդ հարցերը շատ են, կապված Արցախի սահմանների, ՀՀ և Իրանի հետ ընդհանուր սահմանից մինչև փախստականների և այլ հարցեր։ Այս բոլոր հարցերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի, մեր պետականության պահպանման, հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեն։ Այս հարցերին ճիշտ, պրոֆեսիոնալ մոտեցումները և դրանց ողջամիտ լուծումը, մեր պետականության, հայ ժողովրդի միասնականության ու հաղթական ոգու պահպանման գրավականն են։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am