Ովքե՞ր են վարկեր փակող աղքատները. Արտյոմի պատմությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով հայրենակիցներին, ցանկութուն հայտնեց կտրել աղքատության նպաստ ստացող այն 11 հազար քաղաքացիների նպաստը, որոնք վարկ են փակում։ Նրա ծրագիրը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ եթե մարդ վարկ է վերցրել, աղքատ լինել չի կարող։ Երեք տարի առաջ Գյումրիի ճարտարապետության վերաբերյալ նյութ էի գրել՝ «Գյումրի. երկրաշարժը բաժանել է երկու քաղաքի» վերնագրով, որտեղ երկրորդ քաղաքը տնակային (դոմիկային) բնակավայրերն էր, ուր ապրում է Արտյոմը՝ երկու փոքրիկ աղջկա և կնոջ հետ, չգիտեմ՝ նա նպաստ ստանո՞ւմ էր, բայց վարկ փակում էր։ 26-ամյա Արտյոմ Մանուկյանի համար նորաստեղծ ընտանիքին կացարանով ապահովելու միակ ձևը տնակ գնելն էր: Ասում է, որ երկրաշարժից հետո ընտանիքին՝ մորն ու հինգ եղբայրներին, տուն են տվել, սակայն երբ ամուսնացել, երկու երեխա է ունեցել, անհնար էր ապրել միասին: 8 մետր երկարություն, 3 մետր լայնություն ունեցող բարակ պատերով տնակը «դոմիկ քանդողներից» երկու տարի առաջ գնել է 300 հազար դրամով, տեղափոխվել Վազգեն Սարգսյան փողոց, քաղաքապետարանից ստացել հասցե՝ 224/492 տնակ: Կողքին թափոններով կցմցել է մի ծածկ, որը որպես լոգարան են օգտագործում, քիչ այն կողմ փոս է փորել զուգարանի համար: Հյուսիսային Գյումրիում, որտեղ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչև 20-30 աստիճան, բարակ տախտակի պատերով տնակում կրակը հենց հանգչի, ամեն ինչ սառչում է, իսկ ամռանը թիթեղյա տանիքը տաքանում ու խաշում է: «Ձմեռը ցրտից դիմանալ չի լինի, անցած ձմեռ մեշոկներով էրեխեքի ու իմ հագուստներն եմ վառել, որ մի քիչ տաքանամ, ինչքան կոշիկ ու սապոգ եմ ունեցել տունը, վառել եմ: Մեկ էլ Թումասյանի օգնությունն է եղել»,-ասում է Արտյոմը («Շիրակ» կենտրոնը տնակների բնակիչներին ձմռանը վառելիք է բաժանում): Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից վերադարձել և աշխատած փողով միայն պարտքերի մի մասն է փակել: Երկու տարի առաջ բանկից ստացած 800 հազար դրամ վարկը տույժերով ու տոկոսներով կրկնապատկվել է, չի կարողանում փակել, և հիմա դատարանից ծանուցում է ստացել: Վահան Թումասյանն ասում է, որ տնակների բնակիչներից շատերն են բանկային վարկերի տակ մնացել: «Շնորհքով, աշխատասեր տղա եմ, ուղղակի գործ չկա, գործարան լիներ՝ ես շատ սիրով կաշխատեի, էրեխեքիս էլ լավ կպահեի, պետական վարձերն էլ կմուծեի: Բուժքույրը կսրսկե կնոջս, մեկ, երկու, երեք օր, ես էլ տղա եմ, կմտնիմ գետնի տակ, վատ կզգամ, որ չեմ կրնա վարձը տալ: Անտանելի կյանք է, մենակ լինեի՝ կերթայի Ռուսատան, պատի տակը կապրեի, ավելի երջանիկ կլինեի ռուսի ձեռի տակը»: Նոր բնակարան ստանալու հարցը հենց լսում է, ջղային ասում է, որ իր քրտինքով վաստակած տնակը ոչ մեկին չի զիջի. «Եթե տրվածի դիմաց տնակը պիտի առնեն, քանդեն, վառելիք սարքեն, ես համաձայն չեմ, չէ, քրիտինք եմ թափել, կոպեկ-կոպեկ էս տունը արել եմ, որ քանդեն, բաժանեն վառելիքի տե՞ղ»: Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am