Բնակարանային գողը «կրեատիվ» սխեմա է գործի դրել. Նա նկարել է տան կահույքը եւ վաճառքի հայտարարություն տվել

Անցած տարվա սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ տուժողի՝ ժամը 19։30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել էին Փափազյան 25 շենքի իր բնակարանի դուռը, մտել ու հյուրասենյակի պահարանից հափշտակել ոսկե 2 մատանի։ Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, բայց գողությունը կատարած անձի կամ անձանց հետքը գտնել այդպես էլ չհաջողվեց։ Մարտի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց բնակարանային գողության հերթական ահազանգը։ Քաղաքացին հայտնում էր, որ փետրվարի 20-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր մայրիկի՝ Ավետիսյան փողոցում գտնվող առանձնատան մուտքի դուռը, մտել ու գողություն են արել։ Ըստ տուժողի որդու՝ հափշտակել էին առանձնատան կահույքն ու կենցաղային տեխնիկա։ Արաբկիրի քրեական հետախույզները լծվեցին բնակարանային գողության բացահայտման գործին։ Իրականացվեցին ոստիկանությանը լիազորված օպերատիվ գործունեության ահնրաժեշտ բոլոր միջոցառումները։ Շուտով ստացվեցին բացահայտման համար կարեւորագույն տեղեկություններ, որ գողությունները կատարել է 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանը: Նա հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբիրի բաժին: Տաքսիլդարյանը բաժնում խոստովանական բացատրություն տվեց։ Ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Ավետիսյան փողոցի առանձնատան բակ էր անցել պարսպի վրայով։ Պատուհանից տուն էր մտել, գտել մուտքի դռան բալանիները։ Ապա նկարել էր կահույքը, կենցաղային տեխնիկան ու վաճառքի մասին հայտարարություն տեղադրել համացանցում։ Երբ գնորդը զանգել էր, պայմանավորվել էին հանդիպել առանձնատանը, բացել էր դռներն ու սեփականատեր ձեւանալով իրացրել գողոնը։ Ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել առանձնատան կահույքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ, Փափազյան փողոցի բնակարանից գողացված ոսկեղենը հայտնաբերելու ուղղությամբ։ Մովսես Տաքսիլդարյանը ձերբակալվել է Քննությունը շարունակվում է։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am