«Գրավատների ու փոխանակման կետերի համար պետտուրքի բարձրացումը կբերի ստվերի աճի»․ Տնտեսագետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։ Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք: Նախօրեին գրավատների աշխատակիցները պնդում էին, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում լինի հավասարաչափ խաղի բոլոր մասնակիցների համար։ «Բայց մենք կողմնակից չենք, ասենք, որ բոլորի պետական տուրքը բարձրանա 6000 տոկոս։ Սահմանաչափը պետք է լինի այնպես, որ բոլոր կազմակերպություններն էլ հավասարապես աշխատեն»,- դժգոհում էին գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ գրավատների ու փոխանակման կետերի համար այս բարձրացումը կհանգեցնի մի շարք խնդիրների։ Մասնավորապես, այս ոլորտում տեղի կունենա մենաշնորհացում։ Բանկերը և մի քանի գրավատներ ու փոխանակման կետեր կստանձնեն այս ծառայությունների մատուցումը։ Բացի դրանից՝ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ կսկսեն այս ծառայությունները, և գները կբարձրանան, որի արդյունքում սպառողը կտուժի։

Պարսյանի խոսքերով՝ վերը նշված սուբյեկտների համար պետական տուրքի 6000 տոկոս բարձրացումը կբերի ոլորտում ստվերի աճի, քանի որ այս տուրքի պայմաններում ձեռնտու կլինի ստվերում գործել, քան վճարել օրինական պետական տուրքը։ Այս ամենից բացի, տնտեսագետի խոսքերով, տուրքի բարձրացումը կհանգեցնի գերկենտրոնացման Երևան քաղաքում, քանի որ մարզերում և այլ համայնքներում այս տնտեսվարող սուբյեկտների համար գործունեություն ծավալելը կդառնա ոչ շահավետ, ոչ գրավիչ։
«Այն խոսքերը, թե մենք ուզում ենք մեր տնտեսությունը ներառական զարգանա, երկիրը համաչափ զարգանա, դա տեղի չի ունենա»,- ընդգծեց Պարսյանը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am