Իշխանափոխությունից ի վեր հայ հանրությանը հետաքրքրում էր, թե վերջիվերջո ով է «ՀՀ առաջին տիկինը»՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։ArmDay.am-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից նամակ էր ուղարկվել, որ ՀՀ օրենսդրությամբ «ՀՀ առաջին տիկին» հասկացության վերաբերյալ իրավական կարգավորում նախատեսված չէ։Այնուամենայնիվ այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ վարչապետի արարողակարգի պատախանատու Ալեքսանդր Մխիթարյանն ArmDay.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ըստ արարողակարգի, պետության առաջին տիկին համարվում է նախագահի տիկինը, քանի որ նախագահն է հանդիսանում պետության գլուխը։Տեղեկացանք նաև, որ երկրների առաջին տիկնանց մակարդակով կազմակերպվող միջոցառումներին հրավեր ուղարկվում է հենց Նունե Սարգսյանին՝ նախագահի տիկնոջը։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը