Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի աղբանոցում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի

Մարտի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևաում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Նուբարաշենի աղբանոցի տարածքում գտնվող փոսի մեջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր անանցանելի վայրից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 56-ամյա Բորիս Մարգարյանի դին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանութան Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Մարգարյանը բնակվում էր Նոր Խարբերդում և այսօր առավոտվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիակի կողքին հայտնաբերվել է 100 մլ տարողությամբ թափանցիկ պլաստմասե շիշ, որի վրա փակցված թղթին գրված է եղել ԲԻ 58 գրառումը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ս. Նավասարդյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածներ են առաջ քաշում, այդ թվում՝ հանկարծամահ լինելը, ինքնասպանությունը կամ անզգուշաբար փոսի մեջ ընկնելը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իսկ ովքե՞ր են դատավորները (video) ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am