Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ. Արփինե Հովհաննիսյան

Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետեւ, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։ Մինչդեռ քաղաքական ամբիցիաների իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։ Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում` իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել` միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի»լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբեւէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետեւ ձեր բարեկամը իր որեւէ գործունեության ընթացքում որեւէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել եւ ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ: Ու մի բան էլ` այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին` երկար ու մանրամասն` հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն` հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ. • վարչապետը Ազգային ժողովում, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ օրինակ պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն», այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձեւով մի բան հիմնավորել այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետեւ դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար` բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր։ • որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005 թվականի օրենքին,որը սակայն ուժը կորցրել է։ • խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017 թվականին այն հիմնովին վերափոխվել է, եւ դրա մասին անգամ նշում չկա • ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, եւ ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թվականի օրենքում խոսքը գնում է մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են եւ դրանք կարել է շարունակել երկար։ Ֆեյսբուքյան ստատուսի ձեւաչափը թույլ չի տալիս անդրադառնալ հայեցակարգի բոլոր դրույթների առանձին-առանձին։ Առաջիկայում մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է վերլուծական նյութ՝ մատնանշելով այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ հայեցակարգում եւ այդ տեսքով կյանքի կոչելու դեպքում ինչ խնդիրներ են առաջանալու: Անկախ իմ քաղաքական ուղուց եւ Փաշինյանի կառավարության նկատմամբ դրեւորված վերաբերմունքից՝ սա այն հարցն է, որտեղ թերությունները մատնացույց անելուց բացի Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ է գործուն եւ պրոֆեսիոնալ աջակցություն։ Մեր առաջիկայում հրապարակվելիք նյութը համարեք աջակցություն կառավարությանը։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան Նիկո՛լ, դավա՛յ, Աշոտիկիդ հանձնի Ադրբեջանին, ու․․․ Նարե Սոսե (video) Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video) Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս Ո՞վ է այն սիոնիստը, որ մտել է Մայր Աթոռ․․․ իրավիճակը լարվում է, կա 2 ճանապարհ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am