Այս գումարով կարելի էր 7-րդ Մասիվում 1-2 սենյականոց բնակարան վարձել.Հայկ Մարության

«Տարիներ ի վեր այս տարածքը գրավված է եղել, այստեղ ստացել են գերշահույթներ, ամսական 90 հազար դրամ են վճարել տարածքի համար: Այս գումարով կարելի էր 7-րդ Մասիվում 1-2 սենյականոց բնակարան վարձել:  Միգուցե աշխատողներին են հրահրում, չգիտեմ, կան այդպիսի մտքեր: Մենք ամեն ինչ անում ենք Երևանի համար, այստեղ ոչ մի անձնական շահ չկա: Մենք հետ ենք տալիս այս տարածքը մեր երևանցիներին: Սա լինելու է բոլորի տարածքը, ոչ թե մի խումբ մարդկանց տարածքը, ովքեր հարստանում են: Մեր թիմը վճռական է, ոչ մի շահ, բացի համայնքի շահից չենք հետապնդում»,- հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որ վերականգնեն տարածքը, որովհետև բնությունը տուժել է, բետոն է լցվել: Ըստ նրա՝ Երևանում այգիներ կան, որոնք համայնքի սեփականությունն են, բայց մարդիկ այնտեղ հող ունեն սեփականաշնորհած, ուզում են տուն կառուցել:Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում բոլոր սրճարանները պետք է դուրս գան: Եկեք հիշենք Սարյան փողոցը»,-ասաց նա: «Սարյանն իր համար փողոց էր, վաճառվում էին համակարգիչներ ու տեսեք, թե ինչ կենտրոն է այն դարձել: Եթե սրճարանները մի տեղից դուրս են գալիս, չի նշանակում, որ մեկ ուրիշ տեղ չեն կարող լինել: Քաղաքը պետք է զարգանա համաչափ, ոչ թե ամեն ինչ լցված լինի մի տեղ, մնացած տեղերը թերզարգացած մնան: Մենք շարունակելու ենք աշխատանքները, վերականգնելու ենք: Քանդվել էր այն ժամանակ, հիմա մենք վերականգնում ենք»,- մանրամասնեց Հայկ Մարությանը: Նա նշեց, որ սրճարանների գրանցված աշխատակիցների թիվը մոտավորապես մինչև 20-ն են: Հայկ Մարությանը նշեց, որ այգին նախատեսված է քաղաքացիներին հանձնել «սեզոնի սկզբին», հայտարարվելու է ճարտարապետական լուծումների մրցույթ, նախագծով կշարժվեն առաջ:  

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Իսկ ովքե՞ր են դատավորները (video) ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video) ՈՒՂԻՂ. ՍԴ–ում եզրափակիչ ելույթների փուլն է․ ՍԴ-ն կգնա խորհրդակցական սենյակ (video) Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am